Տերունական աղոթք

տերունական աղոթք
(Վերահղված է Հայր մերից)

Տերունական Աղոթք, Հայր մեր, քրիստոնեական առաջին և ամենատարածված աղոթքներից, Հիսուս Քրիստոսի շնորհական աղոթքը, որ նա հայտնեց իր աշակերտներին երանիներն ասելուց հետո որպես ճշմարիտ աղոթքի օրինակ։ Ասվում է (երգվում է) բոլոր խորհրդակատարությունների ժամանակ սկզբում և վերջում, ամեն անգամ խորհրդանշելով Տիրոջ հայտնութենական խոսքն իր իսկ մասին, թե «Ես եմ Ալֆան և Օմեղան, Սկիզբը և Վախճանը, Առաջինը և Վերջինը»։

Տերունական աղոթք

Մատթեոսի Ավետարանում Տերունական աղոթքը հետևում է երանիներին՝ որպես նրանց շարունակություն, իսկ Ղուկասի Ավետարանում Տերունական աղոթքը տրվում է աշակերտների խնդրանքով՝ «Մեզ աղոթել սովորեցրու»։ Ղուկասի Ավետարանը «և մի տար մեզ փորձության» արտահայտությունից հետո չունի «այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է…» խոսքերը։

Տերունական աղոթքը պարունակում է յոթ ասույթ (խնդրվածք). առաջին երեքը («սուրբ լինի Քո անունը, գա Քո արքայությունը, Քո կամքը լինի…») փառաբանում են Աստծուն, մյուս չորս ասույթները (խնդրվածքները) վերաբերում են մարդուն. մարդը խնդրում է, որ Աստված իրեն տա հանապազօրյա հացը, թողնի պարտքերը, չենթարկի փորձության և ազատի չարից։ Եվ քանի որ աղոթողն իրեն ամբողջովին հանձնում է Աստծուն, ուստի և աղոթքի վերջում նրան է միայն ճանաչում հավիտենական արքա, հավերժ զորավոր ու փառավորյալ, ասելով՝ «Քանի որ Քոնն է արքայությունը և զորությունը և փառքը հավիտյանս. ամեն»։

Հայերեն (գրաբար)

խմբագրել
Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս
Ամէն
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Տերունական աղոթք

Արևելահայերեն (աշխարհաբար)

խմբագրել

Հա՛յր մեր, որ երկնքում ես,
Քո անունը թող սո՛ւրբ լինի,
Քո թագավորությունը թող գա՛,
Քո կամքը թող լինի՛
Ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա,
Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր
Եվ մեզ ներիր մեր պարտքերը,
Ինչպես մենք կներենք մեր պարտապաններին
Ու մեզ փորձության մի տանի,
Այլ փրկիր մեզ չարից,
Քանի որ քոնն է թագավորությունը,
Զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից,
Ամեն։

Արևմտահայերեն (աշխարհաբար)

խմբագրել

Հա՛յր մեր, որ երկինքն ես,
Քու անունդ սուրբ ըլլայ.
Քու թագաւորութիւնդ գայ.
Քու կամքդ ըլլայ,
Ինչպէս երկինքը՝ նոյնպէս երկրի վրայ։
Մեր ամէնօրեայ հացը՝ մեզի տո՛ւր այսօր.
Մեզի ներէ՛ մեր պարտքերը,
Ինչպէս մենք ալ կը ներենք մեր պարտապաններուն.
Ու մեզ մի՛ տանիր փորձութեան,
Հապա մեզ ազատէ՛ չարէն։
Որովհետեւ քո՛ւկդ են թագաւորութիւնը,
Զօրութիւնը եւ փառքը յաւիտեան
Ամէն։

Լատիներեն

խմբագրել
Pater noster, qui es in caelis,
Sanctificetur nomen tuum.
Adveniat regnum tuum.
Fiat voluntas tua,
Sicut in caelo et in terra.
Panem nostrum quotidianum da nobis hodie.
Et dimitte nobis debita nostra,
Sicut et nos dimittimus debitoribus nostris.
Et ne nos inducas in tentationem:
Sed libera nos a malo.
Amen.

Հունարեն (բնագիր)

խմբագրել
Πάτερ ἡμῶν, ὁ ἐν τοῖς οὐρανοῖς·
ἁγιασθήτω τὸ ὄνομά σου,
ἐλθέτω ἡ βασιλεία σου,
γενηθήτω τὸ θέλημά σου, ὡς ἐν οὐρανῷ καὶ ἐπὶ τῆς γῆς.
Τὸν ἄρτον ἡμῶν τὸν ἐπιούσιον δὸς ἡμῖν σήμερον.
Καὶ ἄφες ἡμῖν τὰ ὀφειλήματα ἡμῶν,
ὡς καὶ ἡμεῖς ἀφίεμεν τοῖς ὀφειλέταις ἡμῶν.
Καὶ μὴ εἰσενέγκῃς ἡμᾶς εἰς πειρασμόν,
ἀλλὰ ῥῦσαι ἡμᾶς ἀπὸ τοῦ πονηροῦ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 213