«Յոթ իմաստուն» (հին հունարեն՝ οἱ ἑπτὰ σοφοί), հատուկ հարգանք վայելող, հին հունական քաղաքական և հասարակական գործիչներ։ Ք․ա 7-6-րդ դարերի մտածողներ, իմաստուն և ճիշտ կյանքի, առօրյա գործնական կյանքի մասին խրատական աշխատանքների հեղինակներ։

Յոթ իմաստուն
Դիմանկար
 Seven Sages Վիքիպահեստում
Թալես
Իմաստունները, իմաստուն խոսքերի առատ պաշար ունեն։ Ամենքն էլ կարող են այդտեղ՝ կյանքի համար շատ օգտակար, խորհուրդներ գտնել։
- Ֆեոկրիտ[1]

Հին Հունաստան խմբագրել

 
«Յոթ իմաստուններ»․ Մոզայկա մ․թ․ 3-րդ դար․Բաալբեկ․Բեյրութի ազգային թանգարան։Կենտրոնում Կալիոպեն է։Վերևից ժամսլաքի ուղղությամբ՝ Սոկրատես, Շիլոն,Պիթարքոս, Պերիանդեր,Կլեուբուլուս,/վնասված մաս/ ,Ուկլոն,Թալես և Սալոն։

Նրանց անունները հայտարարվել են Աթենքում արքոնթ Դամասիայի ժամանակ ( Ք․ա 582-581 թվականներ)[2]։ Հին աղբյուրները անունների տարբեր ցանկ են բերում, սակայն դրանցից չորսը անփոփոխ են[3][4],ընդ որում, Թալեսը միշտ առաջինն է ցանկում[5]։

Մեզ հասած ամենավաղ ցանկը բերված է պլատոնյան «Պրոտագորաս» երկխոսության մեջ (Ք․ա․6-րդ դար)[5]։

  • Կլեոբուլ Լինդացի
  • Միսոն Խենացի
  • Հիլոն Սպարտացի

Այդտեղ էլ առաջին անգամ հաղորդվում են դրանց մասին ավանդապատումները[5]։

 
Սոլոնի արձանը ԱՄՆ կոնգրեսի գրադարանում։

Ավելի ուշ Դիոգենեսի ցանկում քիչ հայտնի Միսոնի փոխարեն նշված է կորինթոսցի բռնակալ Պերիանդրը[5][6]։ Նշվում է, որ այն կարող է Պլատոնի ցանկի փոփոխված տարբերակը լինել[5][7]։

Դիոգենեսի համոզմամբ այդ ցանկի մեջ մտնում էր Ակուսիլիասը, Անաքսագորաս, Արիստոդեսը, Լասը, Լեոֆանոսը, Լինը, Օրփեոսը, Պամփիլիոսը, Պիսիստրատոս, Պյութագորաս, Ֆերեկիդը, Էպիմենիդը, Էպիհարմը[4][8]։

Ա.Ն. Չանիշևը գրում է. «Յոթ իմաստունների» իմաստությունը չի կարող վերագրվել ո՛չ գիտությանը, ո՛չ դիցաբանությանը։ Այստեղ, ըստ երևույթին, դրսևորվում է փիլիսոփայության երրորդ հոգևոր աղբյուրը` առօրեական գիտակցությունը, հատկապես այն, ինչը հասնում է կենցաղային իմաստության մակարդակին, որն արտահայտվում է առածների և ասացվածքների մեջ, երբեմն վերածվում է մեծ ընդհանրացման և ստանում մեծ խորություն[3]։

Մ․Ի․ Շախնովիչը նշում է, որ «Հին Հունաստանում փիլիսոփայության ծագումը վերածվում է ժողովրդական իմաստուն խոսքերի», և «հին հունական յոթ իմաստուններին վերագրված ասացվածքները վերադառնում են ժողովրդական բանահյուսություն»[5]։ Նա ուշադրություն է դարձնում պոեզիայի հետ դրանց կապին[3][4]։ Նշում է, որ յոթ իմաստունների շարքին կարելի է դասել նաև Օրփեոսին։ 3-րդ դարում Օրիգենեսը խորամանկություն ունեցավ այդ շարքին դասելու Մովսեսին և Զորոաստրին[5]։

Իմաստունների խոսքերում, ըստ Մարքսի, «բացահայտում են բարոյական կյանքի տարրական ուժերը»[9]։

Մասնավորապես նշելով Թալեսին՝ Մարքսը ասել է․ «Հունական փիլիսոփայությունը սկսվել է յոթ իմաստուններից[9]»։ Ըստ Հեգելի՝ «նրանք գտնվում են փիլիսոփայության պատմության շեմին»[5]։

Ծանոթագրություն խմբագրել

  1. Шахнович М. И. Происхождение философии и атеизм. — Л.: Наука, 1973. Гл. 3
  2. Чанышев А. Н. [proza.ru/2010/07/02/830 Философия как слово]
  3. 3,0 3,1 3,2 Чанышев А. Н. Курс лекций по древней философии. Учебное пособие для студентов и аспирантов философских факультетов и отделений университетов. М.: Высшая школа, 1981. Тема 23
  4. 4,0 4,1 4,2 Диоген Лаэртский. О знаменитых философах, I
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Шахнович М. Происхождение философии и атеизм
  6. Э. Д. Фролов. Парадоксы истории — парадоксы античности
  7. Макаров И.А. Тирания и Дельфы в рамках политической истории Греции второй половины VII-VI в. до н.э
  8. Обрывок пергамента — Семь мудрецов Древней Греции
  9. 9,0 9,1 «ТЕТРАДЬ ВТОРАЯ — И ф. Энгельс том». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.

Գրականություն խմբագրել

  • Гаспаров М. Л. Занимательная Греция. Рассказы о древнегреческой культуре. — М.: «Греко-латинский кабинет» Ю. А. Шичалина, Новое литературное обозрение, 1995. — ISBN 5-86793-008-4
  • Чанышев А. Н. Курс лекций по древней философии. Учебное пособие для студентов и аспирантов философских факультетов и отделений университетов. — М.: Высшая школа, 1981. — 374 с.