Նաջմեդդին Հուսեյն օղլի Սադիխով (մայիսի 24, 1956(1956-05-24), Դերբենդ, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանական և սովետական պետական ու ռազմական գործիչ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ՝ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի պետ։

Նաջմեդդին Սադիխով
170216-D-PB383-016 (32779562522) (cropped).jpg
 
Ծննդյան օր մայիսի 24, 1956(1956-05-24) (66 տարեկան)
Ծննդավայր Դերբենդ, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
 
Պարգևներ
«Ադրբեջանական դրոշ» շքանշան, Medal "For their homeland", For military services medal և 3rd degree "For Service to the Fatherland" order

ԿենսագրությունԽմբագրել

Նաջմեդդին Հուսեյն օղլի Սադիխովը ծնվել է 1956 թվականին Դերբենդ քաղաքում[1]։ Նրա ընտանիքը այստեղ է տեղափոխվել Դերբենտսկի շրջանի Բելիջի քաղաքից։ Կան փաստեր, որ նա ազգությամբ լեզգի է[2][3]։

1979 թվականին ավարտել է Բաքվի բարձրագույն հրամանատարական դպրոցը։

1979—1992 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում որպես դասակի, այնուհետև գումարտակի հրամանատար, որից հետո եղել է գնդի հրամանատարի տեղակալ։

1985—1988 թվականներին ուսումը շարունակել է Մոսկվայի Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում։

1992 թվականից ծառայում է Ադրբեջանի զինված ուժերում եղել է բրիգադի, այնուհետև բանակային կորպուսի հրամանատար, որից հետո դաշտային հրամանատարական վարչության պետ։

1993 թվականի նոյեմբերի 2-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հրամանով նշանակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ՝ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի պետ։

Ազգային անվտանգության քաղաքականության հանձնաժողովի անդամ, որը պատրաստում և մշակում է փաստաթղթեր Ադրբեջանի Հանրապետության ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության ռազմավարության և ռազմական դոկտրինի վերաբերյալ[4]։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2005 թվականի № 858 հրամանով Նաջմեդդին Սադիխովին շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում[5]։

ՇքանշաններԽմբագրել

Անձնական կյանքԽմբագրել

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

  1. Azərbaycan Respublikasi Müdafiə Nazirliyi: Müdafiə Nazirliyi: Rəhbərlik haqqında avtobioqrafik məlumatlar (ադրբ.)
  2. Müdafiə Nazirliyindəki qarşıdurma açıq müstəviyə keçdi Archived 2013-10-31 at the Wayback Machine. (ադրբ.)
  3. “Heydər Əliyev hərbçiləri vəzifəyə təyin edərkən, onun milli mənsubiyyətinə baxmırdı” Archived 2013-03-07 at the Wayback Machine. (ադրբ.)
  4. «Azərbaycan Respublikasının milli təhlükəsizlik siyasəti sahəsində İşçi Qrupunun yaradılması haqqında AZƏRBAYCAN RESPUBLİKASI PREZİDENTİNİN SƏRƏNCAMI»։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-20-ին։ Վերցված է 2011-01-04  (ադրբ.)
  5. «Azərbaycan Respublikası Silahlı Qüvvələrinin hərbi qulluqçularına ali hərbi rütbələrin verilməsi haqqında AZƏRBAYCAN RESPUBLİKASI PREZİDENTİNİN SƏRƏNCAMI»։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-20-ին։ Վերցված է 2020-06-20  (ադրբ.)
  6. Nəcməddin Sadıqov Dağıstanın Milli qəhrəmanı oldu Archived 2012-12-28 at the Wayback Machine. (ադրբ.)