Նարինե Անանիկյան

հայ օպերային երգչուհի

Նարինե Անանիկյան (ապրիլի 19, 1976(1976-04-19)[1], Երևան, Հայաստան[2]), հայ օպերային երգչուհի (մեցցո-սոպրանո)։

Նարինե Անանիկյան
Ծնվել էապրիլի 19, 1976(1976-04-19)[1] (47 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Նարինե Անանիկյանը ծնվել է Երևանում։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, որից հետո ուսումը շարունակել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։

2001 թվականից՝ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի։

Հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի, Կամերային երգչախմբի և նվագախմբի, «Սերենադ» և «Տաղարան» համույթների հետ, նաև ԱՄՆ-ից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից հրավիրված դիրիժորների հետ։ Մասնակցել է Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ գիշերների աստղեր», «Պլատոնովյան», «Ամերիկա-Հայաստան. երաժշտությունն այսօր», Լիբանանի Բեյթեդդին և այլ փառատոների[2]։

Դերերգեր խմբագրել

Հեղինակ Օպերա Դեր
Պիետրո Մասկանի Գեղջկական ասպետություն Լոլա
Ջակոմո Պուչինի Քույր Անժելիկա դքսուհի
Ջակոմո Պուչինի Թիկնոց Ֆռուգոլա[3]
Պյոտր Չայկովսկի Եվգենի Օնեգին Օլգա, Ֆիլիպևնա
Ժորժ Բիզե Կարմեն Կարմեն
Վինչենցո Բելլինի Նորմա Ադալջիզա
Ջուզեպպե Վերդի Տրուբադուր Ազուչենա
Ջուզեպպե Վերդի Ռիգոլետտո Մագդալենա
Ջակոմո Պուչինի Մադամ Բատերֆլայ Սուձուկի
Ջուզեպպե Վերդի Աիդա Ամներիս
Տիգրան Չուխաջյան Արշակ Բ Փառանձեմ
Ալեքսանդր Սպենդիարյան Ալմաստ Ալմաստ
Յոհան Սեբաստիան Բախ Չարչարանքներ ըստ Հովհաննու
Յոհան Սեբաստիան Բախ Չարչարանքներ ըստ Մաթեոսի
Հենդել Մեսսիա
Ջովաննի Բատիստա Պերգոլեզի Ստաբատ Մատեր
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ Ռեքվիեմ
Լյուդվիգ վան Բեթհովեն Հանդիսավոր մեսսա
Լյուդվիգ վան Բեթհովեն 9-րդ սիմֆոնիա

Փառատոններ խմբագրել

  • Սանկտ-Պետերբուրգի «Սպիտակ գիշերների աստղեր» փառատոն
  • «Պլատոնովյան» փառատոն
  • «Ամերիկա-Հայաստան. երաժշտությունն այսօր» փառատոն
  • Լիբանանի Բեյթեդդին փառատոն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://armradioarchive.am/ar/nqmiRil
  2. 2,0 2,1 «AV Production - Նարինե Անանիկյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  3. Ջակոմո Պուչինի՝ «Թիկնոցը»

Արտաքին հղումներ խմբագրել