Յոտի Ամգե (դեկտեմբերի 16, 1993(1993-12-16)[1], Նագպուր, Մահարաշտրա, Հնդկաստան), դերասանուհի, հնդկական Նագպուր քաղաքի բնակիչ։ Գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում` որպես ամենակարճահասակ կին[2][3]։

Յոտի Ամգե
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 16, 1993(1993-12-16)[1] (30 տարեկան)
ԾննդավայրՆագպուր, Մահարաշտրա, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
 Jyoti Amge Վիքիպահեստում

Երբ լրացավ ծննդյան 18-րդ տարեդարձը, նա ուներ 62,8 սմ հասակ և 5,2 կգ քաշ։ Հենց այդ օրն էլ նրան գրանցեցին Գինեսի ռեկորդների գրքում` որպես բոլոր ժամանակների ամենակարճահասակ կին։

2012 թվականից հանդիպում է աշխարհի ամենակարճահասակ տղամարդու հետ՝ Չանդրա Բահադուր Դանգիի հետ։ Չանդրա Բահադուր Դանգին Նեպալից է։ Հենց 2012 թվականին էլ նրանք նկարահանվեցին Գինեսի ռեկորդների գրքի 57-րդ թողարկման մեջ[4]։

Հեռուստատեսությունում խմբագրել

  • Յոտի Ամգեն «Body Shock: Two Foot High Teen» (2009) վավերագրական ռեպորտաժի մասնակից է։
  • Մասնակցություն է ունեցել «Bigg Boss 6» ռեալիթի-շոուին։
  • Ամգեն «Սարսափների ամերիկյան պատմություն» ֆիլմում կատարել է Մա Պետիտի դերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Ամենակարճահասակ կինը
  3. «Յոտի Ամգեն ամենակարճահասակ կինն է աշխարհում». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
  4. «Ամենակարճ» զույգը

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոտի Ամգե» հոդվածին։