Հերակլիոնի հնագիտական թանգարան
Հերակլիոնի հնագիտական թանգարան, Հունաստանի[3] խոշորագույն և աշխարհի լավագույն թանգարաններից մեկը, որը նվիրված է Հին Հունաստանում ապրած Մինոյան արվեստին։ Թանգարանում ցուցադրված են ներկայումս պահպանված իրեղեն նմուշներ, որոնք նվիրված են հունական և մինոյան քաղաքակրթությանը։
Հերակլիոնի հնագիտական թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | հնագիտական թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Heraklion Municipality? |
Վայր | Հերակլիոն և Կրետե |
Հասցե | Xanthoudidou 271202 |
Հիմնադրվել է | 1883 |
Այցելուներ | 104 717 մարդ (2008), 394 915 մարդ (2016)[1], 426 191 մարդ (2017)[1] և 555 031 մարդ (2018)[2] |
Կայք | heraklionmuseum.gr(անգլ.) |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրելԹանգարանի պատմությունը սկսվում է 19-րդ դարում` 1883 թվականից ընդամենը մի քանի պարզ հավաքածուով։ Թանգարանի առանձին շենքը կառուցվել է 1904-1912 թվականներին հունական հնագետների հովանավորությամբ և օգնությամբ։ Մասնավորապես, թանգարանի ստեղծման գործում մեծ ներդրում ունեն Յոզեֆ Հադզիդակիսուն և Ստեֆանոսու Քսանդուդիդիսուն։ Իտալիայի տիրապետության շրջանում հունական կաթոլիկ նշանավոր վանքերից մեկը՝ Սուրբ Ֆրանսիսի վանքը, ավերվեց երկրաշարժի արդյունքում։ Հունական մյուս կառույցները սկսեցին կառուցվել ավելի սեյսմակայուն։ Շինարարական աշխատանքները իրականացվել են հայտնի հույն ճարտարապ Պատրոկոլոս Կարանտինոսի կողմից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մարտերից մեկի ժամանակ թանգարանը լրջորեն վնասվել է, բայց պրոֆեսոր Նիկոլայոս Պլատոնի ջանքերով թանգարանի գանձերը մնում են անվնաս, և 1952 թվականին նորից թանգարանային նմուշները դառնում են հասանելի հանրության համար։ 1964 թվականին թանգարանին ավելացվում է ևս մեկ թև։
Ցուցադրություն
խմբագրելԱյսօր թանգարանի 20 սենյակները պարունակում են հավաքածուներ, որոնք վերաբերում են Կրետեին և Հունաստանին։ Մինոյան արվեստի թանգարանում ներկայացված են այլ ժամանակաշրջանի նմուշներ՝ հիմնականում Կրետեի նեթլիթից մինչև հունա-հռոմեական հելլենիզմի դարաշրջանը։ Թանգարանի բոլոր նոր նմուշները անմիջապես բերվում են պեղման վայրերից։
Թանգարանը ունի երկու հարկ, ընդ որում յուրաքանչյուր հարկում 13 սենյակներ։ Երկրորդ հարկում գտնվում են յուրօրինակ դրվագներ մինոյան որմնանկարներով։ Ցուցադրությունը ներառում է ավելի քան 3000 տարվա պատմություն՝ հիմնականում Կրետեի հին աշխարհյան պատմությունը։
1-ին սենյակ
խմբագրելՆեոլիթից հետմինիոսյան ժամանակահատվածը.
- Նեոլիթյան բերրիության աստվածուհու արձան
- Վասիլիկյան արվեստի նմուշներ
- Փոքր կավե գործիքներ
2-րդ սենյակ
խմբագրելմ.թ.ա. 2000-1700 թվականներին լեռնային արգելավայրերի արվեստի նմուշներ.
- Կամարես ոճի խեցեղեն
- Ապակեպատ բաժակապնակներ
- Լեռնային աստվածությունների արձաններ
3-րդ սենյակ
խմբագրել- Փավստոսի սկավառակ
- Կամարես ոճի խեցեղեն
4-րդ սենյակ
խմբագրելմ.թ.ա. 1700-1450 թվականներին թվագրված արվեստի նմուշներ
- Կնոսսի և ցլի գլխով ռիտոններ
- Օձերի աստվածուհու արձան
- Բրոնզե գործիքներ և անտիկ զենքեր
- Անտիկ արձանագրություններ
5-րդ սենյակ
խմբագրելմ.թ.ա. 1450—1400 թվականներին թվագրված արվեստի նմուշներ
- Արվեստի նմուշներ Հին Եգիպտոսից
- Տան կավե մոդելներ
- Արձանագրությունների նմուշներ
6-րդ սենյակ
խմբագրելԱռարկաներ հայտնաբերված Կնոս, Ֆեստ և Արհանես բնակավայրերից
- Բրոնզե կրկնակի կացին
- Հնադարյան հունական սկահակներ
- Ոսկե իրեր Մալյա քաղաքից
7-րդ սենյակ
խմբագրելմ.թ.ա. 1700—1300 թվականների իրեր
- Բրոնզե կրկնակի կացիններ՝ լիբրիսներ
- «Հնձվորի սկահակ» արձան
- Ոսկե իրերի նմուշներ
8-րդ սենյակ
խմբագրելմ.թ.ա. 1700—1450 թվականներին թվագրված իրեր
- Ռիտոն լեռնային ադամանդից
- Ցլի գլխով ռիտոն
- Ծովային որմներ
9-րդ սենյակ
խմբագրելմ.թ.ա. 1700—1450 թվականներին թվագրված քարե իրեր
10-րդ սենյակ
խմբագրելմ.թ.ա. 1400—1100 թվականներին թվագրված իրեր
11-րդ սենյակ
խմբագրելմ.թ.ա. 1100—900 թվականներին թվագրված դորիական մշակութային իրեր
12-րդ սենյակ
խմբագրելմ.թ.ա. 650 թվականներին թվագրված իրեր
13-րդ սենյակ
խմբագրելԼառնակա քաղաքից հայտնաբերված արվեստի նմուշներ
14-րդ-ից 20-րդ սենյակ
խմբագրելՈրմնանկարներ և արվեստի նմուշներ հայտնաբերված Լարնակայից, Լիմասոլից, Հերակլիոնից և Հունաստանի ու աշխարհի տարբեր վայրերից։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.statistics.gr/documents/20181/f9e20032-6a71-49a7-90cf-da9e07e6d31c
- ↑ https://etravelnews.gr/auxisi-se-mouseia-kai-arhaiologikous-horous/
- ↑ «Հերակլիոնի հնագիտության թանգարան». Հունաստանի մշակույթի նախարարություն. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է Հոկտեմբերի 18, 2012-ին.
Գրականություն
խմբագրել- Կրետեի հնագիտության թանգարան. ISBN 1-84353-292-1.
Արտաքին հղումներ
խմբագրել- Հունական քաղաքակրթության, մշակույթի և տուրիստական կենտրոնների մասին Արխիվացված 2012-12-09 Wayback Machine
- Հին Հունաստանի արվեստ և մշակույթ(չաշխատող հղում)
- Կրետեի ծովապետության Հերակլիոն քաղաքի մասին Արխիվացված 2011-09-30 Wayback Machine
- Հերակլիոնի հնագիտական թանգարանի գործունեություն և հիմնադրում Արխիվացված 2013-04-11 Wayback Machine
- Հին Հունական մշակույթ
- Հերակլիոն քաղաքը Կրետեի և Հին Հունաստանի մշակույթի մեջ
- Կրետեի մշակույթ
- Հին Հունաստանի թանգարանային մշակույթ Արխիվացված 2006-03-17 Wayback Machine
- Հերակլիոն քաղաքի մասին
- Հերակլիոնի թանգարանի հավաքածու