Յոհան Շտրաուս նվագախումբ
Յոհան Շտրաուս նվագախումբ, հիվնադրվել է 1987 թվականին Անդրե Ռիուի կողմից։ 1988 թվականի հունվարի 1-ի առաջին համերգի ժամանակ նվագախումբը բաղկացած էր 12 երաժիշտներից։ Մինչև 2008 թվականը նվագախումբը ընդլայնվեց մինչև 43 անդամ և ներկայացավ հյուր երաժիշտների հետ, ինչպիսիք են Կառլա Մաֆիոլետտին, Միրուսա Լուվերսը, Կարմեն Մոնարկան և «The Platin Tenors»-ը։ Նվագախումբը հայտնի է դասական երաժշտությունները տարբերվող տարօրինակ թեթևությամբ ներկայացնելով՝ կատակելով հանդիսատեսի հետ։
Յոհան Շտրաուս նվագախումբ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Գործունեություն | 1987 |
Կայք | andrerieu.com/en/about-andre/the-johann-strauss-orchestra |
Նվագախումբը հիմա հանդես է գալիս 80-150 երաժիշտների հետ։ Այն ժամանակ, երբ նվագախումբը առաջին անգամ հյուրախաղերով շրջում էր Եվրոպայում, առաջացավ նոր հետաքրքրություն դեպի վալսային երաժշտությունը։ Վերածնունդը սկսել է Նիդերլանդներում և ծաղկում ապրել Շոստակովիչի՝ բազմազան նվագախմբերի համար գրված երկրորդ վալսի ձայնագրման միջոցով։ Արպես արդյունք, Ռիուն հայտնի դարձավ որպես ժամանակակից «Վալսի արքա»։ Անունը իրականում շնորհել է Յոհան Շտրաուս Երկրորդը։
Ռիուն և իր նվագախումբը հանդես են եկել ամբողջ Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում, Ճապոնիայում և Ավստրալիայում։ Ստանալով մի շարք պարգևներ՝ ներառյալ «Աշխարհի երաժշտության» երկու մրցանակները, նրանց ձայնագրումները հասնում են ոսկու և պլատինի աստիճանների շատ քաղաքներում։ Այդ թվում են 8 պլատինի աստիճանները Նիդերլանդներում։
Ռիուի ձայնագրումների և՛ CD, և՛ DVD դիսկերը ձայնագրվել են իր սեփական ստուդիաներում՝ Մաասթրիչում։
Նրա նվագախմբի մի քանի ներկայացումներ հեռարձակվել են Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում՝ PBS հեռուսատածրագրի միջոցով[1]։ Դրանցից են 2003 թվականին Անդրե Ռիուն կենդանի կատարմամբ Դուբլինում՝ նկարահանված Դուբլինում, Իռլանդիայում, 2005-ին Տոսքանիայում։
Անդամները
խմբագրել- Մենակատար։ Կարլա Մաֆիոլետտի, Կարմեն Մոնարկա, Միրուսիա Լուվերս և Քիմմի Սկոտա։
- Առաջին ջութակ։ Ջեթ Գելենս, Ֆրանկի Սթեյջնս, Լին Ջոնգ, Կրեմի Մինևա, Ֆրեյա Կրեմերս, Դիանա Մորսինկոֆ, Բորիս Գոլդենբլանկ, Էլս Մերկեն, Վինցենզո Վիոլա, Լարա Մեուլեման։
- Երկրորդ ջութակ։ Քորդ Մեյեր, Ագնես Ուոլտեր և Ջենիֆեր Կավալսկի։
- Ալտ։ Կլաարտջե Պոլման, Պիեր Քոլեն, Լինդա Քուստեր, Նադեժդա Դիակոֆ։
- Թավջութակ։ Տանջա Դերվահլ, Մարգարիտ վան Լեքսմոնդ, Հաննեք Ռոգեն, Ջոելլե Տոննաեր, Կարին Հինզ։
- Կոնտրաբաս։ Ռոլանդ Լաֆոսե, Ջին Սասեն, Ֆրանսո Վուլկանո։
- Դաշնամուր։ Ստեֆանի Դենթրի։
- Սինթեզ։ Ուարդ Վլասվելդ։
- Հոբոյ։ Արթուր Քորդվեներ։
- Ֆլեյտա։ Թեուն Ռամակերս, Նատալի Բոլլ։
- Շեփոր։ Ռոջեր Դիեդերն, Ռենե Հենկետ։
- Կլարնետ։ Մանո Կոնինգս։
- Սաքսոֆոն։ Սաննե Մեսթրոմ։
- Տրոմբոն։ Ռուուդ Մերքս։
- Գալարափող։ Նոել Պերդաենս։
- Բաս տրոմբոն։ Լեոն վան Վիջկ։
- Հոբոյ։ Տոն Մաեսեն։
- Հարվածային։ Մարսել Ֆելիզ, Միրելլի Բրեպոլս, Գլեն Ֆելիզ։
- Երգչախումբ։ Նիկոլ Սթեինս, Կարին Հաին, Ջուդիթ Լուեսինկ, Աննա Ռեկեր, Վիրջենի Հենկետ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Andre Rieu: The Flying Dutchman (2005)». The New York Times. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Անդրե Ռիու (պաշտոնական կայք)
- Անդրե Ռիու երկրպագուների կայք
- Անդրե Ռիու երկրպագուների կայք (հիմնականում տեսահոլովակներ)
- Անդրե Ռիու երկրպագուների Արխիվացված 2008-04-02 Wayback Machine
- André Rieu AllMusic կայքում
- Կարլա Մաֆիոլետտի պաշտոնական կայք
- Միրուսիայի կայք
- Անդրե Ռիուի բոլոր համերգների տեսահոլովակները հեռուսատատեսությամբ
- Անդրե Ռիուն ֆեյսբուքում