Նարեկ (հուշարձան, Երևան)

Համլետ Մատինյանի կերտած հուշարձանը Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասում

«Նարեկ», հուշարձան Երևանի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասում, տեղադրվել է 2010 թվականին։

Նարեկ
Narek Monument 1 (1).jpg
«Նարեկ» հուշարձանը Ավան վարչական շրջանում
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Ավան վարչական շրջան
Գտնվում է Նարեկացի թաղամաս
Քանդակագործ(ներ) Համլետ Մատինյան
Նյութ բազալտ
Շինարարության ավարտ 2010, սեպտեմբերի 1
Ներկա վիճակ կանգուն


ՀեղինակԽմբագրել

ՊատմությունԽմբագրել

Հուշարձանի բացմանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը[1]։ Հանդիսավոր բացումը կատարել են քանդակագործն ու Տարոն Մարգարյանը։ Հուշարձանն օծվել է Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հարություն քահանա Ավագյանի կողմից[2]։

ՏվյալներԽմբագրել

Հուշարձանը կառուցված է Իջևանի կարմիր բազալտից։ Իրենից ներկայացնում է Գրիգոր Նարեկացու «Նարեկ» գիրքը, որի վրա քանդակագործը զետեղել է հատվածներ ստեղծագործությունից։ Հուշարձանը ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի, քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի աջակցությամբ։

Մեջբերումներ հուշարձանի մասինԽմբագրել

  Ես առաջարկեցի քանդակել «Նարեկը», քանի որ կարևոր է, ոչ թե մարդը, այլ իր արած գործը։ Ավելի լավ է մարդու գործը փառաբանենք, քան այդ մարդուն քանդակենք։ «Նարեկը» ոչ միայն քրիստոնյա ժողովրդի համար է սուրբ գիրք համարվում, այլ նաև գեղարվեստական մեծ արժեք ունի։ Նարեկացին հանճարեղ գրող է։ Եթե այցելուների մոտ գոնե մի տող էլ մնա ստեղծագործության հատվածներից, ես կհասկանամ, որ ինչ որ մի բան արել եմ։  


  «Նարեկը» միշտ ինձ հետ է եղել, քանի որ նույնիսկ անձրևի տակ էի աշխատում և ինձ շատ առողջ էի զգում, իսկ հիմա, երբ ավարտել եմ, մի քիչ թույլ եմ։:  


ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել