Ալի Ղափու պալատ
Ալի Ղափու պալատ (բառացիորեն` «Բարձր դարպասներ), պատմական պալատ Իրանի Սպահան քաղաքում: Գտնվում է Սպահանի Նաղշե Ջահան հրապարակում `Շեյխ Լոթֆոլլայի մզկիթի դիմաց: Պալատը կառուցվել է XVI դարոմ: Այն ունի 6 հարկ, բարձրությունը կազմում է 48 մետր:
![]() | |
Տեսակ | պալատ, մշակութային արժեք, ճարտարապետական հուշարձան և տեսարժանություն |
Տեղագրություն | Սպահան |
Վարչական միավոր | Սպահան |
Երկիր | ![]() |
Համալիրի մաս | Նաղշե Ջահան |
Պատվիրող | Սեֆյաններ |
Բարձրություն | 48 մետր |
Ճարտարապետական ոճ | Սպահանի ոճ և Safavid architecture? |
Հարգեր | 6 |
![]() | |
![]() | |
Ali Qapu Վիքիպահեստում |
ՊատմությունԽմբագրել
Սեֆյանների դինաստիան Իրանում կառավարել է 1502-1736 թթ.: Այս ընթացքում կառուցված բոլոր շինությունները պատվում էին սալիկներով: Գունավոր և էմալապատ սալիկներով պատված են այնպիսի կառույցներ, ինչպես` շեյխ Լոթֆոլլայի մզկիթը, Իմամի մզկիթը և այլն: Բոլոր այս կառույցներում օգտագործվել է իրանական հայտնի յոթ գույնանի սալիկը: Պետության անվտանգությունն ուժեղացնելու համար, այդ շրջանում Սպահանում կառուցվեցին հսկայական, գեղեցիկ և շատ ամուր պալատներ, ինչպես` Ալի Ղափու պալատը, Չեհել Սոթունը, Հաշթ Բեհեշթը և Թալար Աշրաֆը: Այս բոլոր կառույցների պատերը ծածկված են գեղեցիկ գունավոր սալիկներով և որմնանկարներով:
ՆկարագրությունԽմբագրել
Ալի Ղափու պալատը համարվում է Իրանի ամենատեսարժան վայրերից մեկը և ամենահայտնիներից Սպահանում: Այն համարվում է իրանական ճարտարապետության լավագույն նմուշներից և ունի համաշխարհային ճանաչում: Կառուցվել է 1644 թ.` Շահ Աբասի հրամանով: Այս պալատում Շահն առաջին անգամ նշել է Նոռուզի տոնը: Ալի Ղափու պալատը համարվում է յուրահատուկ մուտք դեպի այլ պալատներ, որոնք կառուցվել են Սպահանի Նաղշե Ջահան հրապարակում: Պալատը զարդարված է փայտե զարդանաշխ սյուներով: Պատերն իրենցից ներկայացնում են արվեստի գլուխգործոցներ: Դրանց վրա կարելի է տեսնել հիանալի նախշեր: Պալատի ներսի որմնանկարներն արվել են Ռեզա Աբասիի և նրա աշակերտների կողմից: Ռեզա Աբասին Շահ Աբասի պալատական նկարիչն էր: Որմնանկարներից մեծ մասում պատկերված են բույսեր ու կենդանիներ:
Տարբեր ժամանակաշրջաններում իշխանափոխությունների ժամանակ պալատը կրել է տարբեր վնասներ: Սակայն այն կանոնավոր կերպով վերանոգորվել է: Պալատը վերակառուցվել է Շահ Հուսեյնի, այնուհետև Շահ Աբաս երկրորդի օրոք: Հարկ է նշել, որ պալատի նոր տերերը որպես կանոն, փոփոխում էին գույքը ըստ իրենց ճաշակի: Պալատի վերականգնման ժամանակ Շահ Աբասը շատ շքեղ զարդարեց երրորդ հարկը: Սյուները դարձան հայելապատ, իսկ առաստաղին հայտնվեցին հսկայական որմնանկարներ: