Յուրի Պետրովիչ Օստրովսկի (բելառուս․՝ Юрый Пятровіч Астроўскі, հունվարի 6, 1952(1952-01-06), Mchiničy, Krasnapollie District, Մոգիլյովի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), բելառուս սրտային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Բելառուսի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, տեխնիկայի գիտության բնագավառում Բելառուսի պետական մրցանակի դափնեկիր։ Բելառուսի Հանրապետության վաստակավոր բժիշկ (2009)։

Յուրի Օստրովսկի
բելառուս․՝ Юрый Пятровіч Астроўскі[1]
Ծնվել էհունվարի 6, 1952(1952-01-06) (72 տարեկան)
Mchiničy, Krasnapollie District, Մոգիլյովի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Բելառուս
Մասնագիտությունբժիշկ և cardiac surgeon
Հաստատություն(ներ)Ն. Ե. Սավչենկոյի անվան քաղաքային 4-րդ կլինիկական հիվանդանոց, «Սրտաբանություն» հանրապետական գիտագործնական կենտրոն և Բելառուսի հետդիպլոմային կրթության բժշկական ակադեմիա
Գործունեության ոլորտկարդիովիրաբույժ
ԱնդամակցությունEuropean Society of Cardiology?
Ալմա մատերՄինսկի պետական բժշկական համալսարան (1974)
Կոչումպրոֆեսոր, academician of the National Academy of Sciences of Belarus? և foreign member of the Russian Academy of Sciences?
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1996)
Գիտական ղեկավարԱլեքսանդր Շոտ և Գեորգի Սիդորենկո
Պարգևներ
«ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Հայրենիքի III աստիճանի շքանշան Հայրենիքի շքանշան Պատվո շքանշան (Բելառուս)
Բելառուսի Հանրապետության վաստակավոր բժիշկ Բելառուսի Հանրապետության պետական մրցանակ
Gratitude from the President of the Republic of Belarus
և Բելառուսի Հանրապետության պետական մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Յուրի Պետրովիչ Օստրովսկին ծնվել է բժիշկների ընտանիքում. հայրը՝ Պյոտր Օստրովսկին, բելառուս նշանակալի գինեկոլոգ է, մայրը՝ ինֆեկցիոնիստ Գալինա Օստրովսկայան, ամբողջ կյանքում աշխատել է Բորիսովի ինֆեկցիոն հիվանդանոցում։ Նրա հայրը և Օստրովսկու պապը՝ Վասիլի Սամցևիչը (1889-1973), անվանի գավառագետ էր[2]։

Յուրի Օստրովսկին կատարել է բաց սրտի և անոթների ավելի քան 7500 վիրահատություն, որոնցից շատերը Բելառուսում տեղի էին ունենում առաջին անգամ։ Յուրի Օստրովսկու ղեկավարությամբ բելառուս սրտային վիրաբույժներն առաջին անգամ կատարել են կանգնած սրտի վիրահատություն, երբ հիվանդը 4 ժամ միացված է եղել արյան արհեստական շրջանառության սարքին։ Գործընկերների հետ մշակել է արհեստական սրտի փական։ 2009 թվականի փետրվարի 11-ին հանրապետությունում կատարել է դոնորային սրտի առաջին օրթոտոպիկ փոխպատվաստում[3]։ Երկար ժամանակ եղել է Բելառուսի Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի վիրաբուժության գծով փոխտնօրենը, որն այնուհետև վերափոխվել է «Սրտաբանություն» հանրապետական գիտագործնական կենտրոնի։ 2008 թվականի փետրվարին գլխավորել է Բելառուսի հետդիպլոմային կրթության բժշկական ակադեմիայի սրտային վիրաբուժության նորաստեղծ ամբիոնը[4]։

Աշխատություններ խմբագրել

Վեց գրքի հեղինակ է, այդ թվում՝ «Սրտի վիրաբուժություն» մենագրության (Մոսկվա, Медицинская литература, 2007)[5]։

Պարգևներ խմբագրել

2009 թվականին Օստրովսկուն շնորհվել է «Բելառուսի Հանրապետության վաստակավոր բժիշկ» կոչումը։ 2014 թվականին նրան շնորհվել է Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսի կոչում՝ «Սրտային վիրաբուժություն» մասնագիտությամբ։ Սրտի արհեստական «Պլանիքս» փականի մշակման և իրականացման համար 1996 թվականին արժանացել է գիտության և տեխնիկայի ոլորտում Բելառուսի Հանրապետության պետական մրցանակի[3]։

Այլ պարգևներ և կոչումներ.

  • «ԽՍՀՄ զինված ուժերի 60-ամյակ» մեդալ (1978)
  • Պատվո շքանշան
  • Բուլղարիայում (Սոֆիա) միջազգային ցուցահանդեսի ոսկե մեդալ սրտի արհեստական «Պլանիքս-Դ» փականի համար (2001)
  • Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության պատվոգիր (2012)
  • Բելառուսի Հանրապետության նախագահի (2001) գովասանագիր
  • «Տարվա մինսկցի» կոչում (2009)[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://bis.nlb.by/by/documents/140983
  2. «Островский, Юрий Петрович». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Имя в белорусской науке: Островский Юрий Петрович - ЦНБ НАН Беларуси | Новости». csl.bas-net.by. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
  4. «Известный кардиохирург Юрий Островский возглавил кафедру в БелМАПО». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 10-ին.
  5. На выставке «Медицина-2007» известный кардиохирург Юрий Островский представил свою новую книгу(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

  • Յուրի Պետրովիչ Օստրովսկին Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Յան Կոլասի անվան կենտրոնական գիտական գրադարանի «Բելառուսական գիտության պատմությունը դեմքերով» շտեմարանում