Նարե Հայկազյան

հայ նկարիչ, դերասան

Նարե Աշոտի Հայկազյան (սեպտեմբերի 17, 1969(1969-09-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, նկարչուհի։

Նարե Հայկազյան
Ծնվել էսեպտեմբերի 17, 1969(1969-09-17) (51 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1991)
Մասնագիտությունդերասանուհի և նկարչուհի
ԾնողներԱշոտ Հայկազյան, Ջուլիետ Մատինյան

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել և մեծացել է Երևանում, արվեստագետներ՝ Աշոտ Հայկազյանի (քանդակագործ անիմալիստ) և Ջուլիետ Մատինյանի (ռեժիսոր և արձակագիր) ընտանիքում։

1987 թ․ ավարտել է Երևանի Մ.Արազու անվան միջնակարգ դպրոցը։ 5 տարի սովորել է Երևանի թիվ 13 երաժշտական դպրոցի թավջութակի բաժնում։ 1984 թ․-ից զուգահեռ սովորել է Հայաստանի Թատերական միությանը կից դերասանական ստուդիայի մնջախաղի և դրամատիկ թատրոնի բաժիններում, որի ընթացքում խաղացել է 13 մանրապատումային ներկայացումներում։ 14 տարեկան հասակից խաղացել է արդեն պրոֆեսիոնալ բեմում։ 1988-1991 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի բաժնում։

1986-2001 թթ. սկսել է աշխատել Երևանի մնջախաղի պետական թատրոնում` գեղարվեստական ղեկավար և տնօրեն Արսեն Փոլադովի օրոք։

ԴերերԽմբագրել

ԹատրոնԽմբագրել

  • 198? - Պ. Տուրին, «Առնետորս»` կին, (ռեժիսոր Ա. Հարությունյան)
  • 1995 - Լ. Պիրանդելլո, «6 պերսոնաժ հեղինակ որոնելիս»` Խորթ աղջիկ, (բեմադրող ռեժիսոր Արմեն Մազմանյան, «ԳՈՅ» թատրոն լաբորատորիա)
  • 1995 - Էժեն Իոնեսկո, «Ռնգեղջյուր»` Դեզի, (բեմադրող ռեժիսոր Արմեն Մազմանյան, «ԳՈՅ» թատրոն)
  • 19?? - Վիլյամ Սարոյան, «Օպերա-օպերա»` Ռոքսան
  • 19?? - Օսկար Ուայլդ, «Սալոմե»` Սալոմե
  • 19?? - Մոլիեր, «Տարտյուֆ»` Մարիան
  • 2000 - Սամվել Կոսյան, «Գուցե փրկվենք»` Ջոյ թռչուն (բեմադրող ռեժիսոր Դավիթ Հակոբյան)
  • 2003 - Կարինե Խոդիկյան, «Վերադառնում եմ, մոռացե՛ք»՝ Աննա (ռեժիսոր Ս. Շահվերդյան, մոնոներկայացում)
  • 2006 - Էդուարդո Դե Ֆիլիպո, «Ցիլինդր» կամ «Մահ իտալական ձևով» (բեմ. Հ.Հարությունյան)

ՀեռուստաթատրոնԽմբագրել

  • 1991 - Գրիգոր Զոհրապ, «Գիշերվան մարդը»` Վասիլիկ (Հայկական հեռուստատեսություն)
  • 199? - Կ. Խոդիկյան, «Դարպասներ»` խորթ աղջիկ (ռեժիսոր Յ.Էլոյան, Հայկական հեռուստատեսություն)
  • 199? - Վիլյամ Սարոյան, «Մարդկային կատակերգություն»` Բեսի (Հայկական հեռուստատեսություն)
  • 1998 - Գ. Շահինյան, «Երեկ, այսօր, վաղը...»` Ջինա (ռեժիսոր Հերբերտ Գասպարյան), Հայկական հեռուստատեսություն, հայկ. առաջին հեռուստասերիալ)
  • 199? - Ս. Զաքարյան, «Խաչելություն»` Մարի (ռեժիսոր Խ. Չալիկյան, Հայկական հեռուստատեսություն)
  • 2000 - Պերճ Զեյթունցյան, «Խոր Վիրապ»` Հռիփսիմե կույս (բեմադրող ռեժիսոր Խորեն Աբրահամյան)
  • 199? - Գաբրիել Սունդուկյան, «Էլի մեկ զոհ»` Սալոմե
  • 199? - Հ. Զուդերման, «Արևի շողեր»` Յուլյա (ռեժիսոր Հ. Աշուղյան,)
  • 199? - Գ. Շահինյան, «Ցլամարտ»` Կորիդո (ռեժիսոր Ա. Մեհրաբյան,)
  • 199? - Գ. Շահինյան, «Պատ»` կին
  • 199? - Շառլ Բոդլեր, «Չարի ծաղիկներ»` Կին-կատու
  • 2004 - «Սև-սպիտակ ծիածան»` Սուլա (սց. հեղ. և բեմ.ռեժիսոր Խ. Չալիկյան, Հայաստանի ազգային կինոկենտրոն)

ՖիլմերԽմբագրել

  • 1992 - «Ավետիք», ռեժիսոր Դոն Ասկարյան
  • 2001 - «Հերոստրատ»` Էրիթ - քրմուհի, բեմ.ռեժիսոր Ռուբեն Քոչար
  • 2013 - «Հոգաբարձուներ» (անգլ.՝ Caregivers) Նանա, ռեժիսոր Վիկտորիա Ալեքսանյան (կարճամետրաժ, դրամա)[1]

ԲեմադրություններԽմբագրել

ԹատրոնումԽմբագրել

  • 2005 թ. «Նոր սկիզբ...»

ՖիլմերումԽմբագրել

  • 2013 թ. «Թակոց», 18 րոպե (անգլ.՝ Knock), ռեժիսոր՝ դեբյուտային աշխատանք (կարճամետրաժ)[2]

ՄրցանակներԽմբագրել

  • 2001 - ԻԻՀ «Իրան Զամի» միջազգային թատերական փառատոն - «Գլխավոր մրցանակ», «Գուցե փրկվենք», Սամվել Կոսյան, ներկայացում - «Համազգային թատրոն»
  • 2003 - ՀԹԳՄ «Արտավազդ»
  • 2003 - առաջին «Արմմոնո» թատերական փառատոն - «Լավագույն գեղագիտական մրցանակ», «Վերադառնում եմ, մոռացե՛ք», Կարինե Խոդիկյան, մոնոդրամա
  • 2003 - առաջին «Արմմոնո» թատերական փառատոն - «Տարվա լավագույն դերասանուհի», «Վերադառնում եմ, մոռացե՛ք», Կարինե Խոդիկյան, մոնոդրամա

ԾանոթագրություններԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Նարե Հայկազյան հոդվածին