Յուզեֆ Էպիֆան Մինասովիչ

Յուզեֆ Էպիֆան Մինասովիչ (լեհ.՝ Józef Epifani Minasowicz, ապրիլի 7, 1718(1718-04-07)[1], Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա - հոկտեմբերի 15, 1796(1796-10-15)[1], Վարշավա, Պրուսիայի թագավորություն), հայազգի լեհ բանաստեղծ, հրապարակագիր, թարգմանիչ։ Իրավագիտության դոկտոր։

Յուզեֆ Էպիֆան Մինասովիչ
լեհ.՝ Józef Epifani Minasowicz
Ծնվել էապրիլի 7, 1718(1718-04-07)[1]
ԾննդավայրՎարշավա, Ռեչ Պոսպոլիտա
Վախճանվել էհոկտեմբերի 15, 1796(1796-10-15)[1] (78 տարեկան)
Վախճանի վայրՎարշավա, Պրուսիայի թագավորություն
ԳերեզմանŚwiętokrzyski Cemetery in Warsaw
Մասնագիտությունբանաստեղծ, հրատարակիչ, թարգմանիչ, լրագրող և խմբագիր
ՔաղաքացիությունRoyal Banner of Stanisław II of Poland.svg Ռեչ Պոսպոլիտա և Flag of the Kingdom of Prussia (1750-1801).svg Պրուսիայի թագավորություն
ԿրթությունԿրակովի համալսարան
Գիտական աստիճաներկու իրավունքների դոկտոր
ԱշխատավայրMonitor (Polish newspaper)?
Józef Epifani Minasowicz Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Յուզեֆ Էպիֆան Մինասովիչը ծնվել է 1718 թվականի ապրիլի 7-ին Վարշավայում։ Սովորել է Վարշավայի Հիսուսյանների դպրոցում, ապա՝ Կրակովի համալսարանում, ստացել իրավագիտության դոկտորի աստիճան։ 1769-1773 և 1778-1781 թվականներին եղել է «Մոնիտոր» («Monitor») հանդեսի խմբագիրը։ Հրատարակել է ավելի քան 40 հատոր (լեհերեն, լատիներեն) պատմագիտական, իմաստասիրական, աստվածաբանական, խրատաբարոյախոսական և այլ թեմաներով աշխատություններ, բանաստեղծությունների ժողովածուներ, թարգմանություններ։ Աշխատություններից մի քանիսը պարունակում են տեղեկություններ լեհահայերի մասին։ «Լվովի լեհահայոց արքեպիսկոպոսների վարքագրությունը քառյակներով շարադրեալ․․․» (1762) աշխատությունում կան 1624 թվականին Հայաստանից Լեհաստան անցած Մելքիսեդեկ կաթողիկոսի կյանքին վերաբերող կարևոր տվյալներ ու փաստեր։ Մեկ ուրիշ «Լեհական փոքրիկ քերթվածների ժողովածու» (1782, լեհերեն) գրքում Մինասովիչը զետեղել է հայազգի լեհական շատ բանաստեղծների գործեր, նաև իր էպիգրամներն ու քառյակները՝ նվիրված մի շարք նշանավոր լեհահայերի։ Ֆրանսերենից, լատիներենից և հունարենից լեհերեն է թարգմանել բազմաթիվ հեղինակների (Ջովաննի Բոկաչչո, Պետրարկա, Անակրեոն, Հորացիոս, Հոմերոս) գործեր, որոնցից ուշագրավ է Հայոց Տիգրան Բ թագավորի մասին «Տիգրանես» (1767) կատակերգությունը (իտալերենից)։ 1769 թվականին գրել է «Հնդիկ իմաստասերը կամ Մարդկային կյանքի երջանկության հնարները» տրակտատը, հայերին նվիրված աշխատություններ (ձեռագիր), որոնցից մեկը Արևմուտքի երկրներում ապրող հայերի մասին փաստաթղթերի, տեղեկությունների ժողովածու է, մյուսը՝ «Նշանավոր լեհահայերի վարքագրությունը» գիրքը (համարվում է կորած)[2]։

Մահացել է 1796 թվականի նոյեմբերի 15-ին Վարշավայում։

ՄատենագիտությունԽմբագրել

  • T. 5: Oświecenie. W: Bibliografia Literatury Polskiej – Nowy Korbut. Warszawa: Państwowy Instytut Wydawniczy, 1967, s. 319–328.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 556