Նախապատմական Սանտորինիի թանգարան
Նախապատմական Սանտորինիի թանգարան (հուն․՝ Μουσείο Προϊστορικής Θήρας), հնագիտական թանգարան, որը գտնվում է Հունաստանի Սանտորինի կղզում:
Նախապատմական Սանտորինիի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | հնաբանական թանգարան |
Երկիր | Հունաստան |
Տեղագրություն | ![]() |
Վայր | Սանտորինի և Թիրա |
Ժանր | պատմության թանգարան |
Հիմնադրված է | 2000 թվական |
Կայք | odysseus.culture.gr/h/1/eh151.jsp?obj_id=3325 |
![]() | |
![]() |
Այն կառուցվել է նախկին Իպապանտի եկեղեցու տեղում, որն ավերվել էր 1956 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով: Թանգարանում ներառված են Թիրա կամ Սանտորինի կղզու տարածքից հայտնաբերված հնագիտական օբյեկտները:
Սանտորինիում առաջին պեղումները կատարվել են դեռևս 1867 թվականին՝ ֆրանսիացի երկրաբան և հնագետ պարոն Ֆոուքիեի գլխավորությամբ: 1895-1900 թվականներին այստեղ պեղումներ են կատարել գերմանացի հնագետ Ֆրիդրիխ Հիլլեր ֆոն Գաերտրինգենի արշավախումնը, ովքեր հայտնաբերել են, որ մարդն այստեղ բնակություն է հաստատել դեռևս վաղ ժամանակներից:
Նրանք ապացուցել են, որ մ.թ.ա. 9-րդ դարում կղզին եղել է Սպարտայի տիրապետության տակ: Ավելի ուշ կղզում հետազոտություններ են կատարել նաև Աթենքի գերմանական հնագիտական ինստիտուտի երկրաբանները:
Վերջին ժամանակներումս Սանտորինիի Ակրոտիրի գյուղում հետազոտություններ են կատարվել Աթենքի հնագիտական կազմակերպության կողմից:
ՑուցադրությունԽմբագրել
Թանգարանն ընդգրկում է կղզու պատմությանը սկսած ուշ նեոլիթյան ժամանակաշրջանից մինչև կիկլադյան ժամանակահատված: Ակրոտիրիի պատմության սկիզբը կարելի է համարել մ.թ.ա. 3300 թվականը, սակայն մեզ հայտնի է, որ քաղաքը հատկապես ծաղկում ապրեց ուշ կիկլադյան ժամանակահատվածում՝ մ.թ.ա. 17-րդ դարում:
Այս շրջանից պահպանված արտեֆակտները հիմնականում պատկերազարդ են: Այդ հավաքածուն ներառում է կերամիկական իրեր, քանդակներ, ոսկերչական, որմնանկարչական և ծիսական իրեր: Ամենայն մանրամասությամբ ներկայացված է պատի գեղանկարչության մոնումենտալ արվեստը:
Թանգարանում ցուցադրվում է նորքարեդարյան խեցեղեն: Ակրոտիրիի տարածքից հայտնաբերված կերամիկական կուժը թվագրվում է մինչև մ.թ.ա. 1700 թվական:
Մեզ հասած թանգարանային նմուշները վկայում են, որ դեռևս հնագույն ժամանակներց Հունաստանում զարգացած է եղել սափորանկարչությունը: Սանտորինիում հայտնաբերված շատ սափորների վրա պատկերված էին թռչուններ, որոնք աստվածացվում էին կղզում:
Կիկլադյան շրջանից մեզ են հասել նաև տարբեր տեսակի մետաղական արտեֆակտներ:
ՊատկերասրահԽմբագրել
Տե՛ս նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Հունաստանի սպորտի և մշակույթի նախարարություն Նախապատմական Սանտորինիի թանգարան
- Santorini.com՝ Թիրայի նախապատմական թանգարան
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նախապատմական Սանտորինիի թանգարան կատեգորիայում։ |