Նատալյա Նաում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նատալիա Միխայլովնա Նաում (ուկրաիներեն՝ Наталія Михайлівна Наум, հունվարի 14, 1933, Ստարի Միզուն, Stanisławów Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - մարտի 22, 2004, Կիև, Ուկրաինա), խորհրդային և ուկրաինական թատրոնի և կինոյի դերասանուհի։ Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1974), Ուկրաինայի Ալեքսանդրա Դովժենկոյի անվան պետական մրցանակի դափնեկիր (1999)։
Նատալյա Նաում ուկրաիներեն՝ Наталія Наум | |
---|---|
Ծնվել է | հունվարի 14, 1933 |
Ծննդավայր | Ստարի Միզուն, Stanisławów Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Մահացել է | մարտի 22, 2004 (71 տարեկան) |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինա |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Կրթություն | Կիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան |
Քաղաքացիություն | Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն, ԽՍՀՄ և Ուկրաինա |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՆատալյա Նաումն ծնվել է 1933 թվականի հունվարի 14-ին Ստարի Միզուն գյուղում։ Նա եղել է փայտահատի ընտանիքի 13-րդ երեխան։ 9 տարեկանում նա որբացել է, հայրն ու մայրը զոհվել են պատերազմի ժամանակ։ Նատալիային հանձնել են մանկատուն, այնուհետև սովորել է գիշերօթիկ դպրոցում։ Յոթամյա դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է արհեստագործական ուսումնարան։ Այնուհետև աշխատանքի է անցել կարի ֆաբրիկայում։ Այդ ժամանակ հաճախել է թատերական խմբակ, իսկ 1950 թվականին նրան ուղարկել են Չեռնովցիի Օլգա Կոբիլյանսկայայի անվան երաժշտական դրամատիկական թատրոն՝ վարագույրներ կարելու։ Այստեղ դերասանուհի Ռաիսովայի շնորհիվ, ով նկատել է գեղեցիկ աղջկան, նրա դեբյուտը կայացել է Մադամ Բատերֆլայ պիեսում։ Հաջող դեբյուտից հետո նրան հրավիրել են Չեռնովցի թատրոնի օժանդակ կազմ, որտեղ նա աշխատել է մինչև 1953 թվականը։
20 տարեկանում նա առաջին անգամ հայտնվել է կինոյում՝ «Երկիր» ֆիլմում, որի ռեժիսոր Ամվրոսի Բուչման հետագայում նրան խորհուրդ է տվել ընդունվել Կիևի Ի. Կ. Կարպենկո-Կարիի անվան թատերական արվեստի ինստիտուտ։ 1958 թվականին Նաումն ավարտել է ԿԹԿԱՀ-ը (Միխայիլ Վերխացկու արվեստանոց) և դարձել է Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայի դերասանուհի։
1958 թվականին ամուսնացել է ռեժիսոր Վլադիմիր Դենիսենկոյի հետ, նույն թվականին նրանք ունեցել են իրենց առաջնեկին՝ Ալեքսանդրին։ 1965 թվականին նա երկրորդ անգամ է մայր դարձել՝ ծնվել է նրանց որդին՝ Տարասը։ Դրանից հետո նա 3 տարի չի նկարահանվել ֆիլմերում։ Իր ամենահայտնի դերերից մեկը խաղացել է 1961 թվականին «Երկու նապաստակների հետևից» ֆիլմում, որի համար 1999 թվականին, արդեն անկախ Ուկրաինայի օրոք, արժանացել է Ալեքսանդր Դովժենկոյի անվան պետական մրցանակի։
Ֆիլմերում, հիմնականում, խաղացել է մայրերի դերեր։ Հայտնի է Կատերինա Զվոնարիխայի դերով «Սև նշանով սպիտակ թռչուն» ֆիլմում։ «Կնոջ հեքիաթը» ֆիլմում Նատալկա Նեչայի դերը խաղալուց հետո Նաումին շնորհվել է Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում։
1984 թվականին մահացել է Նատալյայի ամուսինը՝ Վլադիմիր Դենիսենկոն։ Դա ծանր հարված է եղել դերասանուհու համար, որից հետո նա գործնականում լուրջ դերեր չի խաղացել։
Նատալյա Նաումը ապրել է Կիևի կենտրոնում՝ Գրուշևսկու փողոցում։ 2004 թվականի մարտի 6-ին կենտրոնական ջեռուցման խողովակի պայթելու պատճառով, Նաումը ստիպված է եղել երկու օր ապրել առաստաղից թափվող ջրի և խոնավության պայմաններում։ Դրա պատճառով Նատալյայի թոռնուհին քիչ է մնացել մահանար։ Բնակարանային շահագործման գրասենյակը չի շտապել վերացնել վթարը, այնուհետև թոռնուհին հիվանդացել է ասթմատիկ բրոնխիտով։ Այդ ամենից Նատալյայի մոտ առաջացրել է սրտի լարվածություն և մարտի 22-ին նա մահացել է հիվանդանոցում։ Թաղված է Բայկովոյի գերեզմանատանը։
Ֆիլմագրություն
խմբագրել- 1954 - Երկիր - Պարասյա
- 1955 - Մանկավարժական պոեմ - Նատալկա Պետրենկո
- 1956 - Գլխավոր պողոտա - Զինա
- 1957 - Պարտիզանական կայծ - Պոլյա Պոպիկ
- 1958 - Բանաստեղծություն ծովի մասին - Օլեսյա
- 1959 – Դա պատահեց գարնանը
- 1959 - Տավրիա - սպասուհի
- 1959 - Օլեկսա Դովբուշ - Մարիչկա, Օլեքսայի սիրելին
- 1960 – Ամրոց անիվների վրա - Նադեժդա
- 1960 - Ռոման և Ֆրանչեսկա -Մադոննա
- 1960 – Փրկեք մեր հոգիները - Քեթրին
- 1961 - Երկու նապաստակի հետևից՝ Գալյա
- 1962 - Բարի մարդկանց շրջապատում - բուժքույր
- 1962 - Միայն արձաններն են լռում - Հեդդա Օլաֆսոն
- 1962 - Սեյմը դուրս է գալիս ափերից - դրվագ
- 1964 - Երազ - Յադվիգա Գուսակովսկայա
- 1964 - Սրտերով լի պայուսակ - Մարինա
- 1968 - Կիևի ուղղությամբ - Յուստինա
- 1969 - Ծանր հասկ - Վարվառա Զարեչնայա
- 1970 - Սև նշանով սպիտակ թռչուն - Կատրինա Զվոնարիխա
- 1970 - Ճանապարհ դեպի սիրտ - մայրիկ
- 1971 - Կենդանի ջուր - Քրիստինա
- 1972 - Հանգիստ ափեր – Պելագեյա
- 1972 - Պատահական հասցե - Ստասիկի մայրը
- 1973 - Շրջանավարտուհին - Մարիա Գրիցենկո
- 1974 – Վիպակ կնոջ մասին - Նատալկա Նեչայ
- 1976 - Անցնենք սիրուն - մայրիկ
- 1976 - Аты-баты, шли солдаты... - Վալենտինա Իվանովնա
- 1978 - Հնձվորները - Օլգա Պլատոնովնա
- 1978 - Նատալկա Պոլտավկա - մայրիկ
- 1980 - Այցելություն Կովալևկա - Պարասկա Գլուշչենկո
- 1982 - Բարձր լեռնանցք - Յարոսլավ Պետրին
- 1984 - Ճակատագրի հեգնանքը - մայրիկ
- 1984 - Ինչ ուներ Սենկան՝ երկվորյակների մայր
- 1985 - Ինչքան երիտասարդ էինք մենք
- 1988 - Քարե հոգի` Մարուսյակի մայրը
- 1990 - Հաղթանակի կարմիր գինի - մորաքույր Զինա, դայակ
- 1991 - Անձնական զենք - Նեչիտաիլո, դատախազ
- 1993 - Ամեն ինչ անցավ
- 1995 -Անտառակտցար
- 1995 - Սիրո կղզի (երրորդ ֆիլմ՝ «Բնություն») - Հուցուլների մայրը
- 1996 - Կախված լուսաբացներ - Ֆեդորա
- 1999 - Բանաստեղծ և արքայադուստր՝ արքայադուստր Ռեպնինա
Պարգևներ
խմբագրել- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1971)
- Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1974)
- Ուկրաինայի Ալեքսանդր Դովժենկոյի անվան պետական մրցանակ (օգոստոսի 20, 1999) - «Երկու նապաստակների ետևից» գեղարվեստական ֆիլմի ստեղծման գործում ակնառու ստեղծագործական ներդրման համար[1]
- Մշակույթի ականավոր գործչի պետական կենսաթոշակ (2000)
- Արքայադուստր Օլգայի III աստիճանի շքանշան (2003 թվականի հունվարի 15)՝ մասնագիտական գործունեության մեջ նշանակալի ձեռքբերումների, երկար տարիների բարեխիղճ աշխատանքի համար[2]
Ընտանիք
խմբագրել- Ամուսինը՝ Վլադիմիր Դենիսենկոն (1930-1984, ամուսնացել է 1958 թվականին), եղել է կինոռեժիսոր, սցենարիստ և մանկավարժ,
- Որդին՝ Ալեքսանդրը (ծն.՝ 1958), դրամատուրգ և արձակագիր է, սցենարիստ, դերասան, ռեժիսոր, հեռուստատեսային և ռադիոհաղորդումների հեղինակ,
- Որդին՝ Տարասը (1965-2017), թատրոնի և կինոյի դերասան է։
Գրականություն
խմբագրել- Кино: Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич Москва, «Советская энциклопедия», 1987. -с. 288.