Յուզեֆ Ռիշկևիչ (հայր)
Յուզեֆ Ռիշկևիչ (հայր) (լեհ.՝ Józef Ryszkiewicz (ojciec), նոյեմբերի 19, 1856[1][2], Վարշավա, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 19, 1925[1][2], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1]), 19-20-րդ դարերի լեհ նկարիչ։
Յուզեֆ Ռիշկևիչ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 19, 1856[1][2] |
Ծննդավայր | Վարշավա, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | մայիսի 19, 1925[1][2] (68 տարեկան) |
Մահվան վայր | Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Զավակներ | Józef Ryszkiewicz fils? |
![]() |
Նկարիչ Յուզեֆ Ռիշկևիչ-Որդու հայրը
Կենսագրություն Խմբագրել
Սովորել է Վարշավայի նկարչական դպրոցում, որտեղ աշակերտել է Վոյցեխ Գերսոնին, Ցիպրիան Լախնիցկուն։ Մասնագիտական կրթությունը 1875 թվականից շարունակել է Սանկտ Պետերբուրգի ու Մյունխենի գեղարվեստի ակադեմիաներում (համապատասխանաբար՝ Բոգդան Վիլեվալդեգոյի և Շանդոր Վագների դասարաններում)[3]։ Վարշավա վերադառնալուց որոշ ժամանակ անց ընտրվել է Գեղարվեստի խրախուսման ընկերության վարչության անդամ, 1900-1912 թվականներին ղեկավարել է Վարշավայի արվեստագետների ընկերությունը։ Իր ստեղծագործությունները ցուցադրել է վարշավյան գեղարվեստական Զախենցե ընկերության, իսկ 1897-1901 թվականներին՝ Կրակովի Գեղարվեստի բարեկամների ընկերության ցուցասրահներում։ Նրա «Մարկետանտուհու մահը» կտավն արժանացել է Փարիզի 1900 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի բրոնզե մեդալին։ Արվեստագետի հիշարժան աշխատանքներից են նաև «Դիակապուտներ», «Վիրավորներին հավաքելը», «Լեշկի մահը», «Հանգիստ» նկարները, «Չենստոխովի վանքի պաշարումը» համայնապատկերը։
Յուզեֆ Ռիշկևիչը գլխավորապես պատկերել է բնության, ռազմի, պատմական և ժանրային տեսարաններ։
Գրականություն Խմբագրել
- «Рышкевич, Иосиф»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Biografia
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ H. Stępień, M. Liczbińska |rozdział = I. Królewska Akademia Sztuk Pięknych... |tytuł = Artyści polscy w środowisku monachijskim w latach 1828-1914 (materiały źródłowe) |data = 1994 |isbn = 83-903086-1-4 |wydanie = II |miejsce = Kraków |wydawca = Agencja Wydawniczo-Reklamowa Chors |s = 13}}
Արտաքին հղումներ Խմբագրել
Յուզեֆ Ռիշկևիչ (հայր) Վիքիպահեստում |