Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | |
---|---|
Տեսակ | նախարարություն |
Երկիր | ![]() |
Հապավում | ՀՀ ԱՍՀՆ |
Ստեղծման թվական | 1990 |
Շտաբակայան | Երևան, Հայաստան |
Պատասխանատու նախարար | Նարեկ Մկրտչյան |
Կայք | mlsa.am |
Պատմություն Խմբագրել
1990 թվականին ՀՀ սոցիալական ապահովության մինիստրությունը վերակազմավորվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության։
1995 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո նախագահի հրամանագրով փոփոխություն կատարվեց կառավարության կառուցվածքում. կառույցը վերակազմավորվեց սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերով նախարարության։
1996 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով կառավարության կառուցվածքի նոր փոփոխություն տեղի ունեցավ. 1996 թվականի նոյեմբերի 8-ին նախարարությունը վերակազմավորվեց սոցիալական ապահովության նախարարության։
2000 թվականի փետրվարի 28-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նախարարությունը միաձուլման ճանապարհով վերակազմավորվեց ՀՀ առողջապահության և սոցիալական ապահովության նախարարության։
Ընդհանուր տեղեկատվություն Խմբագրել
Նախարար
Տեղակալներ՝
- Դավիթ Խաչատրյան
- Աննա Ժամակոչյան
- Տաթևիկ Ստեփանյան
- Ռուբեն Սարգսյան
Նախկին նախարարներ Խմբագրել
- Աշոտ Եսայան-Անկուսակցական
- Ռաֆայել Բագոյան-Անկուսակցական
- Հրանուշ Հակոբյան-ՀՀԿ
- Գագիկ Եգանյան-Անկուսակցական
- Ռազմիկ Մարտիրոսյան-ՀՀԿ
- Աղվան Վարդանյան-ՀՅԴ
- Արսեն Համբարձումյան-ՀՅԴ
- Գևորգ Պետրոսյան-ԲՀԿ
- Մխիթար Մնացականյան-ԲՀԿ
- Արթուր Գրիգորյան-ԲՀԿ
- Արտեմ Ասատրյան-ՀՀԿ
- Մանե Թանդիլյան-ԼՀԿ
- Զարուհի Բաթոյան-Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն
- Մեսրոպ Առաքելյան-Առաքելություն կուսակցություն
Ծանոթագրություններ Խմբագրել
Աղբյուր Խմբագրել
Արտաքին հղումներ Խմբագրել
- Պաշտոնական կայք
- Սոցիալական ապահովության ծառայություն Archived 2019-07-19 at the Wayback Machine.