Յոհան Վոլդեմար Յանսեն
Յոհան Վոլդեմար Յանսեն (էստ․՝ Johann Voldemar Jannsen, մայիսի 16, 1819[1], Vana-Vändra vald, Pernau County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 13, 1890[1], Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն), էստոնացի բանաստեղծ, լրագրող, էստոնական ազգային զարթոնքի առաջնորդներից մեկը։
Յոհան Վոլդեմար Յանսեն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 16, 1819[1] |
Ծննդավայր | Vana-Vändra vald, Pernau County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 13, 1890[1] (71 տարեկան) |
Վախճանի վայր | Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Ռաադիի գերեզմանատուն |
Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծ, գրող և ուսուցիչ |
Լեզու | էստոներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Զավակներ | Լիդիա Կոյդուլա |
![]() |
Յոհան Վոլդեմար Յանսենն Էստոնիայի ազգային զարթոնքի շրջանում գործած մշակութային գործիչներից է։ Նա մասնագիտությամբ ուսուցիչ էր, 1850-1863 թվականներին դասավանդել է Պեռնովե (Պյառնու) քաղաքում, որտեղ էլ սկսել է իր լրագրողական-հրատարակչական աշխատանքները, 1857 թվականին սկսել է հրատարակել «Պյառնույան փոստատար կամ Շաբաթաթերթ» (էստ․՝ Perno Postimees ehk Näddalileht) լրագիրը։ 1863 թվականին նա տեղափոխվել է Տարտու, որտեղ մեծ ճանաչում է ձեռք բերել որպես «Eesti Postimees» թերթի հրատարակիչ (1864-1880, Դերպտ)
Յոհան Վոլդեմար Յանսենն առաջինն էր, որ սկսեց օգտագործել «էստոնական ժողովուրդ» (էստ․՝ eesti rahvas) բառակապակցությունը նախկինում օգտագործվող «գյուղացի ժողովուրդ» (էստ․՝ maarahvas) բառակապակցության փոխարեն։
Յոհան Յանսենը կարծում էր, որ երաժշտությունն ու հատկապես երգչախմբում երգելը նպաստում են ազգային ոգու պահպանմանը։ Յանսենն ու նրա դուստրը՝ բանաստեղծուհի Լիդիա Կոյդուլան, 1865 թվականին հիմնադրել են երաժիշտների Վանեմույնե միությունը։ Յանսենը նաև եղել է Էստոնական երգի փառատոնի կազմակերպման նախաձեռնողներից մեկը։ Առաջին փառատոնն անցկացվել է 1869 թվականի ամռանը, ինչի հիշատակին Տարտուում կանգնեցվել է հուշարձան[2]։
Յոհան Վոլդեմար Յանսենը գրել է Էստոնիայի հիմնի տեքստը՝ Mu isamaa, mu õnn ja rõõm (Հայրենիք, իմ երջանկությունն ու ուրախությունը)։
1880 թվականին Յանսենը կաթվածահար է եղել և մահացել 10 տարի անց Տարտուում։