Յովանա Ռապորտ (սերբ.՝ Јована Раппорт, ծն. Վոյնովիչ, սերբ.՝ Војиновић, փետրվարի 18, 1992, Տրստենիկ, Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն), սերբ-ռումինուհի, նախկինում հարավսլավացի և չեռնոգորացի, շախմատիստ, կանանց գրոսմայստեր (2009 թվական)։ Չեռնոգորիայի շախմատի կանանց առաջնության կրկնակի հաղթող (2009, 2010)։ Սերբիայի շախմատի կանանց առաջնության հաղթող (2014 թվական

Յովանա Ռապորտ
Պետություն(ներ) Սերբիա
Ծննդյան ամսաթիվփետրվարի 18, 1992(1992-02-18) (32 տարեկան)
ԾննդավայրՏրստենիկ, Rasina District, Սերբիայի Հանրապետություն, ՀՍՖՀ
Կոչումկանանց միջազգային վարպետ և կանանց գրոսմայստեր[1]
Ներկայիս վարկանիշ2318
ՖԻԴԵ համար937266
365chessJovana_Vojinovic
Chesstempo համար225726
ICCF համար225726
Մասնակցել էԿանանց շախմատային օլիմպիադա 2008[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2010[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2014[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2016 և Կանանց շախմատային օլիմպիադա 2018
 Jovana Vojinovic Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Շախմատի Եվրոպայի և աշխարհի պատանեկան առաջնությունների բազմակի մասնակից տարիքային տարբեր խմբերում։ Իր լավագույն արդյունքին նա հասել է 2002 թվականին՝ ներկայացնելով Հարավսլավիան, մինչև 10 տարեկան աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունում և գրավել է երրորդ տեղը[3]։ Երեք անգամ նա խաղացել է Չեռնոգորիայի հավաքականում մինչև 18 տարեկան աղջիկների շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում (2007-2009), որտեղ թիմային հաշվարկում նվաճել է արծաթ (2008) և բրոնզ (2007), և երկու ոսկե մեդալ (2008)։ Անհատական մրցաձևում՝ 2 ոսկի (2008,2009) և արծաթե (2007) մեդալներ[4]։

Նա Չեռնոգորիայի շախմատի կանանց առաջնությունների բազմակի հաղթող է, որում երկու անգամ առաջինն էր (2009, 2010), ինչպես նաև նվաճել է արծաթ (2008) և բրոնզ (2007)։ 2014 թվականին նա գերազանց հանդես եկավ Սերբիայի կանանց շախմատի առաջնությունում[5]։

2009 թվականին Անթալիայում նա հաղթել է Միջերկրական կանանց շախմատի առաջնությունում[6]։ 2011 թվականին Պանչևոյում հաղթել է կանանց շախմատի միջազգային մրցաշարում։

Ներկայացրել է Չեռնոգորիայի և Սերբիայի հավաքականները հինգ շախմատային օլիմպիադաներում (2008-2016) և հինգ շախմատի Եվրոպայի թիմային առաջնություններում (2007-2015)։ 2015 թվականին Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունում նա նվաճել է անհատական ոսկե մեդալ։

Մրցաշարերում ունեցած հաջողությունների համար ՖԻԴԵ-ն 2008 թվականին նրան շնորհեց միջազգային վարպետի կոչում կանանց մեջ[7], իսկ 2009 թվականին՝ միջազգային գրոսմայստերի կոչում կանանց մեջ[8]։ Նա դարձավ առաջին չեռնոգորացի շախմատիստ, ում շնորհվեց գրոսմայստերի կոչում։

Անձնական կյանք խմբագրել

2016 թվականին նա ամուսնացել է ծագումով հունգարացի գրոսմայստեր Ռիխարդ Ռապորտի հետ (ծն. 1996 թ.)[9]։ Նրանք բնակություն են հաստատել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. FIDE Ratings and Statistics
  2. 2,0 2,1 2,2 2,3 OlimpBase
  3. «World Youth Chess Championships 2002». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  4. «OlimpBase :: European Girls' U18 Team Chess Championship :: Jovana Vojinović». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  5. «Jovana Vojinovic is new Serbian Women Champion». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  6. «WIM Jovana Vojinovic and IM Ioannis Georgiadis are Mediterranean Champions 2009». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  7. «Title Applications (WIM): Vojinovic, Jovana». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  8. «Title Applications (WGM): Vojinovic, Jovana». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  9. «Richard Rapport: "I don't really have any support"». chess24.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել