Նադեժդա Ռուշևա
Նադեժդա (Նադյա) Նիկոլաևնա Ռուշևա (ռուս.՝ Надя (Надежда Николаевна, հունվարի 31, 1952[1], Ուլան Բատոր, Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն - մարտի 6, 1969[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ-գրաֆիկ[2]։
Նադեժդա Ռուշևա ռուս.՝ Надя Рушева | |
---|---|
Ծնվել է | հունվարի 31, 1952[1] |
Ծննդավայր | Ուլան Բատոր, Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն |
Վախճանվել է | մարտի 6, 1969[1] (17 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Կենսագրություն
խմբագրելՆադեժդա Ռուշևան ծնվել է Ուլան Բատորում։ Նրա հայրը եղել է խորհրդային նկարիչ Նիկոլայ Կոստանտինովիչ Ռուշևան (1918—1975), իսկ մայրը՝ Տուվայի առաջին բալետի պարուհի Նատալիա Դոյդալովնա Աժիմկաա Ռուշևան (1926—2015): 1952 թվականի ամռանը ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։
Նադյան նկարել սկսել է հինգ տարեկանից, ընդ որում նրան ոչ ոք չի սովորեցրել։ Նույն ձևով մինչև դպրոց գնալը սովորել է նաև կարդալ և գրել։ Յոթ տարեկան հասակում նա սկսել է ամեն օր դասերից հետո կանոնավոր կերպով առնվազն կես ժամ զբաղվել նկարչությամբ։ Այդպես նա մի գիշերվա ընթացքում 36 պատկերազարդումներ է կատարել Պուշկինի «Սալթան թագավորի հեքիաթը» ստեղծագործության հիման վրա։
Մահ
խմբագրելՄահացել է գլխուղեղի անոթների լայնացմանը հաջորդող ներուղեղային արյունազեղումից՝ 1969 թվականի մարտի 6-ին՝ հիվանդանոցում։
Ցուցադրություններ
խմբագրել1964 թվականի մայիսին տեղի է ունեցել նրա նկարների առաջին ցուցադրությունը, որը կազմակերպվել է «Պատանեկություն» թերթի կողմից։ Այդ ժամանակ Նադյան սովորել է հինգերորդ դասարանում։ Այդ ցուցադրությունից հետո հենց նույն թվականին թերթի 6-րդ համարում հրապարակվել են նրա առաջին նկարները։ Այդ ժամանակ նա եղել է ընդամենը 12 տարեկան։
Իր կյանքի հաջորդ հինգ տարիների ընթացքում նա անձնական ցուցադրություններ է ունեցել ԽՍՀՄ-ում, Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Ռումինիայում, Հնդկաստանում։
Նկարազարդումներ է կատարել Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» և Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» ստեղծագործությունների հիման վրա։ Երիտասարդ նկարչուհին երազել է դառնալ նկարիչ-մուլտիպլիկատոր։
1967 թվականին եղել է Արտեկում, որտեղ ծանոթացել է Օլեգ Սաֆարլիևի հետ։
1973 թվականի նոյեմբերին Ուլյանովյան տարածաշրջանային նկարչական թանգարանում տեղի է ունեցել նրա նկարների ցուցադրությունը, որտեղ ներկայացվել են երիտասարդ նկարչուհու ավելի քան 200 ստեղծագործություններ։
Ստեղծագործություններ
խմբագրելՆրա աշխատանքների մեջ կարելի է գտնել Հին Հունաստանի առասպելների, Պուշկինի, Տոլստոյի, Միխայիլ Բուլգակովի ստեղծագործությունների պատկերազարդումներ։ Ընդհանուր առումով նա պատկերազարդել է ավելի քան 50 հեղինակների ստեղծագործություններ։
«Վարպետը և Մարգարիտան» դարձել է նրա վերջին աշխատանքը։ Այդ ժամանակ Նադյան դարձել է առաջին նկարիչը, որը պատկերազարդել է «Վարպետը և Մարգարիտան» ստեղծագործությունը։ Ելենա Բուլգակովան՝ Միխայիլ Բուլգակովի այրին, թողել է իր ինքնագիրը «Ափսոս, որ ես չգիտեի այդ բացառիկ էակի՝ Նադյա Ռուշևայի մասին»։
Նադյայի ստեղծագործությունների մեջ կան այնպիսինները, որոնք պատկերում են Չայկովսկու «Աննա Կարենինա» բալետի որոշ հատվածներ։ Բալետը բեմադրվել է նկարչուհու մահից հետո։ Բալետի գլխավոր դերում հանդես է եկել Մայա Պլիսեցկայան։
Նրա նկարները ծնվում էին առանց էսքիզների, միշտ նկարել է միանգամից և երբեք ջնջոց չի օգտագործել։ Նադյան ասել է.
Ես դրանք նախապես եմ տեսնում… Դրանք թափվում են թղթի վրա, ինչպես ջրի նշաններ։ Ինձ մնում է միայն ինչ-որ մի բանով շրջանակել դրանք։ |
Նադյան իրենից հետո թողել է հարուստ նկարչական ժառանգություն։ Նա թողել է ավելի քան 12 հազար նկարներ։ Անհնար է դրանց ճշգրիտ քանակությունը հաշվել, որովհետև հարյուրավոր թերթեր նկարչուհին նվիրել է իր ծանոթներին և ընկերներին, որոշ նկարներ էլ տարբեր պատճառներով հետ չի ստացել առաջին ցուցադրությունից։ Նկարների մեծամասնությունը պահպանվում է Մոսկվայում՝ Լև Տոլստոյի պետական թանգարանում, Կըզըլում գտնվող Նադյա Ռուշևայի անվան թանգարան-ֆիլիալում, Պետերբուրգի Պուշկինյան տանը, Արվեստի ազգային ֆոնդում, Սարովի քաղաքային թանգարանում և Ա. Պուշկինի անվան պետական թանգարանում։
Տեղի է ունեցել նրա նկարների 160 ցուցադրություն տարբեր երկրներում՝ Ճապոնիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Մոնղոլիայում, Լեհաստանում և այլ երկրներում։
Ցիկլեր և աշխատանքներ
խմբագրել- Ինքնանկարներ
- Բալետ
- Պատերազմ և խաղաղություն
- Արևմտյան դասականություն
- Փոքրիկ իշխանը
- Վարպետը և Մարգարիտան
- Կենդանիների աշխարհ
- Պուշկինիանա
- Ռուսական հեքիաթներ
- Այժմեականություն
- Տուվա և Մոնղոլիա
- Էլլադա
- Բայրոն։ Աբիդոսյան հարսնացուն
Կարծիքներ
խմբագրելՄարդկանց հարկավոր է այնպիսի արվեստ, ինչպիսին մաքուր օդն է։ Հանճարեղ աղջիկը տիրապետում էր մարդկային ոգու ներթափանցման զարմանալի պարգևի։ |
Ճակատագրի անողոք դաժանությունը կյանքից հեռացրեց մոսկովյան հանճարեղ, դեռ նոր ծաղկող տաղանդ Նադյա Ռուշեվային։ Այո՛, հանճարեղ։ Այժմ պետք չէ վախենալ վաղաժամ կարծիքներից։ - «Պատանեկություն» թերթ
|
Հիշատակ
խմբագրել- Թաղված է Մոսկվայում՝ Պոկրովյան գերեզմանատանը։ Նրա շիրիմին հուշարձան է տեղադրված, որտեղ պատկերված է Նադյայի «Փոքր Կենտավր» նկարը։
- Նադյայի անունով է կոչվում № 1466 կրթության կենտրոնը (նախկին № 470 մոսկովյան դպրոցը), որտեղ սովորել է Նադյա Ռուշևան։ Դպրոցում թանգարան է բացվել, որտեղ ներկայացված են նրա կյանքն ու ստեղծագործությունները։
- Մոսկվայում՝ Նադյա Ռուշևայի անունով կոչվող № 1466 դպրոցի կողքին բացվել է «Նադեժդա» զբոսայգին։ Այտեղ Նադյայի «Փոքր Կենտավր» նկարի մոտիվներով տեղադրվել է հուշարձան։
- 1982 թվականի հոկտեմբերի 21-ին սովետական աստղագետ Կարաչկինը հայտնաբերել է № 3516 փոքր մոլորակը, որը անվանել է Rusheva:
- Կովկասում կա Նադյա Ռուշևայի անունը կրող անցում։
- Գոյություն ունի «Աղջիկ Նադյա» (1973 թվական) երգը։ Երգի հեղինակը դրամատուրգ Աննա Ռոդիոնովան է(http://search.rsl.ru/ru/record/01007203952):
Վավերագրական ֆիլմեր
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Howard J. Rusheva, Nadya // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T074535
- ↑ h[ttp://www.izbrannoe.com/news/lyudi/10-udivitelnykh-faktov-o-zhizni-samoy-yunoy-khudozhnitsy-sssr/ 10 удивительных фактов о жизни самой юной художницы СССР 1]
Մատենագրություն
խմբագրել- Альбом «Графика Нади Рушевой» — Изобразительное искусство, Москва, 1976. Составитель: Николай Константинович Рушев. Автор текста: Георгий Викторович Панфилов.
- Последний год Надежды. Воспоминания о моей дочери. Автор: Рушев Н. К. — М.: ТЕИС, 2007.
- Мама Нади Рушевой. Автор: Зоя Донгак — Кызыл: ОАО «Тываполиграф». 2014.
- Э. И. Пашнёв «Девочка и олень», Москва, Терра-Книжный клуб, 2001, 276 страниц. Иллюстрации Нади Рушевой.
- Михаил Булгаков Мастер и Маргарита с иллюстрациями Нади Рушевой. — АСТ, 2018. — 256 с. — 9000 экз. — ISBN 978-5-17-090446-4
Արտաքին հղումներ
խմբագրել- Сайт Школы Москвы ГБОУ № 1466 им Надежды Рушевой
- Сайт школьного мемориального музея Нади Рушевой
- Пророчество в рисунках (фильм из серии «Как уходили кумиры»)
- Музей Нади Рушевой в школе № 1466.
- Лёгкость гения… Сообщество в livejournal.com
- «Мир Нади Рушевой» (наиболее полная интернет-галерея рисунков Нади на сайте «Нооген»).
- Надя Рушева. Неисправленная двойка
- Լև Կասիլ։ «Նադյա Ռուշևայի երևակայությունը։ «Պատանեկություն» թերթ, 1964 թվական, № 6, էջ 110—113: (Օրիգինալը GIF ձևաչափով, стр. 110(չաշխատող հղում), стр. 111(չաշխատող հղում), стр. 112(չաշխատող հղում), стр. 113(չաշխատող հղում) — самая первая публикация о Наде).
- Ակադեմիկոս վ. Վատագին։ «Ապոլլոն և Դաֆնա»։ «Պատանեկություն» թերթ, 1969 թվական, № 9, էջ 111—113: (Օրիգինալը GIF ձևաչափով, стр. 111(չաշխատող հղում), стр. 112(չաշխատող հղում), стр. 113(չաշխատող հղում) — статья на смерть Нади).
- «Դա շատ կարևոր է՝ մարդ լինել!»: «Պատանեկություն» թերթ, 1977 թվական, № 1, էջ 96-101։ (Օրիգինալը GIF ձևաչափով стр. 96, стр. 97(չաշխատող հղում), стр. 98(չաշխատող հղում), стр. 99, стр. 100, стр. 101 — письма Нади Рушевой к Алику Сафаралиеву, её другу по «Артеку»).
- «Это очень важно — быть человеком!» Արխիվացված 2019-08-30 Wayback Machine (письма Нади Рушевой к Алику Сафаралиеву, её другу по «Артеку», текстовая версия).
- В. Киселёв «Месяц в Артеке» Արխիվացված 2020-05-05 Wayback Machine (книга об артековском периоде жизни Нади).
- Эдуард Пашнев. «Девочка и олень» Արխիվացված 2019-09-23 Wayback Machine (роман-биография Нади Рушевой иллюстрированный её рисунками. 1974 г.)
- Николай Рушев. «Последний год Надежды»
- Надя Рушева." Пушкиниана".