Յուլիա Օլեգովնա Վակուլենկո (ռուս.՝ Юлия Олеговна Вакуленко, հուլիսի 10, 1983(1983-07-10)[1], Յալթա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի թենիսիստուհի, ITF յոթ մրցաշարի հաղթող մենախաղում։

Յուլիա Օլեգովնա Վակուլենկո
Սեռիգական
Քաղաքացիություն Ուկրաինա
Բնակվելու վայրԲարսելոնա
Ծննդյան ամսաթիվհուլիսի 10, 1983(1983-07-10)[1] (41 տարեկան)
ԾննդավայրՅալթա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Հասակ183 սանտիմետր սմ
Քաշ69 կիլոգրամ կգ
Կարիերայի սկիզբ1998
Կարիերայի ավարտ2009
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկկոթանի
Պարգևավճար, USD869 480
Մենախաղ
Խաղեր Հ/Պ282–191[1]
Տիտղոսներ7 ITF
Ամենաբարձր վարկանիշ32 (2007, նոյեմբերի 19)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիաերկրորդ ռաունդ (2004, 2007)
Ֆրանսիաերրորդ ռաունդ (2003, 2006)
Ուիմբլդոներկրորդ ռաունդ (2005)
ԱՄՆչորրորդ ռաունդ (2007)
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ16–37[1]
Տիտղոսներ0 ITF
Ամենաբարձր վարկանիշ43 (2008, հոկտեմբերի 27)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիաառաջին ռաունդ (2004, 2008)
Ֆրանսիաառաջին ռաունդ (2007)
Ուիմբլդոնառաջին ռաունդ (2007-08)
ԱՄՆառաջին ռաունդ (2007)
Կայք
Թարմացվել է՝ 2019 թվականի մարտի 30

Կենսագրություն

խմբագրել

Յուլիա Օլեգովնա Վակուլենկոն ծնվել է 1983 թվականի հուլիսի 10-ին Յալթայում, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ։ Յուլիան թենիսով սկսել է զբաղվել 7 տարեկանում։ Տարբեր ժամանակներում թենիսիստուհին ապրել է Հարավսլավիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի քաղաքներում։ Ուկրաինացին որոշ չափով տիրապետում է ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին և նախկին Հարավսլավիայի մի շարք լեզուներին։

Վակուլենկոն մեծ հետաքրքրություն է ցուցաբերում այն ամենի նկատմամբ, որը ինչ-որ բանով կապ ունի թենիսի հետ և հետագայում մտադրություն ունի այդ սպորտի տեսակի ակադեմիա բացել։

2008 թվականին Յուլիան որոշել է ընդունել Իսպանիայի քաղաքացիություն և հանդես գալ այդ դրոշի ներքո[2], բայց մի քանի առաջնությունից հետո թենիսիստուհին հայտարարել է իր պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին։

Ընտանիք

խմբագրել

Յուլիան Գալա և Օլեգ Վակուլենկոների երկու երեխաներից մեկն է։ Նրա կրտսեր եղբոր անունը Բրայան է։

Վարկանիշ տարվա վերջին

խմբագրել
Թվական Միայնակ
վարկանիշ
Զույգերով
վարկանիշ
2009 156 676
2008 357
2007 33 915
2006 120
2005 185
2004 129 359
2003 73 151
2002 209 1002[3]
2001 135
2000 226
1999 417

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 WTA կայքէջ
  2. Вакуленко решила принять испанское гражданство, Евроспорт, 23 апреля 2008 (ռուս.)
  3. Վարկանիշը հաջորդ տարվա առաջին առաջնությունից առաջ։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիա Վակուլենկո» հոդվածին։