Իմամի մզկիթ (պարս.՝ مسجد شاه), հոգևոր կառույց Իրանի Սպահան քաղաքում։ Տեղակայված է համանուն հրապարակի հարավային մասում։ Հայտնի է նաև «Շահի մզկիթ» անվանումով[7]։ Կառուցվել է Սեֆյանների իշխանության օրոք, Շահ Աբբասի պատվերով։

Իմամի մզկիթ
Տեսակմզկիթ, մշակութային արժեք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Իրան[1][2]
ՎարչատարածքՍպահան[1]
ՏեղագրությունՍպահան[1][3]
Բացվեց1630[3][4][5]
Անվանված էՌուհոլլա Խոմեինի[3] և Աբբաս I[3]
Ճարտարապետություն
ՃարտարապետBahāʾ al-dīn al-ʿĀmilī?[3]
ՈճՍեֆյան ճարտարապետություն[3]
Բարձրություն54 մետր[6]
Քարտեզ
Քարտեզ

Համարվում է իրանական ճարտարապետության իսլամական ժամանակաշրջանի գլուխգործոցներից մեկը։ Մզկիթը և Իմամի հրապարակն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[8]։ Շահի մզկիթի կառուցումը սկսվել է 1611 թվականին և ավարտվել 1641 թվականին։

Մզկիթը պատկերված է իրանական 20000-անոց ռիալի (թղթադրամ) ետին կողմում[9]։

Պատմություն խմբագրել

 
Ալի Ղափու պալատ

1598 թվականին Շահ Աբբասը որոշում է պարսկական կայսրության մայրաքաղաքը հյուսիսարևմտյան Ղազվինից տեղափոխել երկրի կենտրոն՝ Սպահան։ Այդ նախաձեռնությունը կդառնար Իրանի պատմության ամենամեծ ծրագրերից մեկը, որը հնարավորություն կընձեռներ, որպեսզի ամբողջովին վերակառուցվեր այս հնագույն քաղաքը։ Նա ընտրեց Սպահանը, որով հոսում էր Զայանդեհ գետը («կենսատու գետը»), և որն ընկալվում էր որպես հսկայական լանդշաֆտի մշակության օազիս՝ հեռացնելով մայրաքաղաքը իր հարևան մրցակցի՝ Օսմանյան կայսրության հետագա հարձակումներից։ Այդկերպ միաժամանակ ավելի շատ վերահսկողություն էր սահմանվում Պարսից ծոցում, որն այդ ժամանակ դարձել էր հոլանդական և բրիտանական արևելյան Հնդկաստանի ընկերությունների համար կարևոր առևտրային երթուղի[10]։

 
Սպահանի Մեծ շուկա

Քաղաքային պլանավորման այս հսկայական աշխատանքի գլխավոր ճարտարապետը Շեյխ Բահեյն էր (Baha' ad-Din al-Amili), որն իր ծրագիրը կենտրոնացրել է Շահ Աբբասի գլխավոր հատակագծի երկու հիմնական առանձնահատկությունների վրա, որոնցից մեկը Չարախ Բաղ պողոտա էր, իսկ մյուսը՝ Նաղշե Ջահան հրապարակը[11]։ Մինչև շահի իշխանությունը Պարսկաստանն ապակենտրոնացված քաղաքականություն է ունեցել, որտեղ տարբեր կառույցներ պայքարում էին իշխանության համար, այդ թվում նաև զինված ուժերն (Քիզիլբաշ) ու կայսրության տարբեր մարզերի մարզպետները։ Շահ Աբբասը ցանկանում էր խաթարել այս քաղաքական կառուցվածքը, և Սպահանը որպես Պարսկաստանի մայրաքաղաք, կարևոր քայլ էր իշխանության կենտրոնացման համար[12]։ Հրապարակի կամ Մայդանի գայթակղությունը այն էր, որ այն կառուցելով Շահ Աբբասը Իրանի իշխանության երեք հիմնական բաղադրիչները միավորեց նույն տեղում՝ իր սեփական բակում։ Դրանք էին հոգևորականների իշխանությունը՝ Իմամի մզկիթում, առևտրականների իշխանությունը՝ Սպահանի Մեծ շուկայում, և իհարկե Շահն ինքը՝ Ալի Ղափու պալատում։

Այս նախագծի զարդը Իմամի մզկիթն էր, որը կփոխարիներ հին Ջամի մզկիթին, որտեղ անցկացվում էին ուրբաթօրյա աղոթքները։ Շահի մզկիթը կառուցվեց խոշորագույն գմբեթ ունեցող շքեղության տեսիլքով։ Շեյխ Բահեյը նաև նախատեսում էր երկու կրոնական դպրոցների կառուցումը և նրանց կից՝ ձմեռային մզկիթների կառուցումը[13]։ Քանի որ Շահն ուզում էր կառուցումն ավարտին հասցվեր իր կենդանության օրոք, ըստ այդմ որոշ կրճատումներ է անում, ինչը հանգեցնում է որոշակի վտանգների։ Ճարտարապետ Աբուˈ լ Քասիմի կողմից նախազգուշացումներ արվեցին, որոնք վերաբերում էին հիմքի ամրությանը, սակայն շահը անտեսում է դրանք[14]։ Ճարտարապետի կանխատեսումները արդարացված էին, քանի որ 1662 թվականին ստիպված եղան շենքը վերստին նորոգել[15]։ Բացի այդ, պարսիկները զարդարեցին մզկիթը յոթ գույնի սալիկներով, ինչն ավելի էժան էր և արագ։ Այդ աշխատանքը վարպետորեն իրականցվել է երկրի մի քանի լավագույն արհեստավորների կողմից, իսկ ողջ աշխատանքը վերահսկվում էր Ռեզա Աբբասիի կողմից։ Մզկիթի վերջնական շտկումները կատարվել են 1629 թվականի վերջին, Շահի մահից մի քանի ամիս անց։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. archINFORM (գերմ.) — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://www.iranicaonline.org/articles/isfahan-x3-mosques
  4. https://archnet.org/sites/1622
  5. https://whc.unesco.org/uploads/nominations/1397.pdf
  6. http://radio.masjed.ir/Content/media/article/r_2055_140217125852_0.pdf
  7. Blake, Stephen P.; Half the World. The Social Architecture of Safavid Isfahan, 1590–1722, pp. 117–9.
  8. http://whc.unesco.org/en/list/115
  9. Central Bank of Iran Արխիվացված 2021-02-03 Wayback Machine. Banknotes & Coins: 20000 Rials Արխիվացված 2009-04-09 Wayback Machine. – Retrieved on 24 March 2009.
  10. Savory, Roger; Iran under the Safavids, p. 155.
  11. Sir Roger Stevens; The Land of the Great Sophy, p. 172.
  12. Savory; chpt: The Safavid empire at the height of its power under Shāh Abbas the Great (1588–1629)
  13. Blake, Stephen P.; Half the World, The Social Architecture of Safavid Isfahan, 1590–1722, p. 143–144.
  14. Savory, p. 162
  15. Blake; p. 144

Արտաքին հղումներ խմբագրել