Ռուբեն Հայրապետյան
հայ քաղաքական գործիչ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյան (մարտի 9, 1963, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայտնի նաև Նեմեց Ռուբո[1] մականվամբ, հայ գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը 2002-2018 թվականներին։
Ռուբեն Հայրապետյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 9, 1963 (61 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Կենսագրական տվյալներ
խմբագրելԾնվել է 1963 թ. մարտի 9-ին, Երևանում, 1988 ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը տնտեսագետի մասնագիտությամբ։ 1983-1985 թթ. ծառայել է Խորհրդային բանակում, աշխատել է տարբեր ընկերություններում։
2003, 2007 և 2012 թվականներին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր թիվ 1 ընտրատարածքից։ 2012 թ. հուլիսի 3-ին իր «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած հայոց բանակի սպա Վահե Ավետյանի մահվան դեպքից հետո վայր է դրել պատգամավորական մանդատը։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Աշխատանքներ
խմբագրել- 1980-1982 թթ. Երևանի «Ալմաստ» գործարանում՝ էլեկտրամոնտյոր
- 1985-1988 թթ. Երևանի սննդի թիվ 7 միավորում՝ բանվոր
- 1991-1993 թթ. «Հայծխախոտ» միավորում՝ տնօրենի տեղակալ
- 1996-1999 թթ. Ավանի թաղապետ
- 1998 թ.՝ «Հայծխախոտ» ԲԲԸ նախագահ
- 2002-2018 թթ.` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ
- 2003 թ. - մինչև 2012 թ. ԱԺ պատգամավոր։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հլը սրան տարեք ստեղից. Նեմեց Ռուբո». Armtimes.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.