Նատալյա Դուբովա (ռուս.՝ Ната́лья Ильи́нична Ду́бова, մարտի 31, 1948(1948-03-31), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդուհի, խորեոգրաֆ և պարեր սառույցի վրա ձևում մարզիչ։

Նատալյա Դուբովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝ռուս.՝ Наталья Ильинична Бах
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Наталья Ильинична Дубова
Մասնագիտացում՝figure skating choreographer, սառցի վրա պարող և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 31, 1948(1948-03-31) (76 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ

Կարիերա խմբագրել

Նատալյա Դուբովան սպորտային կարիերան սկսել է մենասահքով, հանդես է եկել նաև զուգասահքում։ Ավելի ուշ սկսել է հանդես գալ սպորտային պարեր սառույցի վրա ձևում, որտեղ, զույգ կազմելով Վլադիմիր Պավլիխինի հետ, մասնակվել է համամիութենական և միջազգային մրցումներում (Նատալյա Բախ անունով)։ Ձմեռային ունիվերսիադա-1966-ում գեղասահորդները զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը։ Պարային զույգի համար ամենանշանակալից ձեռքբերումը տեղի մրցույթներում 1965 թվականի ԽՍՀՄ առաջնության բրոնզն էր։

Մարզչական գործունեություն խմբագրել

1969 թվականին, ավարտելով գեղասահորդուհու կարիերան, Ն. Դուբովան անցավ մարզչական գործունեության՝ աշխատելով «Спартак» ՄՍԸ-ի «Сокольники» մարզադահլիճի սառույցի վրա[1]։ ՝1992 թվականի սեպտեմբերին ամուսնու հետ մեկնել է ԱՄՆ և սկսել է աշխատել Լեյք Փլեսիդում, որտեղ էլ նրա խմբի հիման վրա բացվել է միջազգային դպրոց՝ ամերիկյան օլիմպիական կոմիտեի մշտական հսկողությամբ[2]։ Ներկա պահին աշխատում է Ստեմֆորդում։

Սաներ խմբագրել

Տարբեր ժամանակներում Դուբովայի խմբում մարզվել են Տատյանա Նավկա/Սամվել Գյոզալյան, Խայթ Գալիտ/Սերգեյ Սախնովսկի, Շե Լինն-Բուրն/Վիկտոր Կրաատց, Պյոտր Չերնիշև և Նաոմի Լանգ, Նատալի Բակ/Թրենտ Նելսոն-Բոնդ, Շիվոն Խիկին-Քենեդի/Ալեքսանդր Շակալով զույգերը։

Նա իր մարզչական կարիերայի ընթացքում պատրաստել է Օլիմպիական խաղերի հաղթողների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոնների ու մրցանակակիրների.

Մարինա Կլիմովա և Սերգեյ Պոնոմարենկո խմբագրել

Կլիմովա/Պոնոմարենկո զույգի հետ Նատալյա Իլյինիչնան աշխատել է 12 տարի։ Նրա ղեկավարությամբ զույգը երեք անգամ հաղթել է Եվրոպայի առաջնությունում և երկու անգամ՝ աշխարհի, ինչպես նաև 1984 և 1988 թվականների Օլիմպիական խաղերում դարձել մրցանակակիրներ։ Սակայն ստեղծագործական տարաձայնությունների պատճառով Օլիմպիադա-1992-ից չորս ամիս առաջ նրանք տեղափոխվել են մարզվելու Տատյանա Տարասովայի ղեկավարությամբ, ում հետ էլ դարձել են օլիմպիական չեմպիոններ[3]։

Մայա ՈՒսովա և Ալեքսանդր Ժուլին խմբագրել

Դուբովան այս զույգին մարզել է 1980 թվականից մինչև սիրողական կարիերայի ավարտը՝ 1994 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը։ Տարիների ընթացքում զույգը միշտ էլ դարձել է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիրներ, սակայն չեմպիոններ նրանց հաջողվել է դառնալ միայն 1993 թվականին։

Օքսաննա Գրիշչուկ և Եվգենի Պլատով խմբագրել

1989 թվականին Օքսաննան, մնալով առանց զուգընկերոջ (ավարտել էր կարիերան վնասվածքի պատճառով), հրավիրվել է Նատալյա Դուբովայի խումբ, որտեղ էլ զույգ է կազմել Եվգենի Պլատովի հետ։ 1989 թվականի դեկտեմբերին՝ ընդամենը 3 ամիս համատեղ մարզումներից հետո, նրանք դարձել են ԽՍՀՄ առաջնության բրոնզե մեդալակիրներ, իսկ 1991 թվականին հաղթել երկրի առաջնությունում։ 1991/1992թթ. մրցաշրջանում Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճել են բրոնզե մեդալներ, իսկ 1992 թվականի Օլիմպիական խաղերում զբաղեցրել չորրորդ հորիզոնականը, որից հետո Դուբովայից հեռանում են մարզվելու Նատալլա Լինիչուկի ղեկավարությամբ։

Շե Լինն-Բուրն և Վիկտոր Կրաատց խմբագրել

Մարզվելով Դուբովայի ղեկավարությամբ՝ կանադական զույգը 4 անգամ դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և հաղթել Չորս մայրցամաքների առաջնությունում։ 2000 թվականի գարնանը մարզիչը և գեղասահորդները դադարեցրել են իրենց համագործակցությունը։

Մարինա Անիսինա և Գվենդալ Պեյզերա խմբագրել

Այս զույգի հետ 2001/2002թթ. մրցաշրջանում Ն.Ի. Դուբովան աշխատել է որպես խորհրդատու[4], երբ նրանք հաղթել են օլիմպիական խաղերում։

Ընթացիկ գործունեություն խմբագրել

Այժմ Ստեմֆորդում մարզում է Ալիսա Ագաֆոնովա/Ալպեր Ուչար զույգին, ով միջազգային ասպարեզում ներկայացնում է Թուրքիան[5]։

Պարգևներ խմբագրել

  • Մեդալ «Գերազանց աշխատանքի համար»՝ 1984թ.
  • «Պատվո նշան» շքանշան՝ 1988թ.

Անձնական կյանք խմբագրել

Նատալյա Դուբովան ամուսնացած է խորհրդային լողորդ 1968 թվականի Օլիմպիական խաղերի մրցանակակիր Սեմյոն Վիկտորովիչ Բելից-Գեյմանի հետ.[6]: 1992 թվականի սեպտեմբերին ամուսնու հետ միասին սկսել է աշխատել Լեյք Փլեսիդում՝ ԱՄՆ, Նյու Յորքի Օլիմպիական կոմիտեի հետ կնքած պայմանագրով։ 1999 թվականի սեպտեմբերին տեղաոփխվել է Ստեմֆորդ (Կոննեկտիկուտ), որտեղ էլ էլ ներկա պահին ապրում և աշխատում է։

Կոչումներ խմբագրել

  • Միջազգային դասի ԽՍՀՄ սպորտի վարպետ
  • ՌՍՖՍՀ վաստակավոր մարզիչ
  • Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ (1994)[7]
  • Միջազգային կարգի դատավոր

Կրթություն խմբագրել

  • Ռուսաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության պետական համալսարան

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել