Յոհան Մետտենլեյտեր
Յոհան Յակոբ (Յակով) Մետտենլեյտեր (գերմ.՝ Johann Jacob Mettenleiter, օգոստոսի 9, 1750[1][2], Գրոսկուխեն, Հայդենհայմ անդեր Բրենց - փետրվարի 25, 1825[1][2], Գատչինա, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), Ռուսաստանում աշխատած գերմանացի գեղանկարիչ, «փոքր արքունիքի» արքունական գեղանկարիչ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս։
Յոհան Մետտենլեյտեր | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 9, 1750[1][2] |
Ծննդավայր | Գրոսկուխեն, Հայդենհայմ անդեր Բրենց |
Վախճանվել է | փետրվարի 25, 1825[1][2] (74 տարեկան) |
Մահվան վայր | Գատչինա, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Johann Jakob Mettenleiter Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՅոհան Մետտենլեյտերն աշխատել է Եվրոպայում, հայտնի է եղել որպես դիմանկարի վարպետ։ Ռուսաստան է մեկնել 1786 թվականին, որտեղ աշխատել է որպես նկարիչ-մոնումենտալիստ։ Հայտնի է պուրակային տաղավարները նկարազարդումներով, Սանկտ Պետերբուրգի եկեղեցիների և Վիբորգում գտնվող Մոնրեպո դաստակերտի նկարազարդման աշխատանքներով (պատկանել է բարոն Լ. Գ. Նիկոլային)։
1786 թվականին ստացել է «նշանակված ակադեմիկոսի» կոչում։ Ստացել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսի կոչում «բնակարանային և գրասենյակային տարածքները ֆլամանդական ոճով նկարազարդելու համար»[3]։
1790 թվականից ի վեր նկարազարդել է Պավլովսկի և Գատչինայի տեսարժան վայրերը մեծ իշխան Պավել Պետրովիչի և մեծ իշխանուհի Մարիա Ֆեոդորովնայի պատվերով։ Այս զարդանկարները, բացի որոշակի գեղարվեստական և պատմական հետաքրքրությունից, մանրամասներ են պարունակում այդ ժամանակաշրջանի բնապատկերների և շենքերի առանձնահատկությունների վերաբերյալ։ Այս գործերից բացի, նկարիչը ստեղծել է «Վեներայի հաղթանակը» քանդակազարդ առաստաղը Գատչինայի Վեներայի տաղավարի համար և մի քանի քանդակազարդ առաստաղներ Միխայլովսկի ամրոցի համար։
Մետտենլեյտերը բնակվել է Գատչինայի մեծ պալատի Խոհանոցային մասնաշենքում։ Գոյություն ունի մի լեգենդ, ըստ որի կայսր Պավել I-ի սպանությունից անմիջապես հետո հենց Մետտենլեյտերն է, որ գրիմավորել է նրա այլանդակված դեմքը։
Յակոբ Մետտենլեյտերը մահացել է Գատչինայում և թաղվել Սուրբ Պետրոս եկեղեցու մոտակայքում գտնվող գերեզմանատանը (գերեզմանատունը չի պահպանվել)։
Պատկերասրահ
խմբագրել-
Գատչինայի դաստակերտի տեսարանը Գատչինայի պալատի ազդանշանային աշտարակից: Ֆրագմենտ[4]
-
Կենդանաբանական այգի Գատչինայում
-
Գյուղական ճաշ
-
Աղջիկը թռչնակի հետ
-
Գյուղացիներն ու կարկանդակ վաճառողը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Справочник Императорской Академии художеств, 1915, էջ 128
- ↑ Картина хранится в Большом Гатчинском Дворце.
Աղբյուրներ
խմբագրել- Родионова Т. Ф. Гатчина: Страницы истории. - 2-е изд., испр. и доп. - Гатчина: Изд. СЦДБ, 2006. - 240 с. - 3000 экз. - ISBN 5-943-31111-4.
- С. Н. Кондаков. Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. - Спб.: Товарищество Р. Голике и А. Вильборг, 1915. - Т. 2 (Часть биографическая). - С. 128. - 459 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Մետտենլեյտեր» հոդվածին։ |