Դոն Ասկարյան

հայ կինոպրոդյուսեր, սցենարիստ

Դոն Ասկարյան (Մակեդոն Հովսեփի Ասկարյան[2], հուլիսի 10, 1949(1949-07-10), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 6, 2018(2018-10-06)[1], Բեռլին, Գերմանիա), հայ կինոռեժիսոր, լուսանկարիչ։

Դոն Ասկարյան
Ծնվել է1949 հուլիսի 10
ԾննդավայրՍտեփանակերտ, ԼՂԻՄ
Մահացել էհոկտեմբերի 6, 2018(2018-10-06)[1] (69 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Գերմանիա
Ազգությունհայ
Մասնագիտացումռեժիսոր
լուսանկարիչ
IMDbID 0039391
don-askarian.com

Արցախցի քանդակագործ, գեղանկարիչ Ռոբերտ Ասկարյանի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Դոն Ասկարյանը ծնվել է 1949 թվականին, Ստեփանակերտում։ 1967 թվականին Մոսկվայում ուսուցանել է պատմություն և արվեստ, եղել է ռեժիսորի օգնական, ֆիլմերի քննադատ, աշակերտել է Անդրեյ Տարկովսկուն։ 1973 թվականին ավարտել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտը։ 1975-1977 թվականներին աքսորվել է Սիբիր՝ Խորհրդային բանակում ծառայությունից հրաժարվելու համար), 1978 թվականին ԽՍՀՄ-ից արտաքսվել է Արևմտյան Գերմանիա, որտեղ էլ կնոջ՝ Մարգարիտի հետ ստեղծել է «Մարգարիտ Ոսկանյան» կինոֆիրման։

Հայաստանի անկախությունից հետո վերադարձել է հայրենիք և սկսել նկարահանել ֆիլմեր[3]։

Ասկարյանի ֆիլմերը ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր հեռուստաընկերությունների կողմից՝ARD, WDR, ZDF, Channel 4, 3 sat, Arte և այլն։ «Վտանգավոր լույս» գրքի հեղինակն է։ Լուսանկարների անհատական ցուցահանդես է ունեցել Երևանի Նարեկացի արվեստի կենտրոնում, որտեղ ներկայացրել է 1969 թվականից Հայաստանում, Բեռլինում, Գյուլիստանում և շատ այլ վայրերում կատարած աշխատանքներ։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Տոկիոյում, Բեռլինում, Պոտսդամում, Երևանում և այլուր[4]։

Ֆիլմեր խմբագրել

Թվական Ֆիլմ
1984 «Արջը»
1988 «Կոմիտաս»
1988 «Լեռնային Ղարաբաղ»
(ցուցադրվել է գերմանական հեռուստատեսությամբ)
1992 «Ավետիք»
1998 «Փարաջանով»
2000 «Երաժիշտները»
2001 «Հին հռոմեական ճանապարհին»
2007 «Արարատ. 14 տեսանկյուն»
2008 «Հայրիկ»

Մրցանակներ խմբագրել

  • Վենետիկի կինոփառատոնի 6 մեդալ («Կոմիտաս» ֆիլմի համար), 1988
  • Ոսկե տեսախցիկ «Միջազգային ԱՐՏ կինոփառատոնում վաստակի համար», 2004
  • Հարվարդյան կինեմատոգրաֆիայի արխիվի մրցանակ[5]
  • «Կոմիտաս» ֆիլմն արժանացել է Վենետիկի փառատոնի 6 մեդալների, այլ կինոփառատոների մեդալների, դիպլոմների

Մեջբերումներ Դոն Ասկարյանից խմբագրել

  Ֆիլմ նկարահանելիս ռեժիսորն աչքի առաջ պետք է ունենա նույնիսկ դեռևս չնկարահանած ֆիլմը[6]։  
  Սովորել կարելի է յուրաքանչյուր ֆիլմ դիտելիս, նույնիսկ վատը, իսկ վատ ֆիլմ դիտելիս ավելի հեշտ ես սովորում, քանի որ հասկանում ես, որ չի կարելի այդպես նկարահանել։ Իսկ լավ ֆիլմը պատճենել չես կարող։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.ankakh.com/article/104997/mahatsyel-e-kinvorryejisvor--lusankarich-dvon-askaryane
  2. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 562։
  3. Անդրանիկյան Արթուր (Թիվ 5(408), 1990 թ.). «Դոն Ասկարյանը ինչպես որ կա...». Ժողովուրդ: Էջեր 14, 15.
  4. Դոն Ասկարյան
  5. Հարվարդյան կինեմատոգրաֆիայի արխիվի մրցանակ
  6. Դոն Ասկարյան. «Նկարահանեք միայն այն ամենը, ինչը որ ձեր մոտ ներքին մղում է առաջացնում»

Արտաքին հղումներ խմբագրել