Յոստայն Գորդեր
Յոստայն Գորդեր (օգոստոսի 8, 1952[1][2][3][4][5][6][7][8][9], Օսլո, Նորվեգիա[10][4]), նորվեգացի գրող, մանկագիր։ Օսլոյում, մանկավարժի ընտանիքում։ Վեպերի, վիպակների, մանկական գրքերի հայտնի հեղինակ է։ Հաճախ գրում է երեխայի անունից՝ հմտորեն ներկայացնելով աշխարհը հայտնաբերող մանկան զարմանքը։ Գորդերի ամենահայտնի գիրքը՝ «Սոֆիայի աշխարհը» (1991 թ., նորվ.՝ Sofies verden, ամբողջական վերնագիրը՝ «Սոֆիայի աշխարհը. Վեպ փիլիսոփայության պատմության մասին»), թարգմանվել է 53 լեզուներով՝ հրատարակվելով ավելի քան 30 միլիոն օրինակով։ 1997 թ. կնոջ հետ հիմնել է Սոֆիայի մրցանակը (իր գրքի անունով), որը տրվում էր «էկոլոգիայի և զարգացման» մեջ ձեռքբերումներ ունեցած անձանց և կազմակերպություններին։ Մի շարք գրական մրցանակների դափնեկիր է։ Գորդերի այլ գրքերից են «Նարնջի աղջնակը» (2004, նորվ.՝ Appelsinpiken ), «Մայան» (1999, նորվ.՝ Maya), «Բարև, ո՞վ կա» (1996, նորվ.՝ Hallo? Er det noen her?), «Խորհրդավոր փասյանս» (1990, նորվ.՝ Kabalmysteriet ), «Գորտի ամրոցը» (1988, նորվ.՝ Kabalmysteriet) և այլն։
Յոստայն Գորդեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 8, 1952[1][2][3][4][5][6][7][8][9] (67 տարեկան) |
Ծննդավայր | Օսլո, Նորվեգիա[10][4] |
Մասնագիտություն | գրող, ուսուցիչ, վիպասան, փիլիսոփա, մանկագիր և սցենարիստ |
Լեզու | նորվեգերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Օսլոյի համալսարան |
Ժանրեր | մանկական գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | Սոֆիայի աշխարհը, Խորհրդավոր փասյանս, Նարնջի աղջնակը |
Պարգևներ | Սուրբ Օլաֆի շքանշանի ասպետներ Նորվեգիայի գրավաճառների մրցանակ «Պեր Գյունտ» մրցանակ Դպրոցական գրադարանավարների ասոցիացիա և Բրագի պատվավոր մրցանակ |
Յոստայն Գորդեր Վիքիքաղվածքում | |
Jostein Gaarder Վիքիպահեստում |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://web.archive.org/web/20170323111804/http://jeugdliteratuur.org/auteurs/jostein-gaarder
- ↑ 5,0 5,1 Discogs — 2000.
- ↑ 6,0 6,1 filmportal.de — 2005.
- ↑ 7,0 7,1 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 8,0 8,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ 9,0 9,1 Store norske leksikon — 1978.
- ↑ 10,0 10,1 10,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119306271 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ LIBRIS — 2016.