Յուոզա Յուոզովիչ Մատուլիս (ռուս.՝ Юозас Юозович Матулис, լիտ.՝ Juozas Matulis, մարտի 7 (19), 1899, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 25, 1993(1993-06-25)[1], Վիլնյուս, Լիտվա), լիտվացի խորհրդային ֆիզքիմիկոս, Լիտվիայի ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1941), նախագահ (1946—1984)։

Յուոզա Մատուլիս
Juozas Matulis
Ծնվել էմարտի 7 (19), 1899
Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 25, 1993(1993-06-25)[1] (94 տարեկան)
Վիլնյուս, Լիտվա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Լիտվա
Մասնագիտությունքիմիկոս և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Վիլնյուսի համալսարան
Գործունեության ոլորտքիմիա
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Լիտվայի գիտությունների ակադեմաի
Ալմա մատերՎիտովտ Մեծի համալսարան
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Ժողովուրդների բարեկամության շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ

Ավարտել է Կաունասի համալսարանը (19291956 թվականին նշանակվել է Լիտվիայի ԽՍՀ ԳԱ քիմիայի և քիմիական տեխնոլոգիայի ինստիտուտի տնօրեն։ Հիմնական աշխատանքները վերաբերել են լուսաքիմիային և էլեկտրաքիմիային, մետաղների էլեկարանսաեցման տեսությանը, տված հատկություններով մետաղական ծածկույթների ստացման տեխնոլոգիայի գիտական հիմունքների մշակմանը։ Հեղինակ է կոլոիդների քիմիայի դասընթացի և ֆիզիկական քիմիայի ձեռնարկի (հրատարակվել է Կաունասում, 1947 թ.-ին և 1948 թ.-ին)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 294