Անդրե Ռիու
Անդրե Լեոն Մարիե Նիկոլաս Ռիու, հոլանդացի ջութակահար և դիրիժոր՝ հայտնի իր ստեղծած վալս նվագող Յոհան Սթրաուս նվագախմբով։ Միասին նրանք դասական և վալսային երաժշտությունը հասցրել են աշխարհահռչակ համերգային հյուրախաղերի, ինչպես գլոբալ փոփ և ռոք ամենամեծ համերգների հյուրախաղերը[6]։ Իր աշխատանքի համար Ռիուն պարգևատրվել է այնպիսի մրցանակներով, ինչպիսիք են «the Order of the Netherlands Lion»֊ը Նիդերլանդների կողմից, «the Knight of the Ordre des Arts et des Lettres»-ը Ֆրանսիայի կողմից և «the Honorary Medal»֊ը իր հարազատ Լիմբուրգ գավառի կողմից։
Անդրե Ռիու | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | André Rieu |
Ի ծնե անուն | հոլ.՝ André Léon Marie Nicolas Rieu |
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1949[1][2][3][…] (75 տարեկան) Մաստրիխտ, Նիդերլանդներ[4] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | դասական, Վալս, հեշտ լսվող |
Մասնագիտություն | ջութակահար, դիրիժոր |
Գործիքներ | ջութակ |
Լեյբլ | Denon? և Philips Records |
Կրթություն | Maastricht Academy of Music?, Բրյուսելի թագավորական կոնսերվատորիա և Լիեժի թագավորական կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Կայք | andrerieu.com |
![]() |
Ռիուն սկսել է սովորել ջութակ նվագել հինգ տարեկանում։ Նա ստեղծել է Մասթրիչթ Սասլոն նվագախումբը 1978 թվականին, ապա ստեղծել է Յոհան Սթրաուս նվագախումբը 1988 թվականին։
Վաղ կյանքը
խմբագրելՌիու անունը ունի ֆրանսիական ծագում։ Ռիուի հայրը, որ ուներ նույն անունը, Մասթիչթ սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն էր։ Անդրեն ջութակ նվագել է սովորում հինգ տարեկանից։ Շատ վաղ տարիքից նա գերել էր նվագախմբին։ Նա սովորել է ջութակ նվագել Լիջի Արքայական կոնսերվատորիայում և Մասթիչթ կոնսերվատորիայում՝ սովորելով Ջուդա և Հերման Քրեբերների մոտ։ 1974֊ից 1977 թվականներին հաճախել է Բրյուսելի երաժշտական ակադեմիա, սովորելով Անդրե Գերլերի հետ, վերջապես ստանալով Բրյուսելի արքայական կոնսերվատորիայի «Premier Prix»֊ի աստիճան[7]։
Կարիերա
խմբագրելՀամալսարանում նա կատարել է Ֆրանց Լեհարի Ոսկե և Արծաթե վալսերը։ Քաջալերված հանդիսատեսի արձագանքով, նա որոշեց հետևել վալսի ձևին, Ռիուն ձևավորեց Մասթիչթ Սալոն նվագախումբը և ծառայեց այնտեղ որպես ջութակահար Լիմբուրգի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ 1987 թվականին նա ստեղծեց Յոհան Սթրաուս նվագախումբը և հիմնեց իր սեփական ընկերությունը։ Սկսած այդ ժամանակից նրա մելոդրամատիկական բեմային կատարումները և ռոք համերգները ասոցացվում են վալս երաժշտական կատեգորիայի վերածննդի հետ։ Անդրե Ռիուն նվագում է 1667 թվականի Ստրադիվարիուսի ջութակով։
Նվագախումբը սկսել է 1987 թվականին 12 անդամներով՝ առաջին անգամ համերգ տալով 1988 թվականի հունվարի 1-ին։ Տարիների ընթացքում այն կտրուկ տարածվել է։ Այսօր 80֊ից 150 երաժիշտ է նվագում այս նվագախմբում։
Ռիուն իր նվագախմբով համերգներով ներկայացել է Եվրոպայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում, Ճապոնիայում և Ավստրալիայում։ Նրանց հյուրախաղերի չափին ու եկամտին հավասար են միայն ամենահայտնի փոփ և ռոք համերգները։ Ռիուն 2008 թվականի շքեղ հյուրախաղով ներկայացավ Սիսի Կայսրական Ամրոցում՝ այդ ժամանակվա ամենամեծ բեմում[8]։ 2009 թվականի առաջին կեսին Անդրեն աշխարհի ամենահաջողակ հյուրախաղերի գնացող տղամարդ արտիստն էր՝ համաձայն Բիլբորդ ամսագրի։
Տարի | Կարգ | Ցուցադրումներ | Եկամուտ | Աղբյուր |
---|---|---|---|---|
2015 | #20 | 101 ցուցադրում | $51,151,367 | Billboard Top 25 Tours 2015[9] |
2014 | #17 | 70 ցուցադրում | $42,983,266 | Billboard Top 25 Tours 2014[10] |
2013 | #20 | 70 ցուցադրում | $49,881,605 | Billboard Top 25 Tours 2013[11] |
2012 | #10 | 99 ցուցադրում | $46,785,71 | Billboard Top 25 Tours 2012[12] |
2011 | # 9 | 102 ցուցադրում | $67,104,756 | Billboard Top 25 Tours 2011[13] |
2010 | #16 | 86 ցուցադրում | $39,992,285 | Billboard Top 25 Tours 2010[14] |
2009 | # 6 | 112 ցուցադրում | $95,854,338 | Billboard Top 25 Tours 2009[15] |
2008 | # 8 | 71 ցուցադրում | $76.9 մլն | Pollstar’s top 10 worldwide tour acts 2008 |
Պարգևներ
խմբագրել- Knight of the Order of the Dutch Lion (Netherlands, 2002)
- Honorary Medal of the Province of Limburg (Netherlands, 2009)
- Knight of the Ordre des Arts et des Lettres (France, 2009)
Ընտրված սկավառակագրություն
խմբագրել- Maastricht Salon Orkest – Serenata (1984)
- Hieringe biete 1 (1989)
- D'n blauwen aovond (1992)
- Merry Christmas (1992)
- Strauss & Co (1994)
- The Vienna I Love (1995)
- In Concert (1996)
- Strauss Gala (1997)
- The Christmas I Love (October 1997)
- Romantic Moments (1998)
- 100 Years of Strauss (1999)
- Fiesta! (October 1999)
- La vie est belle (2000) – Berlin
- Musik zum Träumen (Dreaming) (2001)
- Live at the Royal Albert Hall (April 2002)
- Love Around the World (November 2002)
- Gala Concert (December 2002) – Hamburg
- Romantic Paradise (September 2003) – Cortona, Italy
- Live in Dublin (October 2003)
- André Rieu at the Movies (March 2004)
- The Flying Dutchman (July 2004)
- Live in Tuscany (September 2004)
- Songs from My Heart (2005)
- Roses from the South (June 2005) – Mainau, Germany
- New Year's Eve in Vienna (October 2005)
- Auf Schönbrunn (July 2006) – Vienna)
- Christmas Around the World (October 2006)
- New York Memories (November 2006) – Radio City NY
- The 100 Most Beautiful Melodies (May 2007) – Australian Albums: No.2
- Masterpieces (September 2007) – Australian Albums: No.9
- In Wonderland (November 2007) – Efteling, Nederland
- Waltzing Matilda (April 2008) – Australian Albums: No.1
- Live in Vienna (September 2008)
- Ich tanze mit dir in den Himmel hinein (October 2008) – Wedding, Semper Opera, Dresden
- Live in Maastricht II (November 2008)
- Live in Australia (December 2008) – Australian Albums: No.14
- You'll Never Walk Alone (May 2009) – Australian Albums: No.2
- Live in Maastricht III (8 September 2009)
- I Lost My Heart in Heidelberg (29 September 2009) – with the Berlin Comedian Harmonists
- The Very Best of André Rieu (October 2009) – Australian Albums: No.23
- Forever Vienna (December 2009) – UK: #2, IRE: No.4
- You Raise Me Up – Songs for Mum (May 2010) – Australian Albums: No.8
- My African Dream (August 2010) – South Africa
- Live in Maastricht IV (September 2010)
- Moonlight Serenade (November 2010) – Australian Albums: No.17
- And the Waltz Goes On (2011)
- Live in Brazil (2012)
- Home for Christmas (11 December 2012)
- Live in Maastricht VI (October 2013) – 25th anniversary
- Nuits magiques (November 2013)
- Music of the Night (2013)
- Love Letters (February 2014)
- Les mélodies du bonheur (May 2014)
- Un amour à Venise (November 2014)
- Arrivederci Roma (November 2015) – with His Johann Strauss Orchestra
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Dutch Top 40
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ GeneaStar
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #119520966 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.biobiochile.cl/noticias/artes-y-cultura/actualidad-cultural/2024/09/09/ministerio-de-las-culturas-entrega-orden-al-merito-artistico-pablo-neruda-a-musico-andre-rieu.shtml
- ↑ «international Archives - Page 2 of 3 - Andre Rieu». Andrerieu.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «André Rieu». classicfm.co.uk. Վերցված է 2012 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «Andre Rieu is top 10 Touring act». Andrerieu.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «2015 թվականի թոփ 25 հյուրախաղերը». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Top 25 Tours of 2014». Billboard. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Top 25 Tours of 2013». Billboard. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Top 25 Tours of 2012». Billboard. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Top 25 Tours of 2011». Billboard. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Top 25 Tours of 2010». Billboard. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Top 25 Tours of 2009». Billboard. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.