Էստոնական երգի փառատոն (էստ․՝ üldlaulupidu), աշխարհի խոշորագույն երաժշտական փառատոններից, որին մասնակցում են սիրողական երգչախմբեր։ Այս փառատոնը համարվում է մարդկության՝ բանավոր և ոչ նյութական մշակույթի գլուխգործոցներից մեկը։ Փառատոնն անցկացվում է հինգ տարին մեկ՝ հուլիսի ամսին, Տալլինի Երգի փառատոնի հրապարակում(Lauluväljak)[1]։

Էստոնական երգի 25-րդ փառատոնի բացումից առաջ (2009) Տալլինի երգի փառատոնի հրապարակում

Միասնական երգչախմբի կազմի մեջ սովորաբար մտնում են շուրջ 30000 երգիչներ, որոնք ելույթ են ունենում 80000 հանդիսատեսի առաջ[2]։

Էստոնական երգի 8-րդ փառատոնը (1923)

Պատմություն խմբագրել

Էստոնական երգի փառատոնը ծնունդ է առել Էստոնիայի ազգային վերածննդի տարիներին։ Էստոնական երգի առաջին փառատոնն անցկացվել է 1869 թվականի ամռանը Տարտու քաղաքում[3]։ Առաջին փառատոնի կազմակերպիչներից էր Յոհան Վոլդեմար Յանսենը։ Առաջին երեք փառատոններին մասնակցել են միայն տղամարդկանց երգչախմբեր ու փողային նվագախմբեր։ Առաջին փառատոնին մասնակցել են 822 երգիչներ ու 56 նվագողներ։ Սկսած չորրորդ փառատոնից՝ մասնակցում են նաև երկսեռ երգչախմբեր։ 1896 թվականին, երբ անցկացվում էր վեցերորդ փառատոնը, այն տեղափոխվել է Տալլին։

 
Էստոնական երգի 25-րդ փառատոնը (2009)

1923 թ.` ութերորդ փառատոնի անցկացման ժամանակ, սկիզբ է դրվել փառատոնը հինգ տարին մեկ անցկացնելու ավանդույթին։ 1943 թվականին Էստոնական երգի փառատոնը չի անցկացվել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով։ Փառատոնի պատմության մեջ դա միակ դեպք է, որ միջացառումը տեղի չի ունեցել։

 
Էստոնական երգի 25-րդ փառատոնը (2009)
Էստոնական երգի փառատոնի պատմությունը
Երգի փառատոն Ամսաթիվ Վայր Կոլեկտիվներ Մասնակիցներ
I փառատոն 1820 հուլիսի 1869 Տարտու 51 845
II փառատոն 2022 հուլիսի 1879 Տարտու 64 1272
III փառատոն 1113 հուլիսի 1880 Տալլին 48 782
IV փառատոն 1517 հունիսի 1891 Տարտու 179 2700
V փառատոն 1820 հունիսի 1894 Տարտու 263 3951
VI փառատոն 810 հունիսի 1896 Տալլին 410 5681
VII փառատոն 1214 հունիսի 1910 Տալլին 527 10 000
VIII փառատոն 30 հունիսի2 հուլիսի 1923 Տալլին 386 10 562
IX փառատոն 30 հունիսի2 հուլիսի 1928 Տալլին 436 15 049
X փառատոն 2325 հունիսի 1933 Տալլին 500 16 500
XI փառատոն 2325 հունիսի 1938 Տալլին 569 17 501
XII փառատոն 2729 հունիսի 1947 Տալլին 703 25 760
XIII փառատոն 2123 հուլիսի 1950 Տալլին 1106 31 907
XIV փառատոն 2022 հուլիսի 1955 Տալլին 893 30 321
XV փառատոն 1921 հունիսի 1960 Տալլին 875 29 273
XVI փառատոն 1618 հունիսի 1965 Տալլին 690 25 806
XVII փառատոն 2729 հունիսի 1969 Տալլին 771 30 230
XVIII փառատոն 1920 հուլիսի 1975 Տալլին 641 28 537
XIX փառատոն 56 հուլիսի 1980 Տալլին 627 28 969
XX փառատոն 2021 հուլիսի 1985 Տալլին 677 26 437
XXI փառատոն 30 հունիսի1 հուլիսի 1990 Տալլին 690 28 922
XXII փառատոն 23 հուլիսի 1994 Տալլին 811 25 802
XXIII փառատոն 34 հուլիսի 1999 Տալլին 856 24 875
XXIV փառատոն 45 հուլիսի 2004 Տալլին 850 22 759
XXV փառատոն 45 հուլիսի 2009 Տալլին 864 26 430
XXVI փառատոն 4 — 6 հուլիսի2014 Տալլին - - -
XXVII փառատոն 28 — 30 հունիսի 2019 Տալլին

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Էստոնական երգի տոների պատմություն
  2. Lauluväljakul oli teisel kontserdil 110 000 inimest (110,000 մարդ Երգի փառատոնի հրապարակում երկրորդ համերգի ժամանակ (էստոներեն))
  3. Eesti Laulu - ja Tantsupeo SA