Նադեժդա Միխայլովա
Նադեժդա Միխայլովա (բուլղար․՝ Надежда Михайлова, լրիվ անունը՝ Նադեժդա Նիկոլովա Միխայլովա, երկրորդ ամուսնությունից հետո ազգանունը՝ Նեյսկի, օգոստոսի 9, 1962[1][2], Սոֆիա, Բուլղարիա[3][4][1]), բուլղարացի քաղաքական և պետական գործիչ։ Բուլղարիայի արտաքին գործերի նախարար (1997-2001)[5], Դեմոկրատական ուժերի միության նախագահ (2002, մարտ - 2005, հոկտեմբեր), Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր (37-րդ, 38-րդ, 39-րդ և 40-րդ)։ 2009 թվականին եղել է Եվրոպական խորհրդարանի անդամ։
Նադեժդա Միխայլովա | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական ուժերի միություն և Blue Coalition? |
---|---|
Կրթություն՝ | Սոֆիայի համալսարան և Alphonse-de-Lamartine High School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | օգոստոսի 9, 1962[1][2] (62 տարեկան) |
Ծննդավայր | Սոֆիա, Բուլղարիա[3][4][1] |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Ամուսին | Svetlin Neynski? և Q107010807? |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելՆադեժդա Միխայլովան ծնվել է 1962 թվականի օգոստոսի 9-ին Սոֆիայում։ Սովորել է Սոֆիայի Իվան Դենկօղլուի անվան № 127 միջնակարգ դպրոցում։ Այնուհետև իսպաներեն է սովորել «Alphonse de Lamartine» 9-րդ ֆրանսիական դպրոցում։ 1985 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Մինչև Բուլղարիայում ժողովրդավարական փոփոխությունների սկսվելը, աշխատել է իսպանական պոեզիայի և անգլերեն գրականության թարգմանիչ և անկախ լրագրող։ Ամուսնությունից հետո ամուսնու` Կամեն Միխայլովի հետ աշխատել է Եգիպտոսում, որտեղ ամուսինը եղել է «Տեխնոէքսպորտ» արտաքին առևտրային ընկերության տնօրենի տեղակալը։
Քաղաքական գործունեությունը սկսել է 1989 թվականին վերստեղծված Ռադիկալ դեմոկրատական կուսակցությունում, որն ընդգրկված էր Դեմոկրատական ուժերի միություն (ԴՈՒՄ) կոալիցիայի մեջ։ 1991 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ ղեկավարել է ԴՈՒՄ-ի մամուլի կենտրոնը, ընտրություններից հետո դարձել մամուլի կենտրոնի ղեկավար՝ ներկայացնելով Ֆիլիպ Դիմիտրովի կառավարությունը։ 1994 թվականին ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր։ 1995 թվականի ապրիլին դարձել է ԴՈՒՄ-ի նախագահի տեղակալ։ 1997 թվականին նորից ընտրվել է ազգային ժողովի պատգամավոր, աշխատել Արտաքին գործերի նախարարությունում՝ Իվան Կոստովի կառավարությունում (1997-2001)։ 1999-2006 թվականներին եղել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) փոխնախագահը և ԵԺԿ արտաքին հարաբերությունների կոմիտեի համանախագահը։
2001 թվականին Նադեժդա Միխայլովան նորից ընտրվում է Բուլղարիայի ազգային ժողովի պատգամավոր՝ դառնալով Միացյալ դեմոկրատական ուժերի (ՄԴՈՒ) խորհրդարանական խմբակցության նախագահ։ 2002 թվականի մարտի 11-ին ընտրվում է ՄԴՈՒ-ի նախագահ։ 2005 թվականին հերթական անգամ ընտրվում է Ազգային ժողովի պատգամավոր։
2004 թվականին Նադեժդա Միխայլովան դառնում է Հարավարևելյան Եվրոպայի ժողովրդավարության և կայունության ինստիտուտի նախագահը։ 2006 թվականից Միխայլովան համարվում է Ժողովրդավարական կոալիցիայի Միջազգային խորհրդատվական խորհրդի անդամ և Հարավային համագործակցության խորհրդին կից Հարավային Սուդանի կլոր սեղանի Խորհրդատվական խմբի անդամ։
2007 թվականից համարվում է Բուլղարիայի փոքր և միջին ձեռնարկությունների միության նախագահը։ Նույն տարում ընտրվում է Եվրոպական ժողովրդական կուսակցության փոքր և միջին ձեռնարկությունների փոխնախագահ։
2009-2014 թվականներին եղել է Եվրախորհրդի պատգամավոր։ 2015 թվականի կեսերից համարվում է Բուլղարիայի դեսպանը Թուրքիայում[6]։
Պարգևներ
խմբագրելՆադեժդա Միխայլովայի պարգևների թվում են Պատվո լեգիոնի շքանշանը (երկկողմանի հարաբերությունների և համաեվրոպական գործերի զարգացման հարցերում ավանդի համար), ինչպես նաև այլ եվրոպական երկրների պարգևներ։
Ընտանիք
խմբագրել1983 թվականին Նադեժդան ամուսնացել է Կամեն Միխայլովի հետ, նրանք ունեն երկու աղջիկ՝ Նինան և Վիոլետան։ 2006 թվականին Նադեժդան և Կամենը ամուսնալուծվել են։
Երկրորդ անգամ ամուսնացել է 2009 թվականի հոկտեմբերի 3-ին, Եվրախորհրդարանի պատգամավոր և բիզնեսսմեն Սվետլին Նեյսկու հետ։ Ամուսնությունը կայացել է Մադրիդում՝ Բուլղարիայի դեսպանատանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Strazha.bg
- ↑ 2,0 2,1 https://pace.coe.int/en/members/5617
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.sofiaecho.com/article/bulgarian-parliament-elects-former-foreign-minister-as-deputy-speaker/id_30713/catid_66
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.esiweb.org/enlargement/?cat=39
- ↑ «Արխիվացված պատճենը». www.nato.int. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Trailblazing Women: Nadezhda Neynsky, Ambassador of Bulgaria to Turkey