Յունիս Նյուտոն Ֆութ (անգլ.՝ Eunice Newton Foote, հուլիսի 17, 1819(1819-07-17)[1], Գոշեն, Կոնեկտիկուտ - սեպտեմբերի 30, 1888(1888-09-30)[1], Լենոքս, Մասաչուսեթս)[3][4][5], ամերիկացի գիտնական (կենսաբան, մասնավորապես՝ բուսաբան), գյուտարար և կանանց իրավունքների քարոզիչ Նյու Յորք նահանգի Սենեկա Ֆոլս քաղաքից։

Յունիս Նյուտոն Ֆութ
Ծնվել էհուլիսի 17, 1819(1819-07-17)[1]
Գոշեն, Կոնեկտիկուտ
Մահացել էսեպտեմբերի 30, 1888(1888-09-30)[1] (69 տարեկան)
Լենոքս, Մասաչուսեթս
ԳերեզմանԳրին-Վուդ գերզմանոց
Քաղաքացիություն ԱՄՆ[2]
Մասնագիտությունգիտնական, ֆիզիկոս, կլիմայաբան, գյուտարար և կանանց իրավունքների պաշտպան
Գործունեության ոլորտֆիզիկա[2]
Ալմա մատերԷմմա Ուիլլարդ դպրոց և Ռենսելերի պոլիտեխնիկական ինստիտուտ
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Ամուսին(ներ)Elisha Foote?[2]
Երեխա(ներ)Mary Foote Henderson? և Augusta Foote Arnold?
 Eunice Newton Foote Վիքիպահեստում

Առաջին գիտնականն էր, որը փորձեր է կատարել տարբեր գազերի վրա արևի լույսի տաքացնող ազդեցության հետ կապված, ապա իր Circumstances affecting the heat of the sun's rays աշխատության մեջ հիմնավորել, որ ածխաթթու գազի համամասնության փոփոխումը մթնոլորտում կփոխի դրա ջերմաստիճանը․ աշխատությունը ներկայացվել է 1856 թվականին տեղի ունեցած Գիտության առաջընթացի ամերիկյան ասոցիացիայի (AAAS) կոնֆերանսում։ Հայտնի չէ, թե ինչու Ֆութն ինքը չի ներկայացրել իր աշխատանքը համագումարում, քանի որ կանանց թույլատրվել է ելույթ ունենալ, իսկ զեկույցը կարդացած Սմիթսոնյան ինստիտուտի պրոֆեսոր Ջոզեֆ Հենրին նշել է, որ հետազոտությունը պատկանում է Ֆութին։

Վաղ կյանք խմբագրել

Ծնվել է 1819 թվականին Կոնեկտիկուտ նահանգի Գոշեն քաղաքում, սակայն հասակ է առել Նյու Յորք նահանգի Իսթ Բլումֆիլդ քաղաքում։ 1836–37 թվականներին կրթություն է ստացել Տրոյ իգական գիմնազիայում։ Մայրը Թիրզա Նյուտոնն էր[6], հայրը՝ ֆերմեր և ձեռնարկատեր Իսահակ Նյուտոն կրտսերը[3][7]։ Ունեցել է վեց քույր ու հինգ եղբայր[8]։

1836 - 1838 թվականներին հաճախել է Էմմա Վիլարդ դպրոցը, որի աշակերտներին թույլատրվել է հաճախել մոտակա գիտական քոլեջը, որտեղ էլ սովորել է հիմնարար քիմիա և կենսաբանություն։ Նրա վրա մեծ տպավորություն են գործել Էմմա Վիլարդի քրոջ՝ Ալմիրա Հարթ Լինքոլն Ֆելփսի դասագրքերը․ վերջինս գիտության մեջ կին ռահվիրա էր, բուսաբանության փորձագետ ու Գիտության առաջընթացի ամերիկյան ասոցիացիայի երրորդ կին անդամը[9]։

Գործունեություն խմբագրել

Որպես 1848 թվականին ընդունված կանանց իրավունքների առաջին կոնվենցիայի՝ Սենեկա Ֆոլսի կոնվենցիայի խմբագրական հանձնաժողովի անդամ՝ հանդիսացել է այդ կոնվենցիայի զգացմունքների հռչակագիրը ստորագրողներից մեկը։ Նրա ամուսինը՝ Էլիշան, նույնպես հռչակագրի ստորագրողներից մեկն էր։ Նա մեկն էր այն հինգ կանանցից, ովքեր պատրաստել են համաժողովի աշխատանքները հրապարակման համար[10]։ Սուֆրաժիստ Էլիզաբեթ Քեդի Սթենթոնի հարևանն ու ընկերուհին է եղել[11]։

Հետազոտություն խմբագրել

 
1856 թվականի Scientific American ամսագիրը նկարագրել է Յունիս Նյուտոն Ֆութի՝ գազերի հետ կապված ջերմաստիճանային փորձերը և նրա հայտնագործությունները, որ ածխաթթուն առաջացնում է ամենամեծ ջերմային էֆեկտը։

Մի շարք փորձեր է իրականացրել, որոնք ցույց են տվել արևի ճառագայթների փոխազդեցությունը տարբեր գազերի վրա։ Նա օգտագործել է օդային պոմպ, չորս սնդիկի ջերմաչափ և երկու ապակե բալոն։ Փորձերը կատարել է ածխաթթու գազի, սովորական օդի և ջրածնի վրա[12]։ Իր փորձերից եզրակացրել է, որ ածխածնի երկօքսիդը կլանել է ամենաշատ ջերմությունը՝ հասնելով 125 °F (52 °C)-ի[13][14]։ Նայելով Երկրի պատմությանը՝ Ֆութը տեսականորեն ասում էր, որ «Այդ գազի մթնոլորտը մեր երկրին բարձր ջերմաստիճանի կհանգեցներ։ Եվ եթե իր պատմության մի ժամանակահատվածում օդը խառնվի դրա ավելի մեծ չափաբաժնի հետ, քան ներկայումս է, դա կհանգեցնի բարձրացված ջերմաստիճանի»[15][16]։

Իր հայտնագործությունները ներառել է Circumstances affecting the heat of the sun's rays վերնագրված աշխատության մեջ, որն ընդունվել է 1856 թվականի օգոստոսի 23-ին Նյու Յորքում անցկացված Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի ամենամյա ութերորդ ժողովում ներկայացվելու համար։ Հայտնի չէ, թե ինչու Ֆութն ինքը չի ներկայացրել իր աշխատանքը համագումարում, քանի որ կանանց թույլատրվել է ելույթ ունենալ, իսկ զեկույցը կարդացած պրոֆեսոր Ջոն Հենրին նշել է, որ աշխատանքը պատկանում է Ֆութին[17]։ Նույն տարում աշխատությունը հեղինակի անունով տպագրվել է «Գիտության և արվեստի ամերիկյան հանդեսում»[16]։ Յունիս Ֆութի հայտնագործությունների ամփոփագրերը տպագրվել են նաև New York Daily Tribune, Canadian Journal of Industry, Science and Art, Scientific American, ինչպես նաև եվրոպական մի շարք ամսագրերում[18]։ Ֆութի աշխատության լայն վերլուծությունը տպագրվել է 2020 թվականին պալեոկլիմատոլոգ Ջոզեֆ Դ․ Օրթիզի և գիտության պատմաբան Ռոլանդ Ջեքսոնի կողմից։ Նրանց աշխատանքը ուսումնասիրում է, թե ինչպես է Ֆութը կապել մթնոլորտային գազերի տեսակների և քանակների փոփոխությունները կլիմայի տաքացման ու փոփոխության հետ։ Նրանք հետևել են Ֆութի գաղափարների ածանցմանը և հետազոտել, թե նա ինչպես է կառուցել, իրականացրել և մեկնաբանել իր փորձերը[19]։

Ֆութի աշխատանքը ցույց է տվել, որ արևի լույսի տաքացման ազդեցության վրա ազդել է ածխաթթու գազն ու մթնոլորտի ջրային գոլորշին։ Երեք տարի անց, Ջոն Տինդալը ներկայացրել է իր ավելի բարդ հետազոտությունները, որոնք ցույց են տվել, որ տարբեր գազեր ինչպես կլանում, այնպես էլ արտանետում են ինֆրակարմիր ջերմային ճառագայթում։ Նրա աշխատանքը հրատարակվել է Proceedings of the Royal Society- ի կողմից, և համարվում է հիմնարար կլիմայի գիտության մեջ։ Ֆութի աշխատությունը ժամանակակից մոլորակային կլիմայի համատեքստում քննարկել է Ռալֆ Լորենցը և նշել, որ Ֆութի կողմից դիտարկված մերձ-ինֆրակարմիր ճառագայթման կլանումը (0.8 - 3 միկրոմետր) արդյունավետ «հակաջերմոցային էֆեկտ» է, քանի որ դա առաջին հերթին ներառում է արևի ճառագայթման կլանումը, ոչ թե երկրային երկարալիք («ջերմային») ինֆրակարմիր ճառագայթման կլանում և վերաճառագայթում։

Ֆութը նաև աշխատել է գազերի էլեկտրական գրգիռների վրա[7][20]։ 1860 թվականին ստացել է արտոնագիր «կոշիկների և ներբանների լցոնման» համար՝ պատրաստված «մեկ կտոր վուլկանացված հնդկական ռետինից», որով «կանխվում է կոշիկների ճռռոցը»[10][21]։

Բացի սրանից, 1867 թվականին ստեղծել է նոր թուղթ պատրաստող մեքենա[22]։

Հրատարակություններ խմբագրել

Արեգակի ճառագայթների ջերմության վրա ազդող հանգամանքներ (1856, Սարատոգա Սպրինգս, Նյու Յորք)[15][23]։

19-րդ դարում ամերիկացի կանայք հրատարակել են ֆիզիկայի տասնվեց հոդված, որոնցից միայն երկուսն են հրատարակվել մինչև 1889 թվականը․ երկուսն էլ գրել էր Յունիս Ֆութը[18]։

2018 թվականի մայիսին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սանտա Բարբարա քաղաքում անցկացվել է սիմպոզիում նրա աշխատանքի մասին՝ «Գիտությունը սեռ չգիտի. Յունիս Ֆութ, ով 162 տարի առաջ հայտնաբերեց գլոբալ տաքացման հիմնական պատճառը» խորագրով[24]։

Ճանաչում խմբագրել

2010 թվականին հանգստի անցած նավթաբան-երկրաբան Ռեյ Սորենսոնը պատահաբար հանդիպել է Ֆութի աշխատանքին 1857 թվականի «Տարեկան գիտական հայտնագործություն» հատորում։ Նա արագ հասկացել է, որ Ֆութն է առաջինը կապել ածխաթթու գազը կլիմայի փոփոխության հետ, ու որ նրա աշխատանքը ճանաչված չէ[17]։ 2011 թվականի հունվարին նա հրատարակել է իր բացահայտման մասին Նավթաբան-երկրաբանների ամերիկյան ասոցիացիայում։ 2018 թվականի մայիսին Ջոն Պեռլինի կողմից կազմակերպված սիմպոզիումը քննարկել է Ֆութի ներդրումները կլիմայի փոփոխության գիտության մեջ ու կանանց իրավունքների մեջ։ 2019 թվականի նոյեմբերին Կալիֆոռնիայի համալսարանը ցուցահանդես է կազմակերպել՝ հարգելու Ֆութի աշխատանքը և ժառանգությունը։ Պեռլինը, որը Ֆութի մասին գիրք էր գրում, ասել է․ «Ես կարող եմ նրան գիտության Ռոզա Փարքս անվանել»[25]։

2018 թվականին նրա կյանքի մասին պատմող կարճամետրաժ կինոնկար է նկարահանվել «Յունիս» վերնագրով[26]։

Անձնական կյանք խմբագրել

1841 թվականի օգոստոսի 12-ին Իսթ Բլումֆիլդում ամուսնացել է դատավոր, վիճակագիր և գյուտարար Էլիշա Ֆութի հետ[3][27]։ Ապրել են Սենեկա Ֆոլսի Նորթ Փարք փողոցում[28], որտեղից հետագայում տեղափոխվել են Սարատոգա[3]։ Յունիսին նկարագրել են որպես «նուրբ դիմանկարիչ և բնանկարիչ»[3], սակայն իեն որևէ հայտնի լուսանկարիչ չի լուսանկարել[26]։ Ունեցել են երկու դուստր․

Յուրաքանչյուր դուստրն ունեցել է երեք զավակ, այսպիսով Յունիսն ու Էլիշան ունեցել են վեց թոռ[7]։

Թաղված է Բրուկլինի Գրին-Վուդ գերեզմանատանը[30]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. 2,0 2,1 2,2 https://www.smithsonianmag.com/science-nature/lady-scientist-helped-revolutionize-climate-science-didnt-get-credit-180961291/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Newton Leonard, Ermina (1915). Newton genealogy, genealogical, biographical, historical, being a record of the descendants of Richard Newton of Sudbury and Marlborough, Massachusetts 1638, with genealogies of families descended from the immigrants Rev. Roger Newton of Milford, Connecticut, Thomas Newton of Fairfield, Connecticut. De Pere, Wis.: B.A. Leonard. էջ 110. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին – via ebooksread.com.
  4. Reed, Catherine C. «Eunice Newton Foote». Bouteloua (blog). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին – via Wikiwix.
  5. «5 New England Newton families». RootsWeb. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին – via Wikiwix.
  6. «Eunice Newton». RootsWeb. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. 7,0 7,1 7,2 Reed, Elizabeth Wagner (1992). «Eunice Newton Foote». American women in science before the civil war. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
  8. «Isaac Newton». RootsWeb. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  9. Emma Willard School Archives / Troy Female Seminary Catalogs Collection, Listed in 1836–37 Catalog
  10. 10,0 10,1 Wellman, Judith (2010). The Road to Seneca Falls: Elizabeth Cady Stanton and the First Woman's Rights Convention. University of Illinois Press. ISBN 9780252092824. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին – via Google Books.
  11. Perkowitz, Sydney (2019 թ․ նոյեմբեր). «If Only 19th-Century America Had Listened to a Woman Scientist». Nautilus. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 8-ին.
  12. Rathi, Akshat (2018 թ․ մայիսի 14). «The female scientist who identified the greenhouse-gas effect never got the credit». Quartz (publication). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  13. Foote, Eunice (1856 թ․ նոյեմբեր). «Circumstances affecting the Heat of the Sun's Rays». American Journal of Science and Arts. 22: 382–383. Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին – via Google Books.
  14. «Happy 200th birthday to Eunice Foote, hidden climate science pioneer | NOAA Climate.gov». www.climate.gov (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
  15. 15,0 15,1 Sorenson, Raymond P. (2018). «Eunice Foote's Pioneering Research on CO2 and Climate Warming: Update*». American Association of Petroleum Geologists.
  16. 16,0 16,1 McNeill, Leila (2016 թ․ դեկտեմբերի 5). «This Lady Scientist Defined the Greenhouse Effect But Didn't Get the Credit, Because Sexism». Smithsonian (magazine). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  17. 17,0 17,1 Mandel, Kyla (2018 թ․ մայիսի 18). «This woman fundamentally changed climate science — and you've probably never heard of her». ThinkProgress. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 17-ին.
  18. 18,0 18,1 Jackson, Roland (2019 թ․ փետրվարի 13). «Eunice Foote, John Tyndall and a question of priority». The Royal Society. 74 (1): 105–118. doi:10.1098/rsnr.2018.0066. S2CID 186208096.
  19. Ortiz, Joseph D.; Jackson, Roland (2020 թ․ օգոստոսի 30). «Understanding Eunice Foote's 1856 experiments: heat absorption by atmospheric gases». Notes and Records: The Royal Society Journal of the History of Science. 0. doi:10.1098/rsnr.2020.0031. S2CID 221298583.
  20. Foote, Eunice (1858). «On a new source of electrical excitation». Proceedings of the American Association for the Advancement of Science: 123. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին – via Google Books.
  21. US patent 28265, Foote, Eunice N., published 1860-05-15 
  22. «Foote's Improved Paper-Making Machines». American Artisan and Patent Record: A Weekly Journal of Arts, Mechanics, Manufactures, Mining, Engineering and Chemistry, and Repertory of Patents. 5: 298. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին – via EBSCO Information Services.
  23. Sorenson, Raymond (2011 թ․ հունվարի 11). «Eunice Foote's Pioneering Research On CO2 And Climate Warming» (PDF). Search and Discovery (70092). Վերցված է 2016 թ․ հունվարի 31-ին.
  24. Mitchell, Jeff (2018 թ․ մայիսի 10). «Science Knows No Gender: In Search of Eunice Foote Who 162 Years Ago Discovered the Principal Cause of Global Warming». UC Santa Barbara. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  25. Jacobs, Tom (2019 թ․ նոյեմբերի 6). «More Than A Historical Footnote». The Current. UC Santa Barbara.; spotlight.library.ucsb.edu/starlight/eunice-foote-to-ucsb
  26. 26,0 26,1 Schwartz, John (2020 թ․ ապրիլի 21). «Overlooked No More: Eunice Foote, Climate Scientist Lost to History». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
  27. 27,0 27,1 Goodwin, Nathaniel (1849). The Foote family: or, The descendants of Nathaniel Foote, one of the first ... Hartford: Case, Tiffany and company. էջ 159 – via Archive.org.
  28. «Foote House, site of ...A NYS Women's History Site». New York State Women's History. New York Cultural Heritage Tourism Network. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  29. Leonard, John William; Mohr, William Frederick; Holmes, Frank R.; Knox, Herman Warren; Downs, Pinfield Scott, eds. (1907). «Arnold, Augusta Foote». Who's who in New York City and State, Issue 3. L.R. Hamersly Company. էջ 41 – via Google Books.
  30. «Eunice Newton Foote (1819–1888) – Find a».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յունիս Նյուտոն Ֆութ» հոդվածին։