Յոհաննա Էլեոնորա Դելագարդի

շվեդ գրող

Յոհաննա Էլեոնորա Դելագարդի (շվեդերեն՝ Johanna Eleonora De la Gardie, հունիսի 26, 1661(1661-06-26)[1][2], Համբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] - դեկտեմբերի 27, 1708(1708-12-27)[1][2], Ստոկհոլմ քաղաք, Over-Governors office, Շվեդիա[1][2]), շվեդ գրող, բանաստեղծուհի և շվեդական արքունիքի պատվավոր օրիորդ։

Յոհաննա Էլեոնորա Դելագարդի
Դիմանկար
Ծնվել էհունիսի 26, 1661(1661-06-26)[1][2]
ԾննդավայրՀամբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 27, 1708(1708-12-27)[1][2] (47 տարեկան)
Մահվան վայրՍտոկհոլմ քաղաք, Over-Governors office, Շվեդիա[1][2]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտությունֆրեյլինա, գրող և բանաստեղծուհի
Ծնողներհայր՝ Pontus Fredrik De la Gardie?[1][2], մայր՝ Beata Elisabet von Königsmarck?[2]

ԿենսագրությունԽմբագրել

Յոհաննան Ֆրեդրիկ Պոնտուս Դելագարդիի և Բեատա Էլիզաբեթ ֆոն Կենիգսմարկի դուստրն է։ Նա գերազանց կրթություն է ստացել քրոջ՝ Էբբա Մարիա Դելագարդիի և զարմուհիների՝ Ամալիա Վիլհելմինա ֆոն Կենիգսմարկի և Մարիա Ավրորա ֆոն Կենիգսմարկի հետ։ Նրա քույրը՝ Էբբա Մարիան, հետագայում դարձավ հայտնի բանաստեղծուհի և երգչուհի Շվեդիայի թագավորի արքունիքում։ Յոհաննան դարձավ պատվո օրիորդ և քրոջ հետ միասին դանիական թագուհի Ուլրիկա Էլեանորա Դանիացու սիրելին էին։ Նա նաև թագուհի Գեդվիգ Էլեոնորա Գոլշտեյն-Գոտտորպսկայայի ընկերուհին էր։

Յոհաննան թագավորական արքունիքում մասնակցել է սիրողական թատրոնի բեմադրություններին, որը կազմակերպել է թագուհի Էլեոնորը։ 1683-1684 թվականների ձմռանը նա խաղացել է Ժան Ռասինի Իֆիգենիա ներկայացման մեջ` մարմնավորելով Իֆիգենիայի դերը[3]։ Այս ներկայացումը պատմաբանները համարում են նշանակալի իրադարձություն, քանի որ սա առաջին բեմադրությունն էր, որում խաղում էին միայն կանայք։ Դրանով սկսվեց շվեդական հասարակության ծանոթությունը ֆրանսիական գրականության դասականներին[4]։ Յոհաննան ֆրանսերենով գրել է Portrait d’Ismène պոեմը, որը նա նվիրել է Ուլրիկե Էլեոնորին, ինչպես նաև գերմաներեն սաղմոս, որը կոչվում է Weich, Falsche Welt: 1691 թվականին Յոհաննան ամուսնացել է իր զարմիկ կոմս Էրիկ Ստենբոկ Գուստավի հետ։ Նրանք ապրել են Անգլիայում մինչև 1697 թվականը, որտեղ հանրաճանաչ դեմքեր են եղել թագուհի Մարիայի արքունիքում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Munthe A. Johanna Eleonora De la Gardie — P. 724.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Johanna Eleonora De la Gardie 1661-06-26 — 1708-12-27 Poet, hovdam
  3. Samlaren / 21:a årgången (1900) Runeberg
  4. Lars Löfgren (2003). Svensk teater. (Swedish theater) Stockholm: Natur & Kultur. Sid. 46. 91-27-09672-6

ԳրականությունԽմբագրել