Նաումբուրգի Սուրբ Պետրոս և Պողոս առաքյալների տաճար (գերմ.՝ Naumburger Dom), Նաումբուրգի եպիսկոպոսության նախկին մայր տաճարը (լուծարվել է 1562 թվականին), տեղակայված է Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում՝ Սաքսոնիա-Անհալթ նահանգի հարավում։ 2018 թվականին ընդգրկվել է Մարդկության համաշխարհային ժառանգության ցուցակում։

Նաումբուրգի տաճար
գերմ.՝ Naumburger Dom
Naumburger Dom.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակլյութերական տաճար
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՏեղագրությունՆաումբուրգ[1]
Դավանանքլյութերականություն
ԹեմBishopric of Naumburg-Zeitz?
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան և Համաշխարհային ժառանգություն[2]
ՆվիրվածՊետրոս առաքյալ
ԱնվանվածՊետրոս առաքյալ
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՌոմանական ճարտարապետություն և Գոթական ճարտարապետություն
Հիմնադրված11-րդ դար
22,5 մետր
Երկարություն95 մետր
Լայնություն22,5 մետր
Շինանյութdimension stone?
naumburger-dom.de

Ճարտարապետական տեսանկյունից Նաումբուրգի տաճարը ռոմանականից դեպի գոթական անցումային ոճի կառույց է։ Ունի անսովոր նախագիծ․ այն եռանավ բազիլիկ է երկու տրանսեպտով, երկու խորաններով (արևմտյան և արևելյան), երկու դասերով և չորս աշտարակներով։ Տաճարի արևելյան հատվածը կառուցվել է XIII դարում։ Արևմտյան հատվածի կառուցումն ավարտվել է մեկ հարյուրամյակ հետո։ Նաումբուրգի տաճարը հայտնի է նախ և առաջ այսպես կոչված նաումբուրգյան քանդակագործների խմբի աշխատանքներով (գլխավոր վարպետի անունը մնում է անհայտ)։ Նաումբուրգյան վարպետների խումբը շարունակել է Բամբերգի վարպետների ձեռքբերումները, բայց հին ռոմանական քանդակին տվել է նոր, ավելի ազատ գծեր։ Այդ խմբի աշխատանքների թվին են դասվում քանդակային անսամբլներ Մայնցում, Նաումբուրգում և Մայսենում[3].

Առավել հետաքրքիր է տաճարի արևմտյան դասը, որը հին գոթական ճարտարապետության և քանդակագործության համադրության վառ օրինակ է։ Գոթական քանդակագործության գլուխգործոցներից են դասի երկրորդ հարկում կիսաշրջանաձև դասավորված տաճարի կառուցման տասներկու պատվիրատուների քանդակները, որոնց մեջ առանձնանում են Մարկգրաֆ Էկկեհարդ II–ի և նրա կնոջ՝ Ուտա ֆոն Բալլենշտեդտի արձանները (1250-1260-ական թվականներ), որոնք ունեն հոգեբանական դիմանկարի յուրահատուկ հատկանիշներ։ Նշանակալի են արևմտյան լետների քանդակները Նոր Կտակարանի թեմայով։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. archINFORM — 1994.
  2. http://whc.unesco.org/pg.cfm?cid=31&id_site=1470
  3. Ювалова Е. П. Немецкая скульптура 1200—1270. — М.: Искусство, 1983. — С. 133

ԳրականությունԽմբագրել

  • М. В. Губарева, А. Ю. Низовский 100 великих храмов мира. — М.: Вече, 2000. — 512 с. — (100 великих). — ISBN 5-7838-0506-8
  • Wassermann К., Нege F., Naumburg. Stadt und Dom, Dresd., 1952
  • «Популярная художественная энциклопедия.» Под ред. Полевого В. М.; М.: Советская энциклопедия, 1986

Արտաքին հղումներԽմբագրել