Մարկ Սալինգ

ամերիկացի դերասան, երաժիշտ

Մարկ Ուեյն Սալինգ (անգլ.՝ Mark Wayne Salling, օգոստոսի 17, 1982(1982-08-17)[1], Դալաս - հունվարի 30, 2018(2018-01-30)[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ և դերասան։ Առավել հայտնի է եղել Նոա Պակերմանի դերով, որը նա մարմնավորել է «Glee» հեռուստասերիալում։ 2018 թվականի հունվարի 30-ին ինքնասպան է եղել Կալիֆոռնիայի իր տանը[3]։

Մարկ Սալինգ
Ծնվել էօգոստոսի 17, 1982(1982-08-17)[1]
ԾննդավայրԴալաս
Մահացել էհունվարի 30, 2018(2018-01-30)[2] (35 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունLake Highlands High School?, Culver Academies? և Los Angeles College of Music?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություներգիչ, դերասան, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, դաշնակահար, հեռուստատեսային դերասան, կիթառահար, երաժիշտ, հեղինակ-կատարող, կինոդերասան և պարող
Պարգևներ և մրցանակներ

Վաղ տարիներ խմբագրել

Մարկ Սալինգը ծնվել է 1982 թվականի օգոստոսի 17-ին ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում։ Մեծացել է քրիստոնեական խիստ ավանդույթներով ապրող ընտանիքում։ Վաղ տարիքից տնային պայմաններում ստացել է կրթություն։ Այնուհետ տարրական կրթությունը ստացել է Փրովիդենս քրիստոնեական դպրոցում և լյութերական եկեղեցուն կից դպրոցում։ Սովորել է Կալվերի ռազմական ակադեմիայում, սակայն չի ավարտել այն։ 2001 թվականին ավարտել է Լեյք Հայլենդս ավագ դպրոցը, որտեղ նրա դասարանցին եղել է St. Vincent-ը։ Ավելի ուշ, Մարկը կրթությունը շարունակել է Լոս Անջելեսի երաժշտության ակադեմիայում։ Այնտեղ սովորել է կիթառ։ Ակադեմիան ավարտելուց հետո՝ կիթառի դասեր է տվել։

Կարիերա խմբագրել

Սալինգը նվագել է դաշնամուրի, կիթառի, բաս կիթառի և հարվածային գործիքների վրա։ Նա բազմաթիվ երգերի հեղինակ և կատարող է։ Նրա դեբյուտային «Smoke Signals» ալբոմը թողարկվել է 2008 թվականին։ Երկրորդ «Pipe Dreams» ալբոմը թողարկվել է 2010 թվականին։

Սալինգի դերասանական առաջնախաղը տեղի է ունեցել 1996 թվականին, երբ նա նկարահանվել է «Եգիպտացորենի երեխաները 4. Բերքահավաք»։ Մեծ հեղինակություն ստացել է 2009 թվականին, երբ մարմնավորել է Նոա Պակերմանի կերպարը՝ Ռայան Մերֆիի հայտնի «Glee» հեռուստասերիալում։

Մեղադրանքներ սեռական բռնության և մանկական պոռնոգրաֆիայի մեջ խմբագրել

2013 թվականի հունվարին մի աղջիկ մեղադրել է Սալինգին սեռական բռնության մեջ, պատմելով, որ Սալինգի ստիպել է իրեն առանց պահպանակի զբաղվել սեքսով, առանց վերջինիս համաձայնության[4][5]։ Նա հերքել է մեղադրանքները և պատասխան հայց ներկայացրել դատարան՝ կեղծ մեղադրանքների համար[6]։ 2015 թվականի մարտին Սալինգը հաշտվել է աղջկա հետ, որի արդյունքում երկու կողմերն էլ դատարանից հայցը հետ են վերադարձրել[7]։

2015 թվականի դեկտեմբերի 29-ին Լոս Անջելեսի ոստիկանությունը հետախուզել է դերասանի տունը։ Արդյունքում, Սալինգը ձերբակալվել է՝ մանկական պոռնոգրաֆիայի մի քանի հազար լուսանկարներ և տեսաձայնագրություններ պահելու համար[8]։ Մեղադրանքի պատճառով Մարկը հեռացվել է «Աստվածներ և գաղտնիքներ» հեռուստասերիալի դերասանական կազմից[9]։ Որոշակի ձգձգումներից և դատախազության հետ բանակցությունների անհաջող փորձերից հետո, 2017 թվականի սեպտեմբերի 12-ին Լոս Անջելեսի շրջանային դատարանը սկսել է դատական գործընթացը[10]։ 2017 թվականի հոկտեմբերի 4-ին Սալինգը իրեն մեղավոր է ճանաչել՝ մանկական պոռնոգրաֆիա պահելու համար։ Ազատ արձակումից հետո Սալինգը ոստիկանությունում պետք է գրանցվեր որպես հանցագործ։ Նա պարտավոր էր բուժման կուրս անցնել բոլոր, որը նախատեսված էր մինչև 18 տարեկանների նկատմամբ սեռական գործողություններ իրականացրած մարդկանց համար։ Բանտից դուրս գալուց հետո, Սալինգը պետք է, առնվազն, 100 մետր շրջանցեր դպրոցների բակերը, այգիները, հասարակական լողավազանները, երիտասարդական կենտրոնները և խաղահրապարակները։ Նա պարտավոր էր նաև 50 հազար ԱՄՆ դոլար վճարեր բոլոր այն զոհերին, ում հետ սեռական կապ էր ունեցել։ Նրան սպառնում էր նաև հավելյալ 4-7 տարի ազատազրկում[11]։

Մահ խմբագրել

Սալինգը մահացել է 2018 թվականի հունվարի 30-ին՝ 35 տարեկան հասակում։ Մահվան նախնական պատճառն ինքնասպանությունն է[12]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1996 ֆ Եգիպտացորենի երեխաներ 4. Բերքահավաք Children Of The Corn IV: The Gathering Ջեյմս Ռոուդս
1999 ս Տեխասցի ռեյնջեր Ուոլքեր Walker, Texas Ranger Բիլլի
2006 ֆ Գերեզմանատուն The Graveyard Էրիկ
2009-2015 ս Glee Glee Նոա Պակերման
2011 ֆ Երգչախումբ։ 3D կենդանի համերգ Glee: The 3D Concert Movie Նոա Պարկինսոն
2014 ֆ Քարե ճանապարհ Rocky Road Հարիսոն Բյորք

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 'Glee' Star Mark Salling Dead at 35 From Suicide by Hanging
  3. «Glee star Mark Salling 'commits suicide': Dead at 35». Mail Online. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  4. «Mark Salling Sexual Battery: 'Glee' Star Sued By Ex-Girlfriend». The Huffington Post (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ հունվարի 19. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  5. Sadie Gennis (2013 թ․ հունվարի 19). «Mark Salling Sued by Ex-Girlfriend for Sexual Battery». TV Guide (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  6. «Mark Salling: There Is 'No Truth' to Sexual Battery Lawsuit». Celeb News (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ հունվարի 19. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  7. «'Glee' Star Mark Salling Settles with Former GF in Fight Over Sexual Encounter». TMZ. 3/25/2015. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  8. «'Glee' actor Mark Salling arrested on suspicion of possessing child porn». Los Angeles Times. 2015 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
  9. «Mark Salling dropped from miniseries after child porn charge». Business Insider (անգլերեն). Jun. 1, 2016. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  10. «#Glee Star Mark Salling Finally Has a Court Date On #KiddiePorn Charges». The Inquisitr (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 15. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  11. Michele Corriston (2017 թ․ հոկտեմբերի 4). «'Glee' star Mark Salling pleads guilty to possession of child pornography». Entertainment Weekly (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 5-ին.
  12. Ryan Parker (1/30/2018). «'Glee' Actor Mark Salling Dies at 35». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Սալինգ» հոդվածին։