Յուի Յոշիոկա (ճապ.՝ 吉岡 唯, մարտի 26, 1987(1987-03-26)[1], Koga), ավելի հայտնի է որպես YUI կամ yui, ճապոնական փոփ/ռոք կատարող, դերասանուհի։ Ծնվել և մեծացել է Ֆուկուոկա քաղաքում։ Նա ինքն է երգեր գրում ու կիթառ նվագում։

Յուի Յոշիոկա
ճապ.՝ YUI
Դիմանկար
Ծնվել էմարտի 26, 1987(1987-03-26)[1] (34 տարեկան)
ԾննդավայրKoga
ՔաղաքացիությունFlag of Japan.svg Ճապոնիա
Մասնագիտությունհեղինակ-կատարող, դերասանուհի, երաժիշտ, կիթառահար, կոմպոզիտոր, երգչուհի և Երաժիշտ
Կայքyui-net.com

Նրան միջազգային ճանաչում են բերել «Rolling Star» և «Life» երգերը, որոնք օգտագործվել են որպես Բլիչ անիմե-սերիալի թեմաները բացող և փակող, ինչպես նաև` նրա «Again» երգը, որն օգտագործվել է «Fullmetal Alchemist: Brotherhood» անիմե-սերիալի բացմանը։ 2006 թվականին նկարահանվել է Պողպատե ալքիմիկոս ֆիլմում, որտեղ կատարել է իր երեք` «Good-Bye Days», «Skyline», «it’s Happy Line» երգերը։

FLOWER FLOWERԽմբագրել

2013 թվականին Յուին ստեղծել է նոր խումբ, որը կոչվում էր «FLOWER FLOWER» և փոխել իր ոճը` կտրելով մազերը, դրանք սպիտակ ներկելով, իսկ երկար կիսաշրջազգեստներին ու գործնականում առանց շպարի դեմքին փոխարինել են գունավոր լեգինսներն ու վառ դիմահարդարումը։ Փոխվել է նաև երաժշտության ոճը և դրա կատարումը։ Բացի Յուիից, խմբում ընդգրկված են նաև Մաֆումաֆուն (まふまふ) (բաս) և Սախան (さっちゃん) (հարվածային)։ 2020 թվականին խումբը լքել է Մուրա Հունը (むらじゅん) (հարվածային գործիքներ)։

Անձնական կյանքԽմբագրել

Խմբի ստեղծումից որոշ ժամանակ անց Յուիին նկատել են Հիրոֆումի Հատանոյի («People-in-the-box») հետ։ Լուսանկարները հայտնվել են FRIDAY Ճապոնական շաբաթաթերթում, որը պնդում էր, որ զույգը ռոմանտիկ հարաբերությունների մեջ է։ Յուին նախկինում երբևէ բամբասանքների առարկա չի եղել և չի հայտնվել այդպիսի ամսագրերում, ինչը վրդովմունքի ալիք է առաջացրել երկրպագուների շրջանում, որոնք, բացի այդ, դժգոհ էին Յուի ոճի փոփոխություններից և խմբի կազմավորումից։

2015 թվականի մարտին Յուին ամուսնացել է և նույն տարվա օգոստոսին երկվորյակ որդիներ ունեցել, ավելի ուշ (ծննդյան ճշգրիտ ժամանակը հայտնի չէ) ունեցել է ևս մեկ որդի։ Այնուամենայնիվ, ամուսնական կյանքն ավարտվել է երկուսուկես տարի անց, իսկ 2017 թվականի օգոստոսին զույգը որոշել է ամուսնալուծվել։ Յուն 2018 թվականին կրկին ամուսնացել է, իսկ 2019 թվականի մարտին դուստր ունեցել։ Այժմ Յուին չորս երեխա է մեծացնում։

ՍկավառակագրությունԽմբագրել

Ստուդիական ալբոմներ
  • 2006: From Me to You
  • 2007: Can't Buy My Love
  • 2008: I Loved Yesterday
  • 2010: Holidays in the Sun
  • 2011: How Crazy Your Love

DVDԽմբագրել

  • 2007: Thank You My Teens
  • 2011: Yui 4th Tour 2010: Hotel Holidays in the Sun
  • 2012: Yui 5th Tour 2012 Cruising: How Crazy Your Love

Կենդանի կատարումներԽմբագրել

Շրջագայություններ

  • Yui First Tour 2006 "7 Street": Live Life Love (21 մարտ– 18 ապրիլ, 2006 թվական)
  • Yui Second Tour 2007 "Spring & Jump": Can't Buy My Love (13 ապրիլ– 1 հունիսի, 2007 թվական)
  • Yui Third Tour 2008 "Oui": I Loved Yesterday (5 մայիսի – 19 հուլիսի, 2008 թվական)
  • Yui Fourth Tour 2010: Hotel Holidays in the Sun (12 սեպտեմբերի – 2 նոյեմբերի, 2010 թվական)
  • Yui Fifth Tour 2011: "Cruising": How Crazy Your Love (11 նոյեմբերի, 2011 թվական – 25 հունվարի, 2012 թվական)[2]

Մեկօրյա ելույթներ

  • Yui Live 2007 at Nippon Budokan (November 19, 2007 года)
  • Yui L

Քավըր տարբերակներ

  • YUI × Bianconero - Goodbye to You (Our Music, 8 ապրիլի, 2005 թվական)
  • YUI × Suga Shikao - Yozora no Mukou (Our Music, 12 օգոստոսի, 2005 թվական)
  • YUI - M (Our Music, 23 հունիսի, 2006 թվական)
  • YUI × Bianconero - Yasashisa ni Tsutsumareta Nara (Our Music, 7 հուլիսի, 2006 թվական)
  • YUI - Friends (Our Music, 28 սեպտեմբերի, 2007 թվական)
  • YUI × Hideaki Tokunaga - Sotsugyou Shashin (Our Music, 19 հոկտեմբերի, 2007 թվական)
  • YUI × BO GUMBO3 - Yume no Naka (Our Music,16 հուլիսի, 2010 թվական)
  • YUI × Kazuyoshi Saito - Zutto Suki Datta (Our Music, 4 նոյեմբերի, 2011 թվական)
  • YUI - Tsubasa wo Kudasai (Music Lovers, ապրիլ, 2012 թվական)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Yui 5th Tour 2011 開催決定!!» (ճապոներեն)։ Sony Music Records (Japan) Inc.։ September 10, 2011։ Վերցված է September 12, 2011 (չաշխատող հղում)

ՀղումներԽմբագրել