Համլետ Մատինյան

հայ քանդակագործ, նկարիչ

Համլետ Սիրակի Մատինյան (ապրիլի 12, 1953(1953-04-12), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ (2010)[1]։

Համլետ Մատինյան
Ծնվել էապրիլի 12, 1953(1953-04-12) (70 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՎանաձորի նկարչական դպրոց և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1977)
Ստեղծագործություն(ներ)Նուռ, Խաչիկ Դաշտենցի կիսանդրի, Կարեն Դեմիրճյանի կիսանդրի, Էդուարդ Կզարթմյանի կիսանդրի, Վազգեն Առաջին կաթողիկոսի կիսանդրի, Նարեկ, Ամուսնական մատանիների հուշարձան, Համազասպ Բաբաջանյանի հուշարձան և «Դուդուկ» բարձրաքանդակ
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն
 Hamlet Matinyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Համլետ Մատինյանը ծնվել է 1953 թ. ապրիլի 12-ին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Միջնակարգ կրթությանը զուգահեռ՝ 1968 թվականին ավարտել է Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան նկարչական դպրոցը։ 1972-1977 թթ սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակի բաժնում։ 1982 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Կերպարվեստ և էսթետիկա է դասավանդել Ամբերդ գյուղի միջնակարգ դպրոցում, որպես գործադիր տնօրեն աշխատել է «Անդրադարձ» շաբաթաթերթի խմբագրությունում։

Ցուցահանդեսներ խմբագրել

Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների և միջազգային սիմպոզիումների։

  • 1986 Լատվիայում կազմակերպված միջազգային սիմպոզիում, Ռիգա-Յուրմալա
  • 1990 անհատական ցուցահանդես Ֆրանսիայում, Փարիզ
  • 1996 Արցախում կազմակերպված քանդակագործների միջազգային սիմպոզիում, Ստեփանակերտ, «Զատիկ» անվանումով քանդակը տեղադրվել է Արցախի կառավարության շենքի տարածքում
  • 2002 քանդակագործների միջազգային սիմպոզիում Սևան, Շորժա
  • 2004 քանդակագործների միջազգային սիմպոզիում, Երևան

Ստեղծագործական ոճ խմբագրել

Մատինյանը մերօրյա դասական ոճի մտածելակերպ ունեցող ու իր իրականացրած աշխատանքներով խիստ արդիական քանդակագործ է։ Ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և արտերկրում։ Առավել վաղ տարիներին արված նշանավոր քանդակներից են՝ «Սպարտակ», «Ծիրանի ծառ», «Դիցուհի Աստղիկ», «Աննա Ախմատովա», «Ախմատովան և Չարենցը», «Ընտանիք» և այլն։

Ստեղծագործություններ խմբագրել

Հեղինակային աշխատանքներ խմբագրել

  • «Սպարտակ» ՀՀ, Երևան, Երիտասարդության պալատ (1982)
  • «Միացում» Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, ՀՀ, Արարատ (1999)
  • «Վազգեն Սարգսյան» կիսանդրի, ԼՂՀ, Ստեփանակերտ (2000)
  • «Մատնաչափիկ» բարձրաքանդակ, Էրեբունի բժշկ. քոլեջ, ՀՀ, Երևան (2001)
  • «Արծիվ», հարթաքանդակ, Ֆրանսիա, Վալանս (2002)
  • «Եղնիկներ», հարթաքանդակ, Ֆրանսիա, Վալանս (2002)
  • Խաչիկ Դաշտենց, կիսանդրի, ՀՀ, Երևան, թիվ 114 միջն. դպրոց (2003)
  • Խաչիկ Դաշտենց, կիսանդրի, ՀՀ, Իրինդ գյուղի միջն. դպրոց (2003)
  • Վիկտոր Համբարձումյան, կիսանդրի ՀՀ, Երևան, ԳԱԱ (2003)
  • «Պանթեոնի մուտք», հուշակոթող նվիրված Զոհված ազատամարտիկների հիշատակին, ՀՀ, Վանաձոր (2003)
  • «Նուռ»,Հայ-իտալական բարեկամությանը նվիրված քանդակ, Իտալիա, Ուդինե (2003)
  • Կարեն Դեմիրճյան, կիսանդրի, ՀՀ, Երևան, թիվ 139 միջն. դպրոց (2003)
  • Կ. Ղարաքեշիշյան, հարթաքանդակ, ՀՀ, Վանաձոր (2003)
  • Վիկտոր Համբարձումյան, կիսանդրի ՀՀ, քաղաք Վանաձոր (2004)
  • Էդուարդ Կզարթումյանի կիսանդրի ՀՀ, քաղաք Վանաձոր (2004)
  • Էդ. Հովհաննիսյան, հուշատախտակ, ՀՀ, Երևան, Տերյան փ.(2005)
  • Հուշաղբյուր Վարպետ Մեհրաբի հիշատակին, ՀՀ, Վանաձոր (2005)
  • «Ֆեմիդա», բարձրաքանդակ, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, դատական նիստերի դահլիճ (2005)
  • «Ժանյակ» բարձրաքանդակ, «Գլորիա» ֆաբրիկայի ճակատամաս, ՀՀ, երևան (2007)
  • Ժ. Հախինյան, բարձրաքանդակ, ՀՀ, Վանաձորի մնկվժ. ինստիտուտ (2003)
  • Ե. Դալլաքյան, բարձրաքանդակ, ՀՀ, Վանաձոր (2008)
  • «Դուդուկ», բարձրաքանդակ, ՀՀ, քաղաք Վանաձոր (2008)
  • Վազգեն Ա կաթողիկոս, կիսանդրի, ՀՀ, Վանաձոր, թիվ 1 միջն. դպրոց (2009)
  • Անդրանիկ Մարգարյան, հարթաքանդակ, ՀՀ, Ախթալայի միջն. դպրոց (2009)
  • «Նարեկ» հուշարձան-աղոթագիրք, ՀՀ Երևան, Ավան համայնք 2010)
  • «Մատանիներ» բարձրաքանդակ, ՀՀ, Ախթալա (2010)[2]
  • Համազասպ Բաբաջանյանի հուշարձան (Երևան)[3]

Համահեղինակ խմբագրել

Ա.Պ. Չեխով, կիսանդրի, ՀՀ, ք. Երևան, թիվ 55 դպրոց (1999)

Պատկերասրահ խմբագրել

Համլետ Մատինյանի ձայնը

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Հարցազրույց Համլետ Մատինյանի հետ «Առավոտ» օրաթերթում