Յուստե (իսպ.՝ Yuste), հնագույն կաթոլիկ վանական համալիր, որը գտնվում է Իսպանիայի Կասերես նահանգի Կուակոս դե Յուստե բնակավայրից մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Վանական համալիրը հիմնադրվել է յերոնիմիտների օրդենի կողմից 1408 թվականին։ 2011 թվականին վանքը փակվել է և երկու տարի անց կրկին վերաբացվել որպես Պաուլինյան աբբայություն։ Հայտնի է որպես վայր, որտեղ իր կյանքի կես տարին է անցկացրել և մահացել Կառլոս V կայսրը։

Վանք
Յուստե
իսպ.՝ Yuste
Real Monasterio de Yuste.jpg
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ԳյուղԿուակոս դե Յուստե
Հիմնադրման թվական1408 թվական

Վանական համալիրն ընդգրկված է իսպանական և եվրոպական մշակութային ժառանգության ցանկում։

ՊատմությունԽմբագրել

Վանական համալիրը հիմնադրել է Պաուլինյան օրդենը 1408 թվականին Հենրի III-ի եղբայր, ռեգենտ Ֆերդինանդոյի կողմից[1]։

15-րդ դարում գոթական ոճով կառուցվել է ներքնաբակը այն շրջապատող սրահներով։ 16-րդ դարի սկզբին վերածննդիի դարաշրջանի ոճով կառուցվել է վանական եկեղեցին (1508-1525 թթ.) և երկրորդդ ներքնաբակը[1]։

1554-1555 թվականներին Գասպար դե Վեգան վանական համալիրում կառուցել է թագավորական նստավայր, որը նախատեսված էր Կառլոս V կայսեր համար։ Գահից հեռանալուց հետոո կայսրը մեկուսացավ Յուստեում, որտեղ ժամանեց 1557 թվականի փետրվարի 30-ին[2]։ Վանքում նա անցկացրեց իր կյանքի վերջին կես տարին՝ ընդհուպ մինչև իր մահը, որը գրանցվել է 1558 թվականի սեպտեմբերի 21-ին։ Կայսրն իր կտակում հայտնել էր, որ ցանկանում է իրեն թաղեն Յուստե վանքում, սակայն նրա որդին՝ Ֆիլիպ II կարգադրեց հոոր աճյունը տեղափոխել Էլ Էսկորիալ[1]։

Վանքը եղել է յերոնիմիտների գործող կրոնական կառույց մինչև 1836 թվականը, երբ նախարար Մենդիսաբալի կողմից նախաձեռնվեց գույքի բռնագրավման գործընթաց, որի հետևանքով վանականությունը հեռացավ աբբայությունը։ Աստիճանաբար վանական համալիրի շենքը սկսել է ավերվել։ 1857 թվականին մարկիզ դե Միրաբելը գնում է այն և իր միջոցներով վերանորոգում[1]։

 
Վերածննդի ոճով կառուցված ներքնաբակը

1931 թվականին Յուստեն հայտարարվեց պատմական հուշարձան։ 1936 թվականին սկսված Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ ռազմական գործողությունների հետևանքով վանական համալիրի շենքը լրջորեն վնասվել է։ Պատերազմի ավարտից հետո այն հանձնվել է պետության տնօրինմանը։ Մինչև 1958 թվականը վանքում ընթանում էին վերականգնողական աշխատանքներ։ 1958 թվականին պետությունը վանական համալիրը հանձնում է վերածնված յերոնիմիտնեերին, ովքեր 120 տարվա ընդմիջումից հետո վերադառնում են Յուստե[3]։

2004 թվականին Յուստե վանքը ճանաչվում է որպես ազգային մշակութային ժառանգություն[1], իսկ 2007 թվականին այն ստանում է եվրոպական ժառանգության հուշարձան[4]։ Այնուամենայնիվ, յերոնիմիտնեերի ընդհանուր օրդենի անկումը հանգեցրեց այն բանին, որ 21-րդ դարի սկզբին նրանց տնօրինմանը մնացել էին ընդամենը երկու վանք՝ Յուստեն և Սեգովիայում գտնվող Էլ Պարալը։ 2002 թվականին երկու վանքերում վանականների ընդհանուր թիվը չէր գերազանցում 20-ը[5]։ 2011 թվականին մնացին ընդամենը 11 վանական, որից հետո որոոշում կայացվեց նրանց միացնել Էլ Պարալի համայնքին[3]։

Յուստեում շուրջ երկու տարի չէին բնակվում վանականներ։ Այն գործում էր միայն որպես թանգարան։ 2013 թվականին Պլասենիսյայի եպիսկոպոսի և պաուլինյանների միջև համաձայնագիր է կնքվում, որի համաձայն Պայծառ լեռ աբբայությունից օրդենի երկու ներկայացուցիչ է ժամանում Յուստե, ովքեր մինչ օրս բնակվում և կրոնական արարողություններ են իրականացնում Յուստեում։ Զուգահեռաբար Յուստեն ծառայում է որպես թանգարան։ 2012 թվականին այնտեղ հաճախել էեն 78 հազար զբոսաշրջիկ[3]։

ՃարտարապետությունԽմբագրել

 
Կառլ V-ի նստավայր

Յուստե վանական համալիրը՝ ճարտարապետական անսամբլը կազմված է երկու մասից՝ վանքից և կայսերական նստավայրից։ Վանքը կազմված է եկեղեցուց, գոթական ոճով կառուցված ներքնաբակից և վերածննդի ոճով կառուցված երկրորդ ներքնաբակից։ Նշված բոլոր շինությունները թվագրվում են 15-ից 16-րդ դարերով[1]։ Վանական եկեղեցին միանավ է և ավարտվում է բազմանկյուն աբսիդով[2]։

Կայսեր նստավայրի ներքին հարդարանքը իրականացված է ընդգծված համեստությամբ և հնարավորինս քիչ դեկորներով։ Այն կազմված է մի քանի սենյակներից՝ ննջարան, ճաշասենյակ, հյուրասրահ և սրահներ։ Կայսեր ննջարանն ունեցել է դեպի եկեղեցի բացվող ուղիղ մուտք[2], իսկ պատուհնների մի մասը բացվել է դեպի այգի, որտեղով հոսում էր առվակ[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել