Նադեժդա Սանժար

գրող, արձակագիր

Նադեժդա Դմիտրիևնա Սանժար (ռուս.՝ Наде́жда Дми́триевна Санжа́рь, սեպտեմբեր 1875[1], Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] և Նովոչերկասկ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 10, 1933(1933-02-10)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), բանաստեղծուհի՝ հայտնի իր արտասովոր գործելակերպով։ 20-րդ դարասկզբի ռուս գրականության ամենաանցանկալի դեմքերից մեկը։

Նադեժդա Սանժար
Ծնվել էսեպտեմբեր 1875[1]
ԾննդավայրԴոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] կամ Նովոչերկասկ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էփետրվարի 10, 1933(1933-02-10)[1] (57 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Գրական անունМих. Авилов[1], Н. Брилиант[1], Тетя Надя[1], Паяц[1], Три звёздочки[1], Анна Аксай[1] և Анфиса Смирнова[1]
Մասնագիտությունարձակագիր
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ծնվել է 1875 թվականի սեպտեմբերին, Նովոչերկասկում։ Նա մարմնավաճառի և հանցագործի դուստր է (​​գյուղացի, ով պատիժ էր կրել քրեական հանցագործության համար) եղել։ Հեղափոխությունից հետո սկսել է իրեն վերագրել պրոլետարական ծագում և իրեն անվանել «ատաղձագործի և խոհարարի դուստր»։ Նրա վաղ կենսագրությունը հայտնի է միայն իր պատումներով, և նա փոխել է տարբերակները՝ կախված նրանից, թե ում հետ է շփվել։ Երբեմն իրեն ապօրինի երեխա է անվանել, երբեմն ասել է, որ «հրաշալի հայր» է ունեցել։ Բայց ավելի հաճախ նա խոսել է մանկության տարիներին կրած տանջանքների ու նվաստացումների մասին։ Ահա թե ինչ է գրել նա Ալեքսեյ Սուվորինին[2]

  Որպես արտաամուսնական կապից ծնված երեխա ինձ մանկատուն չէին գցել, ծնողներս ցանկացել էին ինձ անուն տալ և գտնել անզավակ զույգի, ովքեր գումարի դիմաց կհամաձայնվեին ինձ տանել և մկրտել որպես իրենց դուստր... Մնալով առանց ամուսնու և ճաշակելով շվայտ կյանքի վայելքները ինձ որդեգրած մայրը, կտրվելով իր աշխատանքից, ավելի ու ավելի ցած էր ընկել։ Հենց սկսել եմ ինքս ինձ հիշել, սովից ու ծեծից բացի ոչ մի լավ բան չեմ հիշում... Նա ինձ սովամահության էր հասցրել, իսկ ես ուղղակի տեսել ու դիմացել էի ամեն ինչին, իսկ եթե ողջ էի մնացել, դա ինչ-որ հրաշքի էր նման... Այդպես շարունակվել է մինչև իմ 9 տարեկան դառնալը, և մի օր ինձ ծեծեցին, դուրս հանեցին փողոց՝ մուրացկանությամբ զբաղվելու և, իրոք, իմ հյուծված տեսքը կարող էր ինձ համար գումար ապահովել, բայց ես ավելի շուտ կմեռնեի քան ձեռքս կմեկնի։ Գնացի տեղ փնտրելու ու հացի փռի տիրոջը աղաչեցի (Խարկովում էր) ու ինձ ընդունեցին։ Եվ այսպես, ես լվանում էի հատակը, գործեր էի անում և վերջապես աշխատավարձ էի ստանում՝ սկզբում 1 ռուբլի, իսկ հետո ստացա շատ ավելին։ Ուտելիքն ու ծեծի բացակայությունը ինձ ուղղեցին, բայց մայրս վերցնում էր ամբողջ փողերս... Մի վաճառողուհի իմ համար այբբենարան գնեց և սովորեցրեց գրել-կարդալ։ Իմ ընդունակությունները զարմանալի էին։  

Վերեսաևին գրած նամակում, սակայն, նա նշել է, որ ինքը հազիվ էր գրել-կարդալ սովորել անվճար դպրոցում։

Այսպես թե այնպես, Սանժարի կրթական մակարդակը (և հիմնական գրագիտությունը) չափազանց ցածր է եղել։ Նրա տեքստերը լի էին ուղղագրական և այլ սխալներով։ Սակայն դա չի խանգարել Սանժարին իրեն գրող համարել։

Պետերբուրգյան ժամանակաշրջան խմբագրել

1900-ականների սկզբին Սանժարը տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ[3], որտեղ սկսել է հրատարակվել հիմնականում մանկական ամսագրերում («Կարմիր արշալույսներ», «Գեղանկարչական ակնարկ երեխաների համար», «Փոքրիկ խաղալիք»)։

Այդ ժամանակ ամուսնացել է լրագրող և արվեստի քննադատ Սեմյոն Մոիսեևիչ Բրիլիանտի հետ։ «Դադյա» պատմվածքում Ս. Մ. Բրիլիանտը ներկայացվում է հրեա գրող Սեմյոնիկ անունով, ով օգնել է հերոսուհուն՝ ամուսնանալով նրա հետ, բայց միևնույն ժամանակ պարզվել է, որ չի կարողանում կատարել իր ամուսնական պարտականությունները։

Ինքը՝ Բրիլիանտը, Սանժարի հետ կյանքը նկարագրել է հետևյալ կերպ[4]

  Նադեժդա Դմիտրիևնա Սանժարը մի քանի տարի ինձ համար որդեգիր աղջկա պես էր, մինչև որ պատերազմը մեզ բաժանեց՝ ինձ կալանավորեցին արտասահմանում, իսկ հետո հետագա իրադարձությունների ընթացքում մեր նամակագրությունը դադարեց և ես ամբողջովին կորա տեսադաշտից։  

1902 թվականից նա սկսել է քայլեր ձեռնարկել գրական շրջանակներ մուտք գործելու համար, բազմաթիվ նամակներ է գրել տարբեր մարդկանց՝ փորձելով նրանց համակրանքն ու խղճահարությունը առաջացնել և ինչ-որ օգնություն ստանալ։ Սովորաբար խոսել է իր մասին, իսկ հետո հայտարարել, որ իմպոտենտ տղամարդու կին է և ցանկանում է երեխա ոնենալ ինչ-որ հայտնի անձնավորությունից։ Նա համապատասխան առաջարկություն է արել Վյաչեսլավ Իվանովին, Ալեքսանդր Բլոկին և բազմաթիվ այլ մշակութային գործիչների։

«Սանժարի մուտքի» տիպիկ նկարագրությունը ներկայացված է Օսիպ Դիմովի հուշերում․

  Սենյակ մտավ մոտ 28 տարեկան մի կին գունատ, տառապյալ դեմքով, մոխրագույն, իբր սառը աչքերով, թեև իրականում նրանք ագահ ու անբարյացակամ էին, նա սև էր հագել, պարզ, բայց ճաշակով։ Նրա մուգ մազերը սահուն հետ էին սանրված՝ բաց թողնելով նրա խելացի, գեղեցիկ ձևավորված ճակատը։ Նրա արտաքինում ինչ-որ մոնղոլական բան կար...

Նա ասել էր իր անունը՝ Նադեժդա Սանժար (םאַנדזאַר): Նա կազակ էր՝ ծնված Դոնի ափին։ Նրա հայրը և ամբողջ ընտանիքը կազակներ էին։ Նրա երակներում տաք արյուն էր հոսում։ Նրա մեջ շատ ուժեղ էր կիրքը կյանքի, սիրո, երեխայի ծնվելու հանդեպ։ Բայց նա կապված էր, հիվանդ, թույլ ամուսնու հետ։ Նա նույնիսկ ասաց նրա անունը։ Նա հրեա էր, բնականաբար մկրտված։ Ես նրան պատահաբար տեսա։ Մոտ քառասուն տարեկան մի մարդ՝ մեծ ճաղատով, վաղաժամ ալեհեր մորուքով և տխուր, անտարբեր հայացքով։ Այդ հրեան բոլորովին հարմար չէր դոնի կազակ կնոջ ամուսնու իր դերին...

- Ուզու՞մ եք դառնալ իմ չծնված երեխայի հայրը, - հարցրել է նա և նրա իր հիպնոսական սառը, պահանջկոտ հայացքը հառել է դեմքիս։

- Ես քեզանից ոչինչ չեմ պահանջի։ Դու ազատ կլինես։ Դու ոչ մի պարտավորություն, ոչ մի պատասխանատվություն չես ունենա երեխայի համար։ Դա կլինի իմ երեխան, ոչ թե քոնը։ Եթե ​​ցանկանում ես, կարող եմ նախօրոք քեզ փաստաթուղթ տալ այդ մասին։

Որոշ ժամանակ անց ես իմացա, որ նա գնացել է հայտնի բանաստեղծ Ալեքսանդր Բլոկի մոտ, սակայն նրա կինը՝ հանճարեղ քիմիկոս Մենդելեևի դուստրը, վռնդել է նրան։ Նրա այցելության մասին պատմել է նաև գրող Լեոնիդ Անդրեևը։ Նա իրեն շատ անհարմար զգաց, երբ ասացի, որ նա ավելի վաղ եղել է ինձ մոտ... Նա նույնպես խնդրել է, որ իրեն հանգիստ թողնի։

 

Սանժարի հայտնվելը «իր երեխայի հայրը դառնալու» առաջարկով ասելիք է դարձել։ Այսպես, Բլոկը, իմանալով, որ Սանժարն այցելել է Վյաչեսլավ Իվանովին, վերջինիս չարահեգնական հեռագիր է ուղարկել[5]

  Հեռագիր, 29 ապրիլի 1907

Տավրիդյան 25։ Վյաչեսլավ Իվանովիչ Իվանովին․

Տվե՞լ էք արդյոք սաղմը։ Ժլատություն մի արեք։

Բլոկ և Սոմով։

 

1909 թվականին «Կրթություն» ամսագրում տպագրվել է նրա «Աննայի գրառումները» ինքնակենսագրական վիպակը, որը գրավել է քննադատների ուշադրությունը։ Դրան մասնավորապես արձագանքել է Բլոկը․ Հեղինակը կոչ է արել հրաժարվել սեռական կյանքից հանուն լարված ներքին աշխատանքի՝ ոգեշնչված, ներդաշնակ անհատականություն ստեղծելու համար։ Վիպակի հերոսուհին՝ Աննան, իր շրջապատի «այլասերվածների» մեջ չի կարողանում գտնել իրեն արժանի մի տղամարդու։

Մոտավորապես նույն բովանդակությունն ունեին նրա մյուս գրքերը, որոնք տպագրվել են նույն տարիներին Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում։ 1913 թվականին Սանժարը ծանոթանում է կիևցի արդյունաբերող, հասարակական գործիչ, կոլեկցիոներ և բարերար Բոգդան Խանենկոյին, ում հետ հարաբերություններում նա փորձել է կիրառել «հոգևոր համակեցության» նույն մոդելը, ինչ նախկինում Բրիլիանտի հետ, անհատի փոփոխությունը դիտվել է որպես «հոգևոր բեղմնավորում», իսկ գրված գրքերը և առաջացած գաղափարները համարվել են «հոգևոր երեխաներ»։ Մի քանի տարի Խանենկոն ֆինանսապես օգնել է նրան, հնարավորություն տվել ապրել արտասահմանում (1914-1916՝ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա) և իր միջոցներով հրատարակել նրա գրքերը[6]։

Խորհրդային ժամանակներ խմբագրել

Սեռային հարցերի վերաբերյալ հայացքները և մտավորականության նկատմամբ ատելությունը Սանժարին մոտեցրել են բոլշևիկներին։ 1920 թվականին Կիևում նա ընդունվել է ՀամԿ(բ)Կ շարքերը և շուտով տեղափոխվել Մոսկվա, որտեղ Վալերի Բրյուսովի հետ ղեկավարել է Կրթության ժողովրդական կոմիսարիատի գրական բաժնի աշխատանքները, այնուհետև՝ Ալեքսանդր Սերաֆիմովիչի հետ։ Սանժարի հետհեղափոխական աշխատանքը ճանաչման չի արժանացել։ Նրա աշխատանքները չեն ընդունվել տպագրության, խորհրդային միջավայրը նրան լուրջ չի վերաբերվել։ 1922 թվականին, անտեսումից վիրավորված, Սանժարը հրաժարվել է իր կուսակցական տոմսից։ 1923 թվականից հետո նա գրեթե չի տպագրել՝ լինելով «Գրողների տեղական կոմիտեում „գրական ձրիակերի “կարգավիճակում»։ 1924 թվականին Գիտնականների կենցաղի բարելավման հանձնաժողովը (ԳԿԲՀ) Սանժարին գնահատել է զրոյական կատեգորիայով, իսկ 1927 թվականին նա հեռացվել է ԳԿԲՀ-ից, անգործ է մնացել մինչև 1925 թվականը։ Աշխատել է (1925-1930) Գրողների Մոսկվայի քաղաքային կոմիտեի արհմիությունում՝ որպես գանձապահ, տեխնիկ, ապա՝ հեղափոխական դրամատուրգների միության քարտուղար։ Նա կատաղի կերպով պաշտպանել է պրոլետար բանաստեղծուհի համարվելու իրավունքը՝ բանավիճելով սկզբում Ալեքսանդր Վորոնսկու[7], ապա Մոսկվայի Պրոլետար գրողների ասոցիացիայի (ՄՊԳԱ) հետ։ Մոտավորապես 1927 թվականին հեռացվել է ՄՊԳԱ-ից, որից հետո անհաջող կերպով սկսել է կուսակցություն վերադառնալու փորձեր կատարել[8]։ Արդյունքում ստացել է կեղծանուններով հրատարակվելու թույլտվություն և հրատարակել երեք գիրք՝ Ռ. Ջովանոլիի «Սպարտակ» վեպի վերամշակումը (Մ.-Լ., 1928, առանց Սանժար անունը նշելու), մանկական վիպակ իտալացի կոմունիստների մասին «Կանաչ եղբայրներ» (Մ., 1929, Բրիլիանտ ազգանունով) և «Ենթաշեֆ կոմունաներ № 5» անապաստան երեխաների աշխատանքային արտելի կազմակերպման մասին վիպակը (Մ.-Լ., 1929, Միխ. Ավիլով կեղծանունով)[9]։

Թոշակի է անցել 1930 թվականին։ 1931 թվականին ընդունվել է Գրական հիմնադրամ։

Մահացել է կրծքի քաղցկեղից՝ բոլորովին միայնակ, 1933 թվականի մարտին։ Թաղվել է Դոնսկոե գերեզմանատանը[9]։

Մատենագիտություն խմբագրել

  • Записки Анны — М. 1909
  • Заколдованная принцесса — СПб., Антей, 1911
  • По-своему — М., 1916.
  • Книга о человеке: Первая — Москва : Типо-лит. «Т. д. И. Ефимов, Н. Желудкова и К°», 1916.

Գրականություն խմբագրել

Заблоцкая А. Е., Аксенова А. А. САНЖА́РЬ, Санжар Надежда Дмитриевна // Русские писатели, 1800—1917 : Биографический словарь / гл. ред. П. А. Николаев. — М. : Большая российская энциклопедия, 2007. — Т. 5 : П—С. — С. 492—494. — 800 с. — (Сер. биогр. словарей: Русские писатели. 11—20 вв.). — 5000 экз. — ISBN 5-85270-011-8. — ISBN 5-85270-340-8 (т. 5).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 Русские писатели 1800—1917: Биографический словарь / P. NikolayevMoscow: 2007. — Vol. 5: П—С. — P. 492—494. — 800 p.
  2. Цит. по: «Задирать нос выше мозга», или «почему люди такие дряни?» (Письма Н. Д. Санжарь к А. С. Суворину, Вяч. И. Иванову, А. А. Блоку и А. С. Серафимовичу) Արխիվացված 2020-02-11 Wayback Machine. Текст приводится в современной орфографии, но с сохранением ошибок оригинала.
  3. Свой переезд она описывала несколько раз, обычно в фантастических тонах. Вот что она написала Суворину:
      Последнее мое место было в Киевской Тюремной Инспекции, где мой начальник по столу воспылал ко мне чувством и предложил руку и сердце. Думала я, думала и решила выйдти за него, чтобы иметь детей и не чувствавать себя сиротой и иметь что небудь свое, родное. Но он свадьбу отложил до перехода в Петербург куда был назначен. И вот я приехала в Питер; но мой жених окозался подл — вместо брака он мне предложил связь без него. Зная что я назад не поеду и здесь — ни места, ни денег и я соглашусь. Но он ошибся в разсчете, я прогнала его и не пропала, а живу։  
  4. Из письма А. М. Эфросу, 27.XII 1925; РГБ, ф. 266, к. VIII, ед. хр. 129, л. 1—2 об.
  5. Вячеслав Иванов. Письма, документы, дневники.
  6. Русские писатели, 2007, էջ 493
  7. Статья «Воронщина, как культурное бедствие» (1926).
  8. Просила о рекомендации Серафимовича, который ей отказал.
  9. 9,0 9,1 Русские писатели, 2007, էջ 492

Արտաքին հղումներ խմբագրել

Краткий обзор и опись литературного архива Н. Д. Санжарь