Նագսենտմիկլոշի գանձ ( հունգ.՝ nagyszentmiklósi kincs, ռումիներեն՝ tezaurul de la Sânnicolau Mare, գերմ.՝ Schatz von NagyszentmiklósSchatz von Nagyszentmiklós ), 5-8-րդ դարերի ոսկե անոթների գտածո է, որը հայտնաբերվել է 1799 թվականին հունգարական Նագ Սենտ Միկլոշ գյուղի մոտ (այժմ՝ Ռումինիայի Սիննիկոլաու Մարե քաղաքը)։ Գտնվում է Ավստրիայի Վիեննայի արվեստի և պատմության թանգարանում[1]։

Նագսենտմիկլոշի գանձի ոսկե անոթներից մի քանիսը

Գանձը բաղկացած է 23 ոսկե անոթներից։ Սրանք գավաթներ, սափորներ, սպասք են և մեկ ռիտոն։ Դրանք առատորեն զարդարված են մարդկանց, թռչունների, կենդանիների, թևավոր հրեշների պատկերներով, ծաղկային և երկրաչափական զարդանախշերով։ Պատկերային սափորներից մեկի վրա պատկերները դրված են կլոր մեդալիոնների մեջ։ Նրանցում պատկերված են զրահով ձիավոր, գերուն առաջնորդող անձ, մերկ կին, որը պարում է ձեռքերում ծաղիկներով, նետաձիգ որսորդ, եղնիկին հոշոտող արծիվ և գրիֆին։ Որոշ անոթներ ունեն հունարեն և թյուրքերեն գրություններ։ Առկա տվյալների վերլուծությունը և առկա տեքստերի նոր ընթերցումը ցույց է տալիս, որ արձանագրությունները կարող էին արված լինել տեղի ռոմանականացված բնակչության լեզվով[2]։ Նագսենտմիկլոշի գանձի առարկաների արձանագրությունները նման են ինչպես Դոնի ավազանի ռունաներին, այնպես էլ Մուրֆատլարի վանական համալիրի ռունիկ խմբին[3]։

Սկզբում գանձը համարվում էր հոների կողմից լքված, սակայն այս վարկածը ի վերջո մերժվեց։ Գանձի ծագումը մնում է վիճելի. այն կարող էին թաղված լինել հին բուլղարների կողմից՝ Կրումի գլխավորությամբ[4], քոչվոր մադյարների կամ ավարների կողմից։ Հնարավոր է, որ անոթները պատրաստել են կավարները կամ խազարները[5]։

Նագսենտմիկլոշի գանձի անոթների կապը Արևելյան Եվրոպայի տափաստանների քոչվորների հետ ընդունվել է հետազոտողների մեծ մասի կողմից։ Նագսենտմիկլոշի, անտառապատ Մերձիրտիշի շրջանի Կիպ-III-ի անոթների, Ստորին Դոնի Պոդգորնենսկի IV գերեզմանի 14-րդ դամբարանաթմբի, Օբի և Կրասնոդարի ստորին հոսանքի Կոցկի քաղաքի Կոնդինսկի գյուղի մոտ գտնված անոթների առասպելական ձևավորումը հուշում է, որ դրանք ծիսական գործողությունների ատրիբուտներ են։ Ենթադրաբար դրանք օգտագործվել են ինչպես կրոնական տոների ժամանակ (ամառային և ձմեռային արևադարձի, գարնանային և աշնանային գիշերահավասարի օրերին), այնպես էլ արտակարգ իրավիճակներում (սով, հիվանդություն, ռազմական գործողություններ)[6]։

Հին ռուսական և մորավա-չեխական մի շարք գտածոների դեկորատիվ մոտիվներ առաջացել են այն ոճի հիման վրա, որն ունի նույն սևծովյան (իրանական) ծագումը, որն արտացոլվել է նաև Նագսենտմիկլոշի գանձի ոսկե անոթների զարդարման մեջ[7]։

Քանի որ գանձի գտնվելու վայրը ժամանակակից Ռումինիայում է, տեղական իշխանությունները բարձրացնում են այն այս երկրի թանգարաններին փոխանցելու հարցը[8]։

Գրականություն

խմբագրել
  • Mavrodinov N. Le trésor protobulgare de Nagyszentmiklós = A Nagyszentmiklósi ősbolgár kincs.: Musée historique hongrois, 1943.
  • Мавродинов Н. Старобългарското изкуство: Изкуство на първото българско царство. — София: Наука изкуство, 1959.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Надьсентмиклошский клад».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. Виноградов А. Е. «Этническая история Центральной Европы VII—VIII вв. В свете надписей Надь-Сент-Миклошского клада». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 15-ին. // Локус: люди, общество, культуры, смыслы, 2019
  3. Виноградов А. Е. «Донские руны и генезис салтово-маяцкой культуры» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մարտի 19-ին. // Вестник Московского городского педагогического университета, 2020. № 4 (40). С. 8—21
  4. Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  5. Dunlop, D. M., «Khazars», in Enc. Judaica, 1971-2 printing.
  6. Флёрова В. Е. ««Образы и сюжеты мифологии Хазарии»». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 11-ին. // Амулеты и торевтика, 2001
  7. Достал, Бордживой, Некоторые общие проблемы археологии Древней Руси и Великой Моравии // сборник статей ««Древняя Русь и славяне». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 1-ին.». — Москва: Наука, 1978. С. 82—84
  8. «Timis: Banatenii spera sa recupereze Tezaurul de la Sannicolau &124; Timisoara &124; Ziare.com». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.