Նավարատրի (սանսկրիտ՝ नवरात्रि navarātri IAST, բենգալերեն՝ নবরাত্রি), հինդուական կրոնական տոն։ Սանսկրիտից թարգմանված՝ «նավարատրի» բառը նշանակում է «ինը գիշերներ»[1]։ Տասն օր և ինը գիշեր տևող այս տոնի ընթացքում հինդուիստները պաշտում են հինդուիզմի մեջ Աստծո ինը կանացի ձևերը՝ Շակտի/Դեվի։

Նավարատրի

Տեսակփառատոն
ԱմսաթիվAshvin Shukla Pratipada?, Ashvin Shukla Dwitiya?, Ashvin Shukla Tritiya?, Ashvin Shukla Chaturthi?, Ashvin Shukla Panchami?, Ashvin Shukla Shashthi?, Ashvin Shukla Ashtami? և Ashvin Shukla Navami?
Տոնվում է Հնդկաստան

Տոնը նշվում է տարին երկու անգամ. գարնանային լուսավոր ամսվա՝ Չայտրայի (ապրիլ - մայիս) կեսին և Աշվինա աշնանային ամիսներին (սեպտեմբեր - հոկտեմբեր)[2]։ Տոնակատարությունը սկսվում է նորալուսնից հետո առաջին օրը:

Քոլու տիկնիկները Նավարատրիի ժամանակ

Նավարատրիի ընթացքում անցկացվում են տաճարային տոներ[2], կատարվում են աղոթքներ[3], կազմակերպվում են հանդիսավոր երթեր և տոնավաճառներ[3]։ Հաճախ փառատոնի առաջին երեք օրերը նվիրված են Լակշմի աստվածուհուն, հաջորդ երեքը՝ Դուրգային, իսկ վերջինը՝ Սարասվատիին[2]։ Փառատոնի ամենակարևոր տարրերից մեկը Դուրգա Պուջան է. երկրպագուները երկրպագում են Դուրգայի տեսքով Դեվիին՝ նրա հովանավորչությունն ստանալու համար[4]։ Նավարատրիի հետ կապված առասպելներից մեկը պատմում է ասուրա Մահիշայի նկատմամբ Դուրգայի հաղթանակի մասին[2]։

Տարբեր շրջաններում կան նաև Նավարատրիի տոնակատարությունների տեղական ավանդույթներ։ Օրինակ՝ Գուջարաթում անցկացվում են կանանց հատուկ պարեր[5], Բենգալիայում՝ Կալի պատկերներով երթեր, Թամիլնադում՝ տիկնիկային բլուրներ. աստվածուհիների և հինդուական պանթեոնի աստվածների ֆիգուրներով հատուկ հարթակներ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Краснодембская, 1996b, էջ 297
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Краснодембская, 1996b, էջ 298
  3. 3,0 3,1 Гусева Н. Р. Индия: тысячелетия и современность. — М.: Наука, 1971. — С. 79. — 143 с.
  4. Краснодембская, 1996a, էջ 180
  5. Индийский этнографический сборник / пор ред. Н. Н. Чебоксарова и Н. Р. Гусевой. — Издательство Академии наук СССР, 1961. — Т. 65. — С. 72. — 202 с.

Գրականություն խմբագրել

ռուսերեն լեզվով
  • Краснодембская Н. Г. Дурга // Индуизм. Джайнизм. Сикхизм: словарь / под общ. ред. М. Ф. Альбедиль и А. М. Дубянского. — М.: Республика, 1996a. — С. 179—180. — 576 с. — ISBN 5-250-02557-9
  • Краснодембская Н. Г. Наваратри/Наваратра // Индуизм. Джайнизм. Сикхизм: словарь / под общ. ред. М. Ф. Альбедиль и А. М. Дубянского. — М.: Республика, 1996b. — С. 297—298. — 576 с. — ISBN 5-250-02557-9
այլ լեզուներով

Արտաքին հղումներ խմբագրել