Յուլիա Սանինա

ուկրինացի երգչուհի

Յուլիա Սանինա (ուկրաիներեն՝ Юлія Саніна, ուկրաիներեն՝ Ю́лія Олекса́ндрівна Голова́нь, իսկական անունը՝ Յուլիա Ալեքսանդրովնա Գոլովան, հոկտեմբերի 11, 1990(1990-10-11), Կիև, Ուկրաինական ԽՍՀ), ուկրաինացի երգչուհի, The Hardkiss ուկրաինական խմբի մենակատար։

Յուլիա Սանինա
Ծնվել էհոկտեմբերի 11, 1990(1990-10-11) (33 տարեկան)
Կիև, Ուկրաինական ԽՍՀ
Երկիր ԽՍՀՄ և  Ուկրաինա
Ժանրերալտերնատիվ ռոք
Մասնագիտություներգչուհի, կոմպոզիտոր և դերասանուհի
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներվոկալ և դաշնամուր
ԿրթությունՇևչենկոյի անվան համալսարան
ԱնդամակցությունThe Hardkiss
 Julia Sanina Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յուլիա Գոլովան ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 11-ին Կիևում՝ երաժիշտների ընտանիքում։ Երեք տարեկանում հոր համույթի ուղեկցությամբ առաջին անգամ ելույթ է ունեցել բեմում։ Կատարումներով հանդես է եկել մանկական շոու խմբերում։ Եղել է մենակատար, հանդես է եկել նաև ջազային խմբում։

2005 թվականին Յուլիան ավարտել է մանկական երաժշտական դպրոցի ջազային և էստրադային բաժինը։ Այնուհետև ընդունվել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարան (որն ավարտել է 2013 թ. հունիսին, ֆոլկլորագիտության մագիստրոսի աստիճանով)[1]։ Ուսումնառության տարիներին տարվել է լրագրողականությամբ[2]։ 2006-2008 թթ. եղել է Sister Siren խմբի մենակատար։

2011 թվականի սեպտեմբերին Յուլիա Սանինան և երաժշտական պրոդյուսեր Վալերի Բեբկոն ստեղծել են Val & Sanina փոփ-դուետը։ Ձայնագրվել է թեստային տեսահոլովակ և մի քանի երգեր, այդ թվում՝ «Սերը եկավ» (խոսքերը՝ Ռոման Ռոժդեստվենսկուի, երաժշտությունը՝ Ռայմոնդ Պաուլսի)[3]։

Շուտով նրանք փոխեցին խմբի իմիջն ու անունը, սկսեցին երգել անգլերեն, ծնվեց «The Hardkiss» խումբը։ Վալերին ու Յուլիան իրենք են գրում երաժշտությունը և բառերը[2]։ Նույն թվականի աշնանը խումբը թողարկել է մի քանի երգ և նկարահանել է Babylon երգը։ Մինչև 2011 թվականի ավարտը խումբը թողարկել է «Dance with me» տեսահոլովակը։

2012 թվականի փետրվարին The Hardkiss-ը պայմանագիր է կնքում Sony BMG լեյբլի հետ։ Կոլեկտիվն արագորեն ժողովրդականություն նվաճեց Ուկրաինայում և արտերկրում և արժանացավ մի շարք մրցանակների։

2014 թվականի դեկտեմբերին Յուլիա Սանինան սկսեց է YouTube-ում թողարկել իր կենսագործունեության մասին վիդեոբլոգներ և The Hardkiss խմբի աշխատանքը[4][5]։

2016 թվականին Յուլիա Սանինան դարձել է ՍՏԲ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «X-Factor (Ուկրաինա)»-ի 7-րդ եթերաշրջանի ժյուրիի անդամ։

«Սմուրֆիկներ։ Կորսված գյուղ» մուլտֆիլմի ուկրաիներեն կրկնօրինակման մեջ հնչյունավորել է Սմուրֆետայի[6]։

Ընտանիք խմբագրել

Յուլիան ամուսնացած է The Hardkiss-ի ստեղծագործական պրոդյուսեր և կիթառահար Վալերի Բեբկոյի հետ։ Նրանք իրենց հարաբերությունները թաքցնում էին 5 տարի (2009 թվականից)։ Ամուսնացել են ծանոթությունից երեք տարի անց։ Հարսանիքը կատարվել է ուկրաինական ոճով[2]։

2015 թվականի նոյեմբերի 21-ին ծնվել է նրանց որդին՝ Դանիելը[7]։

Մրցանակներ խմբագրել

  • «Սև ծովի խաղեր 1999» փառատոնի դիպլոմ
  • «Крок до зiрок 2001» հեռուստատեսության մրցույթի հաղթող (Քայլ դեպի աստղեր)
  • «Քրիստոսն իմ սրտում» փառատոնի դափնեկիր
  • «Երիտասարդների աշխարհ 2001» միջազգային փառատոնի ІІ մրցանակի դափնեկիր (Բուդապեշտ)
  • «Ջազի ռիթմեր» փառատոնի դափնեկիր
  • «Սլավյանսկի բազարչիկ 2002» միջազգային մանկական փառատոնի І մրցանակի դափնեկիր
  • Ուտյոսովի անվան մանկական ջազ փառատոնի դիպլոմ (Օդեսա, 2004 թ.)
  • «Атлант М» մանկական ջազ փառատոնի դափնեկիր (2003, 2004 թթ.)
  • «Ուզում եմ աստղ լինել» հեռուստատեսային մրցույթի եզրափակչի մասնակից (2006 թ.)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիա Սանինա» հոդվածին։