Նագեթներ (անգլ.՝ chicken nuggets), ամերիկյան խոհանոցի ճաշատեսակ է՝ պատրաստված յուղի մեջ տապակած հավի կրծքամսի խրթխրթան ֆիլեից։ 1950-ականներին հայտնագործված այս ճաշատեսակը դարձել են արագ սննդի հանրաճանաչ ապրանք։ Դրանք վաճառվում են նաև սառեցված՝ տնային օգտագործման համար[1]։

Նագեթներ
ԵնթատեսակՀավամսով կերակուր
Առաջացման երկիր ԱՄՆ
 Chicken nuggets Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

«Nugget» բառը (անգլ.՝ (եզակի՝ nugget), (հոգնակի՝ nuggets)) հայտնվել է 1850-ական թվականներին ամերիկյան «ոսկե տենդի» ժամանակ և նշանակում է ոսկու հատիկ։

Հարյուր տարի անց՝ 1950 թվականին, մի գիտնական՝ Ամերիկայի Կոռնելի համալսարանի սննդի տեխնոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, ստեղծել է հավի ֆիլեի պատրաստման բաղադրատոմս՝ համեղ և շատ խրթխրթան։ Նագեթների վերաբերյալ ակադեմիական աշխատանք է ներկայացվել Ռոբերտ Բեյքերի կողմից, բայց բաղադրատոմսն ինքնին արտոնագրված չէր[2]։ Խմորով պատված և տապակած հավի այս տարբերակը Բեյքերը և նրա գործընկերները անվանել են «Chicken Crispie» (խրթխրթան հավ)։ Այդ նույն տարիներին պրոֆեսորը մշակել է նագեթների պատրաստման եղանակներ այնպես, որ դրանք հնարավոր լինի սառեցնել և հալեցնել՝ պահպանելով հավի ամբողջականությունը և պատրաստի արտադրանքի հատկությունները։ Նա նաև հորինել է հավը պաքսիմատով պատելու մեքենա[3]։ Բեյքերի նորարարությունները լուծեցին մսի արդյունաբերության մեջ առկա խնդիրները և թույլ տվեցին, որ հավի կտորներն ունենան ցանկացած ձև։

Նախ միսը լցնում են քացախի, աղի, հացահատիկի և կաթի փոշու մեջ, որպեսզի այն պնդանա։ Այնուհետև հավի կտորները պատվում են ձվից և հացահատիկից պատրաստված խմորով, որը կարելի է տապակել կամ սառեցնել[4]։

1979 թվականին «Tyson Foods»-ը մշակել է նագեթների բաղադրատոմս «McDonalds» արագ սննդի ցանցի համար։ 1980 թվականին նագեթները ներկայացվել են հասարակության լայն շրջանակներին և արագորեն դարձել են ԱՄՆ-ում ամենահայտնի ուտեստներից մեկը։

Ներկայումս նագեթներ արտադրվում են սննդի բազմաթիվ ցանցերի և կիսաֆաբրիկատներ արտադրող ընկերությունների կողմից ամբողջ աշխարհում։ Արտաքինից խրթխրթան, իսկ ներսից փափուկ․ նրանք վաղուց արդեն ժողովրդականություն են վայելում ոչ միայն իրենց հայրենիքում, այլև Եվրոպայի և Ասիայի տարբեր երկրներում։

Տեղեկություն մթերքի մասին խմբագրել

Նագեթներն ընդհանուր առմամբ համարվում են յուղոտ և անառողջ սնունդ[5][6]։ Հրապարակվել է հետազոտություն,որը վերլուծել է ամերիկյան արագ սննդի երկու ցանցերի հավի նագեթների բաղադրությունը։ Պարզվել է, որ մթերքի գրեթե կեսը կմախքային մկաններ են,իսկ մեծ մասը կազմել են ճարպերը։ Այլ նագեթներ ներառում էին նաև էպիթելային, ոսկրային, նյարդային և շարակցական հյուսվածքներ։ Հեղինակները եզրակացրել են, որ «հավի նագեթները շատ յուղոտ են և ունեն սխալ անվանում»[7]։

Արտադրություն խմբագրել

Հավի կտորների վերամշակումը սկսվում է ոսկորներից։ Հավի միսը կտրատում են և ձևավորում են ճիշտ չափ։ Դա արվում է կամ ձեռքով, օգտագործելով մի շարք դանակներ, կամ մանրացման միջոցով (ոսկրազերծման մեթոդ, երբ հավի մսի ավելի փափուկ մասերը մղվում են ցանցի միջով, թողնելով ավելի կոշտ մասերը, ինչի հետևանքով ստացվում է մսի ֆարշ։ Կտորները տեղադրվում են հատուկ ապարատի մեջ,որը պտտվում է, որպեսզի բոլոր կտորները հավասարապես պատվեն ցանկալի համեմունքներով և հացով։ Ի վերջո, նագգետները փաթեթավորվում են, սառեցվում և պահվում են առաքման համար[8][9]։ Թեև կոնկրետ բաղադրիչները և արտադրության մեթոդները կարող են տարբեր լինել՝ կախված արտադրողից, վերը նկարագրված մեթոդները կիրառվում են ոլորտի մեծ մասի արտադրողների համար։

Նագեթների պատրաստման եղանակներ խմբագրել

 
Հավի նագեթներ

Նագեթների սկզբնական բաղադրատոմում հավի կրծքամիսը մանրացված էր, փոքր կտորներով, թխված էր ալյուրի, ձվի և հացի փշրանքների մեջ (հավելյալ խտության և խրթխրթանության համար) և տապակվում էր յուղի մեջ։ Պաքսիմատի միջոցող մսի հյութն ու համը մնում է ներսում, իսկ վերևում մնում է նեգետի «ոսկին»՝ խրթխրթան, համեղ շերտը։ Ֆիլեին ավելացվել են նաև հատուկ բաղադրիչներ, որպեսզի այն կպչուն լինի՝ ապահովելով 100% կպչունություն մսի և հացի միջև։

Այսօր ամենահայտնի նագեթի բաղադրատոմսը պատրաստվում է ամբողջական հավի ֆիլեից։ Այն լվանում և չորացնում են։ Դրանից հետո ավելացնում ենք աղն ու պղպեղը և թաթախում ենք ալյուրի մեջ, ապա ձվի և պաքսիմատի մեջ։ Դրանից հետո կտորները փռում ենք, որ չորանան և տապակում մեծ քանակությամբ յուղի մեջ։

Նագեթները մատուցվում են մայոնեզով և կետչուպով։ Նույն բաղադրատոմսով պատրաստվում են ֆրանսիական նագեթները, սակայն հացի փշրանքները խառնում են պարմեզանի հետ, իսկ նագեթները տապակում են կարագի մեջ։ Այս նագեթները մատուցվում են կարագից, խոտաբույսերից, պղպեղից և աղից պատրաստված սոուսով (կարելի է ավելացնել սխտոր)։ Բուսական նագեթները պատրաստվում են կարտոֆիլից, կաղամբից կամ այլ բանջարեղենից, սնկից, սիսեռից (և այլ հատիկաընդեղենից) և պանրից։

Ժամանակակից մշակույթում խմբագրել

Ճաշատեսակը գրավել է հանրաճանաչ ռեստորաններին[10]։ Նագեթսների մասին խոսվել է նաև գեղարվեստական ​​ֆիլմերում, ներառյալ մի ֆիլմ դպրոցականների մասին, ովքեր կերել են հավի կտորներ՝ վարակված վիրուսով, որը վերջիններիս վերածել է զոմբիների։

Թոմաս Ուելբորնը համաշխարհային ռեկորդ է սահմանել երեք րոպեում ամենից շատ հավի հատիկներ ուտելու համար (746 գրամ կամ մոտավորապես 42 հավի նագեթ)[1]։

2017 թվականի ամենաշատ վերաթվիթումը կատարվել է Քարթեր Ուիլկերսոնի կողմից, ով հարցրել է Վենդիին, թե ինչ պետք է անի, որպեսզի իրեն մեկ տարի անվճար նագեթներ առաջարկեն։ Թվիթը ստացել է ավելի քան 3,5 միլիոն ռեթվիթ[11][12]։

Ամենամեծ հավի հատիկը կշռել է 51,1 ֆունտ (23,2 կգ), ուներ 3,25 ֆուտ (0,99 մ) երկարություն, 2 ֆուտ (0,61 մ) լայնություն և ստեղծվել էր ընկերության կողմից,որը գտնվել է Նյու Ջերսի նահանգի Սեկուկուս քաղաքում։ Տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 29-ին[13]։

Այլընտրանքային տարբերակներ խմբագրել

Արագ սննդի որոշ ռեստորաններ թողարկել են բուսակերների համար նախատեսված այլընտրանքներ։ «McDonald's»-ը մատուցում է «Garden McNuggets»–ներ՝ պատրաստված լոբիից, իսկ շվեդական «Max Hamburgers» արագ սննդի ցանցն առաջարկում է ֆալաֆելի նագեթներ պարունակող ուտեստ[14][15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «What's Really In That Chicken Nugget? - The National Chicken Council». The National Chicken Council (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
  2. «(Cornell University) obituary, March 16, 2006». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  3. Rude, Emelyn (2016). Tastes like Chicken. Pegasus Books Ltd. էջեր 149–165. ISBN 978-1-68177-163-2.
  4. Mason, Zachary (2010 թ․ հոկտեմբերի 20). «Robert Baker Invented Chicken Nuggets, Turkey Burgers, and Cornell BBQ». The Cornell Daily Sun. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 14-ին.
  5. Collins, R.D., Karen (2006 թ․ մարտի 24). «Chicken nuggets -- good idea gone bad?». Nutrition Notes. NBC News. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  6. Amidor, R.D. C.D.N, Toby. «Chick nuggets: Are they healthy?». Healthy Eats. Food Network. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. deShazo, Richard D.; Bigler, Steven; Skipworth, Leigh Baldwin (2013 թ․ նոյեմբերի 1). «The autopsy of chicken nuggets reads "chicken little"». The American Journal of Medicine (ամերիկյան անգլերեն). 126 (11): 1018–1019. doi:10.1016/j.amjmed.2013.05.005. ISSN 1555-7162. PMID 24035124.
  8. Smith, Douglas P. (2014). «Poultry Processing and Products» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 10-ին.
  9. «Poultry processing». Encyclopedia Britannica (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 6-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  10. Carman, Tim (2017 թ․ սեպտեմբերի 22). «You can order a flight of chicken nuggets at the world's first nugget tasting room». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  11. «These Are the 10 Most Widely Shared Tweets of 2017». Time (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
  12. Judkis, Maura (2017 թ․ դեկտեմբերի 28). «2017 was the year of chicken nuggets». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  13. «Photos: World's largest chicken nugget on display in Secaucus». New Jersey On-Line. 2013 թ․ հոկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 31-ին.
  14. «What's in Those Nuggets? Meat Substitute Stirs Debate». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  15. «Quorn Meat Free Chicken Nuggets». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նագեթներ» հոդվածին։