Նախիմովի փողոց (Յալթա)

փողոց Յալթայում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նախիմովի փողոց (այլ կիրառումներ)

Նախիմովի փողոց (ռուս.՝ Улица Нахимова), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է ռուս ծովապետ, ծովակալ Պավել Ստեպանովիչ Նախիմովի (1802–1855) պատվին։ Սկիզբ է առնում Կլուբնի նրբանցքից և ավարտվում Ֆուրմանի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 180 մետր է։

Նախիմովի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն190 մետր
Անվանվել էՊավել Նախիմով
Փոստային ինդեքս298637

Նկարագրություն խմբագրել

Յալթա քաղաքի Նախիմովի փողոցը սկսվում է Կլուբնի նրբանցքից, հատում Նախիմովի նրբանցքը, Ֆուրմանի նրբանցքը և ավարտվում Ֆուրմանի փողոցի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 12 շինություն՝ 1, 1Բ, 2, 3, 4, 5, 6, 7, 7Ա, 8, 10, 12 շենքերը։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 180 մետր է, ընդ որում՝ վերջին 50 մետրը հետիոտնային է (աստիճաններով միանում է Ֆուրմանի փողոցին)։

Նախիմովի փողոցի փոստային դասիչն է՝ 298637։

Փողոցն անվանվել է ռուս ծովապետ, ծովակալ Պավել Ստեպանովիչ Նախիմովի (1802–1855) պատվին։ 1822–1825 թվականներին նա շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել «Կրեյսեր» նավով։ Մասնակցել է 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմին, եղել կորվետի (հետախուզական ռազմանավ) հրամանատար։ 1834 թվականից ծառայել է Սևծովյան նավատորմում։ 1853–1856 թվականների Ղրիմի պատերազմի ժամանակ, ղեկավարելով Սևծովյան նավատորմի նավախումբ, հայտնաբերել և շրջափակել է թուրքական նավատորմի գլխավոր ուժերը և, արդյունավետ օգտագործելով հրետանային միջոցները, 1853 թվականի նոյեմբերի 18-ին Սինոպի ճակատամարտում ջախջախել դրանք։ Մալախով կուրգանի առաջավոր գծերի շրջանցման ժամանակ մահացու վիրավորվել է։ Թաղված է Սևաստոպոլում, Վլադիմիրյան եկեղեցում[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 8, էջ 160».

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել