Նատալյա Սաց

Սովետական ​​թատրոնի ռեժիսոր, թատերական գործիչ, գրող, ուսուցիչ

Նատալյա Իլյինիչնա Սաց (օգոստոսի 14 (27), 1903, Իրկուտսկ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 18, 1993(1993-12-18)[2], Մոսկվա, Ռուսաստան), սովետական ռեժիսոր, թատերական գործիչ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1975)։ Կոմպոզիտոր Ի․ Ա․ Սացի դուստրը։

Նատալյա Սաց
Ծնվել էօգոստոսի 14 (27), 1903
ԾննդավայրԻրկուտսկ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 18, 1993(1993-12-18)[2] (90 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (1953)
Գիտական աստիճանարվեստագիտության թեկնածու
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, գրող, երաժշտական ղեկավար, օպերային ռեժիսոր, հրապարակախոս, դրամատուրգ և թատերական ուսուցիչ
ԱշխատավայրՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
ԱմուսինIsrael Weitzer?
Ծնողներհայր՝ Իլյա Սաց
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Լենինյան մրցանակ ԽՍՀՄ պետական մրցանակ Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ և ԽՍՀՍ Նախարարների խորհրդի մրցանակ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն
 Natalya Sats Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Ա․ Ն․ Սկրյաբինի անվան երաժշտական տեխնիկումը (1917) և Թատերարվեստի պետական ինստիտուտի թատերագիտական բաժինը (1953)։ Մանկական առաջին մշտական թատրոնի նախաձեռնողը (Մոսսովետի մանկական թատրոն, 1918), մանկական երաժշտական արվեստի ակտիվ պրոպագանդողներից։

1921-1936 թվականներին եղել է Մոսկվայի մանկական թատրոնի (1936 թվականից՝ Կենտրոնական մանկական թատրոն) տնօրենը և գեղարվեստական ղեկավարը։ 1964 թվականից գլխավորում է Մոսկվայի մանկական երաժշտական թատրոնը (բացվել է 1965 թվականին)։ Մեծ ներդրում ունի մանկական թատրոնի և մանուկների գեղարվեստական դաստիարակության զարգացման գործում։ Պիեսների, մանկական օպերաների և բալետների լիբրետոների, երաժշտական դաստիարակության հարցերի մասին գրքերի, հոդվածների հեղինակ է։ Արժանացել է ԽՍՀՄ պետական (1972), Լենինյան (1982) մրցանակների։ Պարգևատրվել է 3 շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 247