Թիրա (քաղաք)
Թիրա[3] (հուն․՝ Θήρα[2]), փոքրիկ քաղաք Հունաստանում։ Գտնվում է ծովի մակարդակից 251 մետր բարձրության վրա[1]՝ Կիկլադներ կղզեխմբի նույնանուն կղզու արևմտյան ափին[4]՝ «Սանտորինի» օդանավակայանից 4 կիլոմետր հյուսիս-արևմուտք, Աթենքից 230 կիլոմետր հյուսիս-արևելք։ Քաղաքից տեսարան է բացվում դեպի Թիրասիա կղզի։ Հարավային Էգեյան կղզեխմբում նույնանուն կղզեխմբային միավորում նույնանուն համայնքի ադմինիստրատիվ կենտրոնն է։ Ըստ 2011 թվականի տվյալների քաղաքի բնակչությունը կազմում է 1616 մարդ[2]։
Թիրա | ||
Θήρα | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
---|---|---|
Մակերես | 11,881[1] կմ2 կմ² | |
ԲԾՄ | 251[1] մ մ | |
Բնակչություն | 1616[2] մարդ մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | |
Պաշտոնական կայք | thira.gr | |
| ||
Նավահանգիստը Օրմոս Ֆիրոնն է, այն գտնվում է ծովի ափին, որտեղ տեղափոխում է սանդուղքը՝ բաղկացած 580 աստիճաններից, որը կարող են օգտագործել ոչ միայն մարդիկ, այլ նաև կենդանիները։
Մինչև 1912 թվականը քաղաքը անվանում էին Ֆիրա (հուն․՝ Φηρά), այդ տարի ստեղծվել է նաև միություն[5]։ 1956 թվականի հուլիսի 9-ին քաղաքը մասամբ ավերվել է Ամորգոսի երկրաշարժի ժամանակ[6]։
1902 թվականին կառուցվել է Թիրայի հնագիտական թանգարանը, որը փլուզվել է 1956 թվականի երկրաշարժի հետևանքով։ 1960 թվականին կառուցվեց թանգարանի նոր շենքը։ Թանգարանի հավաքածուի մեջ են մտնում հնադարից մինչև հռոմեական շրջանի քանդակներ և ձեռագրեր, երկրաչափականից մինչև հելլենիստական շրջանի կերամիկական և կավե արձանիկներ[7]։
Թիրայի նախապատմական ժամանակների թանգարանը բացվել է 2000 թվականի մարտին՝ նախագահ Կոնստանտինոս Ստեֆանոպուլոսի կողմից[8]։ Թանգարանում են գտնվում Ակրոտիրիի պեղումներից հայտնաբերված գտածոները և որմնանկարները[4]։
ԹիրաԽմբագրել
Դիոնիսոսի դիմոսի մեջ են մտնում հինգ բնակավայրեր և վեց կղզիներ, այդ թվում Ասպրոնիսին, Նեա Կամենին, Պալեա Կամենին և Քրիստիանայի կղզիները (Ասկայա, Քրիստիանի և Էսհաթի)։ Ըստ 2011 թվականի տվյալների Թիրայի բնակչությունը կազմում է 1857 մարդ[2]։ Տարածքը կազմում է 11 881 քառակուսի կիլոմետր[1]։
Անվանումը | բնակչություն (2011)[2], մարդ |
---|---|
Ասկանիա (կղզի) | 0 |
Ասպրոնիսի (կղզի) | 0 |
Մեսա Կատիկիես | 143 |
Նեա Կամենի (կղզի) | 0 |
Օրմոս Ֆիրոն | 0 |
Պալեա Կամենի (կղզի) | 1 |
Թիրա | 1616 |
Քրիստիանի (կղզի) | 0 |
Էկսո Յալոս | 71 |
Էկսո Կատիկիես | 26 |
Էսհաթի (կղզի) | 0 |
ԲնակչությունԽմբագրել
Տարի | Բնակչություն, մարդ |
---|---|
1991 | 1647[9] |
2001 | 2164[9] |
2011 | 1616[2] |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 417. — ISSN 1106-5761.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն)։ Հունաստանի վիճակագրական ծառայություն։ 2014-03-20։ Վերցված է 2017-10-22
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 354—379.
- ↑ 4,0 4,1 Սանտորին (Թիրա) // Հունական կղզիներ և Աթենք։ Ուղղորդող / Баунов А. Г., Тимофеев И. В. Под ред. Александра Турова. — 5-е изд.. — М.: Вокруг света, 2012. — С. 131. — 372 с. — ISBN 978-5-98652-427-6
- ↑ «Διοικητικές μεταβολές οικισμών - αναλυτικά. Φηρά (Κυκλάδων)» (հունարեն)։ ΕΕΤΑΑ։ Վերցված է 2018-05-16
- ↑ «M 7.7 - Dodecanese Islands, Greece» (անգլերեն)։ National Geophysical Data Center (NGDC)։ Վերցված է 2018-05-18
- ↑ «Αρχαιολογικό Μουσείο Θήρας. Περιγραφή»։ Οδυσσέας (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ 2012։ Վերցված է 2018-05-18
- ↑ «Μουσείο Προϊστορικής Θήρας. Ιστορικό»։ Οδυσσέας (հունարեն)։ Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού։ 2012։ Վերցված է 2018-05-18
- ↑ 9,0 9,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-16-ին։ Վերցված է 2017-06-22