Նաղշե Ջահան
Նաղշե Ջահան հրապարակ (պարս.՝ میدان نقش جهان / Maydâne Naqše Jahân), ինչպես նաև Իմամի հրապարակ (պարս.՝ میدان امام / Maydane Imam), խոշոր հրապարակ Իրանի Սպահան քաղաքում։ Ներառված է Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։
Նաղշե Ջահան | |
---|---|
Երկիր | Իրան[1] |
Տեղագրություն | Սպահան |
Կազմված է | Իմամի մզկիթ, Ալի Ղափու պալատ և Շեյխ Լոթֆոլայի մզկիթ |
Նախկին անվանումներ | Շահի հրապարակ |
Ստեղծում | 1598 |
Ժառանգության կարգավիճակ | Համաշխարհային ժառանգություն և Իրանի ազգային ժառանգություն[1] |
Մակերես | |
Անվանում
խմբագրելՆերկայումս հրապարակը հայտնի է Նաղշե Ջահան անվանմամբ (պարս.՝ میدان نقش جهان / Maydane Naqše Jahan, թարգմանաբար` աշխարհի նախշ)։ Նախքան 1979 թվականը Իրանի իսլամական հեղափոխությունը, հրապարակը կոչվում էր Շահի հրապարակ (պարս.՝ میدان شاه / Maydane Šah).
Պատմություն
խմբագրել1598 թվականին, երբ Սեֆյան դինաստիայի շահ Աբբաս 1-ինը (Շահ Աբաս) որոշեց մայրաքաղաքը Ղազվինից տեղափոխել Սպահան, որը գտնվում էր երկրի կենտրոնական շրջանում, որոշվեց ամբողջությամբ վերակառուցել և վերապլանավորել նոր մայրաքաղաքը։ Որոշվեց քաղաքի կենտրոնական և հիմնական մասը կառուցել Զայանդեռուդ գետի աջ ափին։ Քաղաքի գլխավոր ճարտարապետը փիլիսոփա և պոետ Շեյխ Բահաադին Ալ Ամիլին էր։ Քաղաքի կառուցման ամենագլխավոր պլաններից էին Նաղշե Ջահան հրապարակը և Չահարբաղ փողոցը (թարգմանաբար` չորս այգի)։ Նաղշե Ջահան հրապարակը դարձավ քաղաքի կենտրոնը, որի շուրջն էլ կառուցվեցին Սպահանի ճարտարապետական գլուխգործոցների մեծ մասը։ Շահ Աբբասի հրամանով, պետական, կրոնական և ուսումնական հաստատությունների մեծ մասը կառուցվեցին հրապարակի շուրջը։ Ինքը` Շահ Աբբասը, բնակվում էր հրապարակի արևմտյան մասում տեղակայված Ալի Ղափու պալատում։
Հրապարակի պատմաճարտարապետական հուշարձաններ
խմբագրելՇահ Աբբասի օրոք, հրապարակի գլխավոր կառույցը համարվում էր Ալի Ղափու պալատը, որտեղ ապրում էր Շահն իր ընտանիքով։ Պալատը տեղակայված է հրապարակի արևմտյան մասում։ Հրապարակի ամենահայտնի պատմական հուշարձաններից է Իմամի մզկիթը (Պատմական անվանումը`Ջամե Աբբասի մզկիթ և Շահի մզկիթ), որը համարվում է Սպահանի ամենախոշոր մզկիթը և աշխարհի խոշորագույն մզկիթներից մեկը։ Իմամի մզկիթը գտնվում է հրապարակի հարավային մասում։ Հրապարակից մի քանի կլիոմետր հեռավորութան վրա գտնվում է Ջամե կամ ուրբաթօրյա մզկիթը, որը ոճով նման է Իմամի մզկիթին։ Նաղշե Ջահան հրապարակի մյուս կարևոր կառույցնեից է Շեյխ Լյութֆուլլայի մզկիթը, որը տարբերվում է իր գեղեցկությամբ։ Մզկիթը տեղակայված է հրապարակի արևելյան մասում։ Հրապարակի հյուսիսային մասում տեղակայված է Սպահանի շուկան։ Այն համարվում է Իրանի խոշորագույն շուկաներից մեկը, որը ձևավորվել է Սելջուկների դինաստիայի ժամանակաշրջանում։
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 115 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
Աղբյուրներ
խմբագրել- میدان نقش جهان (امام خمینی) اصفهان
- Что посмотреть и куда сходить в Исфахане Արխիվացված 2018-01-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաղշե Ջահան» հոդվածին։ |