Չանդրա Բահադուր Դանգի

ամենակարճահասակ մարդը, գինեսի ռեկորդակիր, նեպալցի

Չանդրա Բահադուր Դանգի (նեպալ.՝ चन्द्रबहादुर दाँगी, լսել , նոյեմբերի 30, 1939(1939-11-30), Սալյան մարզ - սեպտեմբերի 3, 2015(2015-09-03) կամ սեպտեմբերի 4, 2015(2015-09-04), Պագո Պագո), Նեպալի քաղաքացի, ով պատմության մեջ ճանաչվել է որպես ամենացածրահասակը չափահաս տղամարդկանց մեջ և, որի մասին կան հավաստի տվյալներ։ Այդ հատկության շնորհիվ էլ նա գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում[1]։ Նրա հասակը 54,6սմ[2] է, քաշը՝ 14,5[3] կամ 12[4] կգ։ Բնածին թզուկությամբ տառապող Չանդրան գերազանցել է Գյուլ Մուհամեդի[5] ռեկորդը, որի հասակը 0,57 մ էր։

Չանդրա Բահադուր Դանգի
նեպալ.՝ चन्द्रबहादुर डाँगी
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 30, 1939(1939-11-30)
ԾննդավայրՍալյան մարզ
Մահացել էսեպտեմբերի 3, 2015(2015-09-03) (75 տարեկան) կամ սեպտեմբերի 4, 2015(2015-09-04) (75 տարեկան)
Մահվան վայրՊագո Պագո
Քաղաքացիություն Նեպալ
Մասնագիտությունweaver
 Chandra Bahadur Dangi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Չանդրան տեղական զանգվածային լրատվամիջոցների տեսադաշտում հայտնվել է այն բանից հետո, երբ հայրենի գյուղի համար փայտանյութ մատակարարողը նկատել է նրան[6]։ Դանգին ընտանիքում 7-րդ երեխան է եղել։ Նա ուներ 6 եղբայր և 2 քույր։

Նրա հինգ եղբայրներից երեքը հասակով 120 սմ-ից կարճ էին, իսկ երկու եղբայրն ու երկու քույրը ունեին նորմալ հասակ։ Ամենակարճահասակ տղամարդու տիտղոսը, որի շնորհիվ նա 2012 թվականի փետրվարի 26-ին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, նա ստացել է 24 ժամվա ընթացքում Լոնդոնից երեք անգամ Կատմանդու թռած բժիշկների կողմից իր հասակը չափելուց հետո։

Դանգին ապրել է իր զարմիկների հետ Կալիմատիում, հեռավոր Ռիմհոլի նեպալյան գյուղում (Դանգի շրջան), որը գտնվում էր մոտավորապես 350 կմ հեռավորության վրա երկրի մայրաքաղաք Կատմանդուից։ Գյուղն ուներ մոտ 200 տուն, մի քանի արևային մարտկոցներ էլեկտրաէներգիայի կուտակման համար։ Գյուղում չկար հեռուստատեսություն։ Մինչև կենսաթոշակի անցնելը՝ Դանգին իր ապրուստը հոգալու համար ջուտե գլխարկներ է պատրաստել և վաճառել[7]։

Չնայած իր տարիքին, նա երբեք դեղորայք չի ընդունել և նախքան բրիտանական բժիշկների ժամանելը, ոչ մի անգամ ոչ մի բժշկի չի այցելել[1]։ Մինչև հիմա պարզված չի, թե որ հիվանդության պատճառով է Դանգիի աճը դադարել․ նա 55 սմ-ից էլ ցածր է եղել[8]։

Դանգիի բառերով ասած՝ նա երազել էր ճամփորդության մասին և այն մասին, որ մոլորակի ամենափոքր մարդը տիտղոսի շնորհիվ իր հարազատ երկիրն ու գյուղը հանրաճանաչ դառնան ամբողջ աշխարհում։

Հանդիպում ամենացածրահասակ կնոջ հետ խմբագրել

2012 թվականին Դանգին հնդկական Նագպուր քաղաքում հանդիպել է աշխարհի ամենացածրահասակ կնոջը՝ Յոտի Ամգեին[9], իսկ 2014 թվականի նոյեմբերի 13-ին հանդիպել է պաշտոնական չափումներ անցած աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդուն՝ Սուլթան Քյոսենի հետ[10]։ Մինչև Դանգիին հայտնաբերելը աշխարհի ամենափոքր մարդ անվանմանը հավակնել է Ջինրեյ Բալավինգը[11]։ Փաստորեն, Դանգին, որ ծնվել էր Հուլ Մուհամմեդից 18 տարի շուտ, և 18 տարի աճը կանգ էր առել, միշտ եղել է ցածրահասակության ոչ պաշտոնական ռեկորդակիրը աշխարհում, իսկ չափումները պաշտոնապես անցել է միայն 72 տարեկան հասակում։

Մահ խմբագրել

2015 թվականի օգոստոսին Դանգին հիվանդացել է թոքաբորբով։ Նրան տարել են ամերիկյան Սամոայի վարչական կենտրոնի՝ Պագո-Պագոյի հիվանդանոց։ Բժիշկները չեն կարողացել օգնել նրան, որպեսզի ապաքինվի[12], և 2015 թվականի սեպտեմբերի 13-ին Դանգին մահացել է։

Տես նաև խմբագրել

  • Սարատե Լուսիա, ամենակարճահասակ չափահաս մարդը, որի մասին առկա են հավաստի տվյալներ

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «World's shortest man: All you need to know about Chandra Bahadur Dangi». Guinness World Records (բրիտանական անգլերեն). 2012 թ․ փետրվարի 26. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  2. Chandra Bahadur Dangi, kleinster Mensch der Welt
  3. «Najniższy człowiek świata z rekordem Guinnessa» (լեհերեն). Rzeczpospolita.pl. 2012 թ․ մարտի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  4. Un Népalais de 72 ans, homme le plus petit au monde jamais répertorié
  5. 1957-1997 թվականների ամենակարճահասակ մարդը, որը գրանցված էր Գինեսի ռեկորդների գրքում: (ռուս.)
  6. «Chandra Bahadur Dangi, 72, says he's world's shortest man». www.cbsnews.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  7. «Shortest man world record: It's official! Chandra Bahadur Dangi is smallest adult of all time» (անգլերեն). guinnessworldrecords.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 2-ին.
  8. «World's shortest man, woman meet for first time». Fox News. 2012 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
  9. Chandra Bahadur Dangi, World’s Shortest Man, Meets Jhoti Amge, World’s Shortest Woman
  10. «World's tallest man comes eye to eye with world's smallest man for Guinness World Records' Day». Telegraph.co.uk. 2014 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 16-ին.
  11. Taggart, Frankie (2012 թ․ փետրվարի 26). «Sorry Junrey, Nepali is world's shortest man». Agence France Presse. ABS-CBN News. Վերցված է 2012 թ․ փետրվարի 26-ին.
  12. Самый низкий человек в мире скончался на 76-м году жизни во время путешествия

Արտաքին հղումներ խմբագրել