Յուսուֆ Յազըջի (թուրքերեն՝ Yusuf Yazıcı,հունվարի 29, 1997(1997-01-29)[1], Տրապիզոն, Թուրքիա), թուրք ֆուտբոլիստ, ֆրանսիական «Լիլ» ակումբի և Թուրքիայի հավաքականի հարձակվող, կիսապաշտպան։

Յուսուֆ Յազըջը
թուրքերեն՝ Yusuf Yazıcı
Քաղաքացիությունը  Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 29, 1997(1997-01-29)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Տրապիզոն, Թուրքիա
Հասակ 183 սանտիմետր[2]
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

«Տրապիզոնսպոր»

խմբագրել

Ծնվել է Թուրքիայի Տրապիզոն քաղաքում։ 2008 թվականին ընդունվել է «Տրաբզոնսպորի» երիտասարդական ակադեմիա՝ ակումբի հետ իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքելով 2015 թվականի դեկտեմբերի 21-ին[3]։ Հաջորդ օրը «Գազիանթեփսպորի» դեմ Թուրքիայի գավաթի խաղում նորամուտն է նշել հիմնական կազմում[4]։ 2016 թվականի փետրվարի 7-ին «Աքհիսար Բելեդիեսպորի» դեմ խաղում նորամուտն է նշել թուրքական սուպերլիգայում[5]։ Մայիսի 8-ին «Ռիզեսպորի» դեմ խաղում դուբլի հեղինակ է դարձել՝ իր առաջին գոլերը խփելով «Տրաբզոնսպորի» կազմում[6]։

 
Յազիջին Ռուսաստանի հավաքականի դեմ խաղում 2018 թվականին

Դեկտեմբերի 22-ին խփել է իր առաջին գնդակը Թուրքիայի գավաթի խաղարկությունում[7]։ Հիմնական կիսապաշտպան Մեհմեդ Էքիջիի հեռանալուց հետո սկսել է ավելի հաճախ հանդես գալ մեկնարկային կազմում՝ 2017 թվականի մարտին նոր հնգամյա պայմանագիր կնքելով «Տրաբզոնսպորի» հետ[8][9]։ Նույն ամսվա վերջին «Գալաթասարայի» դեմ խաղում գրավել է «Մանչեսթեր Յունայթեդի» և ՊՍՎ-ի սկաուտների ուշադրությունը[10]։ 2016/17 մրցաշրջանը ավարտել է իր ակտիվում ունենալով 6 գոլ մրցաշրջանի 22 խաղում: 2017 թվականի հոկտեմբեր 22-ին «Ենի Մալաթյասպորի» դեմ խաղում կարմիր քարտ է ստացել[11]։ 2017/18 մրցաշրջանում առաջին գոլը խփել է՝ թույլ տալով «Տրաբզոնսպորին» 2-1 հաշվով հաղթել «Գալաթասարային»[12]։ 2018 թվականին ՈՒԵՖԱ-ն նրան ճանաչել է որպես տարվա 50 ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը[13]։ 2017/18 մրցաշրջանում թուրքական լիգայում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[14]։

2019 թվականի օգոստոսի 6-ին տեղափոխվել է ֆրանսիական «Լիլ», որի հետ կնքել է հնգամյա պայմանագիր։ Տրանսֆերի արժեքը կազմել է 16,5 միլիոն եվրո, նախատեսված էին նաև տարբեր բոնուսներ նոր ակումբում ֆուտբոլիստի հաջող ելույթների համար: Բացի այդ, «Տրաբզոնսպորը» ստացել է պաշտպան Էդգար Իյոյին և կարող էր հույս դնել Յազջիի՝ «Լիլից» այլ ակումբ հնարավոր վաճառքից ստացված հասույթի 20 տոկոսի վրա[15]։ Օգոստոսի 11-ին նորամուտն է նշել ֆրանսիական Լիգա 1-ում՝ փոխարինման դուրս գալով «Նանտի» հետ խաղում[16]։ 2020 թվականի հոկտեմբերի 22-ին ձևակերպել է իր առաջին հեթ-տրիկը Եվրոպա լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի առաջին տուրի՝ Պրահայի «Սպարտայի» դեմ արտագնա խաղում, որն ավարտվել է «Լիլի» հաղթանակով (1:4): Երկու շաբաթ անց՝ 2020 թվականի նոյեմբերի 5-ին, Յազիջին կրկին հեթ-տրիկ է ձևակերպել Եվրոպա լիգայի արտագնա խաղում, բայց արդեն «Միլանի» դեմ խաղում[17]։ Հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով՝ հօգուտ «Լիլի», իսկ Յուսուֆը եվրագավաթային 2020/21 մրցաշրջանում իր խփած գոլերի քանակը հասցրել Է վեցի, այդպիսով Եվրոպա լիգայի 3 խաղերում 6 անգամ ավելի շատ է գոլ խփել, քան նախորդ ամբողջ մրցաշրջանում՝ անցկացնելով 25 հանդիպում և դառնալով 1 գոլի հեղինակ[18]։

Վարձակալություն ԲԿՄԱ-ում

խմբագրել

2022 թվականի հունվարի 19-ին վարձավճարով մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը տեղափոխվել է Մոսկվայի ԲԿՄԱ[19]։ Փետրվարի 26-ին բանակային ակումբի կազմում նորամուտն է նշել «Սպարտակի» դեմ խաղում, որում աչքի է ընկել գոլով[20]։ Դարձել է ՌՊԼ-ի պատմության մեջ առաջին լեգեոներները, որին հաջողվել է գոլ խփել 6 մեկնարկային հանդիպումներից յուրաքանչյուրում[21]։ 2022 թվականի հունիսի 23-ին ԲԿՄԱ-ն հայտարարել է, որ ակումբը չի կարողացել համաձայնության գալ Յազիջիի տրանսֆերի շուրջ, և նա վերադարձել է «Լիլ»:

Միջազգային կարիերա

խմբագրել

2016 թվականի փետրվարի 25-ին Չեխիայի մինչև 19 տարեկանների հավաքականի դեմ խաղում նորամուտն է նշել Թուրքիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում՝ աչքի ընկնելով խփած գնդակով[22]։ Հրավիրվել է նաև Թուրքիայի մինչև 21 տարեկանների հավաքական․ այնտեղ անցկացրել է մեկ հանդիպում։ 2017 թվականի հունիսի 11-ին Կոսովոյի հավաքականի դեմ Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական խաղում նորամուտն է նշել Թուրքիայի հավաքականի կազմում[23]։

Ձեռքբերումներ

խմբագրել
  • Ֆրանսիայի չեմպիոն՝ 2020/21
  • Ֆրանսիայի սուպերգավաթակիր՝ 2021

Վիճակագրություն

խմբագրել

Ակումբային վիճակագրություն

խմբագրել
Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ Եվրոգավաթներ[24] Այլ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տրապիզոնսպոր 2015/16 6 2 3 0 0 0 0 0 9 2
2016/17 18 4 4 2 0 0 0 0 22 6
2017/18 33 10 2 0 0 0 0 0 35 10
2018/19 30 4 4 0 0 0 0 0 34 4
Ընդամենը 87 20 13 2 0 0 0 0 100 22
Լիլ 2019/20 18 1 1 0 6 0 0 0 25 1
2020/21 32 7 2 0 8 7 0 0 42 15
2021/22 15 1 2 0 4 0 1 0 22 1
2022/23 4 1 0 0 0 0 0 0 4 1
2023/24 6 2 0 0 3 1 0 0 8 2
Ընդամենը 74 11 5 0 21 8 1 0 101 19
ԲԿՄԱ (վարձակալություն) 2021/22 10 8 2 0 0 0 0 0 12 8
Ընդամենը 10 8 2 0 0 0 0 0 12 8
Տրաբզոնսպոր (Վարձակալություն) 2022/23 13 3 1 2 6 0 0 0 20 5
Ընդամենը 13 3 1 2 6 0 0 0 20 5
Ընդամենը կարիերայի ընթացքում 184 42 21 4 27 8 1 0 233 54

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. https://www.whoscored.com/Players/303158/Show/Yusuf-Yazici
  3. «Yusuf Yazıcı». Turkish Football Federation. Արխիվացված օրիգինալից 2018-06-21-ին. Վերցված է 2018-07-20-ին.(թուրքերեն)
  4. «Трабзонспор VS. Газиантепспор 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015-12-22. Արխիվացված օրիգինալից 2017-10-02-ին. Վերցված է 2017-10-02-ին.
  5. «Акхисар Беледиеспор VS. Трабзонспор 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016-02-07. Արխիվացված օրիգինալից 2017-10-02-ին. Վերցված է 2017-10-02-ին.
  6. «Трабзонспор VS. Ризеспор 6:0» (անգլերեն). soccerway.com. 2016-05-08. Արխիվացված օրիգինալից 2017-10-02-ին. Վերցված է 2017-10-02-ին.
  7. «Yusuf Yazıcı kimdir?». Fanatik. 2017-01-29. Արխիվացված օրիգինալից 2018-07-06-ին. Վերցված է 2017-03-09-ին.(թուրքերեն)
  8. «Fatih Terim, Yusuf Yazıcı'yi takibe aldi». Milliyet. 2017-02-13. Արխիվացված օրիգինալից 2018-07-20-ին. Վերցված է 2018-07-20-ին.(թուրքերեն)
  9. Güncelleme, Son (2017-03-03). «Yusuf Yazıcı: Layık olmalıyım». Türkiye. Արխիվացված օրիգինալից 2018-07-20-ին. Վերցված է 2018-07-20-ին.(թուրքերեն)
  10. «Yusuf Yazıcı Mourinho'nun listesine girdi». CNN Turkey. 2017-03-24. Արխիվացված օրիգինալից 2018-07-20-ին. Վերցված է 2018-07-20-ին.(թուրքերեն)
  11. «Yeni Malatyaspor–Trabzonspor: 1–0». Millyet. 2017-10-21. Արխիվացված օրիգինալից 2018-07-20-ին. Վերցված է 2018-07-20-ին.(թուրքերեն)
  12. «Trabzonspor 2 - 1 Galatasaray». Mynetspor. 2017-10-29. Արխիվացված օրիգինալից 2017-11-11-ին. Վերցված է 2018-07-20-ին.(թուրքերեն)
  13. «50 for the future: UEFA.com's ones to watch for 2018». UEFA. 2018-01-05. Արխիվացված օրիգինալից 2018-07-16-ին. Վերցված է 2018-07-20-ին.
  14. «Trabzonspor'da duygusal vedalar». 61Saat (թուրքերեն). 2018-05-19. Արխիվացված օրիգինալից 2018-07-05-ին. Վերցված է 2018-07-20-ին.
  15. «Son dakika: Lille Yusuf Yazıcı transferini resmen açıkladı» (թուրքերեն). Hürriyet. 2019-08-06. Արխիվացված օրիգինալից 2019-08-15-ին. Վերցված է 2019-08-15-ին.
  16. «Yusuf Yazıcı siftah yaptı, Lille kazandı: 2-1» (թուրքերեն). Hürriyet. 2019-08-11. Արխիվացված օրիգինալից 2019-08-14-ին. Վերցված է 2019-08-15-ին.
  17. «Турок из «Лилля» оглушил «Милан»: оформил первый хет-трик на его поле за 20 лет и разрушил суперсерию (24 матча без поражений)». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2020-11-20-ին. Վերցված է 2020-11-06-ին.
  18. «Юсуф Языджи: карьера». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2020-10-28-ին. Վերցված է 2020-11-06-ին.
  19. Сергей Сорокин. «Юсуф Языджи стал футболистом ЦСКА». www.championat.com (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022-01-19-ին. Վերցված է 2022-01-19-ին.
  20. Айнур Шаймарданов. «ЦСКА обыграл «Спартак» благодаря голам Языджи и Зайнутдинова». www.championat.com (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022-02-26-ին. Վերցված է 2022-02-26-ին.
  21. «Футболист ЦСКА Языджи установил уникальное голевое достижение». Արխիվացված օրիգինալից 2022-08-23-ին. Վերցված է 2022-08-23-ին.
  22. «Turkey U19 v Czech Rep U19». Turkish Football Federation. 2016-02-25. Արխիվացված օրիգինալից 2018-07-20-ին. Վերցված է 2018-07-20-ին.(թուրքերեն)
  23. «Косово VS. Турция 1:4» (անգլերեն). soccerway.com. 2017-06-11. Արխիվացված օրիգինալից 2017-10-02-ին. Վերցված է 2017-10-02-ին.
  24. Лига Европы УЕФА, Лига Чемпионов УЕФА.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուսուֆ Յազըջը» հոդվածին։