Յոզեֆ Լադա
Յոզեֆ Լադա (չեխ․՝ Josef Lada, դեկտեմբերի 17, 1887[1][2][3][…], Հրուսիցե, Բոհեմիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա և Հրուսիցե[4] - դեկտեմբերի 14, 1957[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[5][4]), չեխ նկարիչ և գրող, Չեխոսլովակիայի հանրապետության ժողովրդական նկարիչ (1947)։
Յոզեֆ Լադա չեխ․՝ Josef Lada | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1887[1][2][3][…] |
Ծննդավայր | Հրուսիցե, Բոհեմիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա և Հրուսիցե[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 14, 1957[1][2][3][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Պրահա, Չեխոսլովակիա[5][4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գրող, նկարազարդող, մանկագիր, նկարիչ, վիզուալ արտիստ, ծաղրանկարիչ, բեմանկարիչ և հագուստ ձևագծող |
Թեմաներ | գեղանկարչություն, գրականություն[5], Պատկերազարդում, Կերպարվեստ[5], book graphics?[5], թատրոն[5], բեմանկարչություն[5], costume design?[5] և մանկա-պատանեկան գրականություն[5] |
Պարգևներ | |
ստորագրություն![]() | |
Յոզեֆ Լադա Վիքիդարանում | |
![]() |
Նկարազարդումների, ծաղրանկարների, ինչպես նաև բնանկարների («Չեխական բնանկարով եռապատկեր», 1935, Ազգային պատկերասրահ, Պրահա) հեղինակ է։ Նրա պատվին կոչվել է (17625) Յոզեֆլադա աստերոիդը[6]։
ԿենսագրությունԽմբագրել
Յոզեֆ Լադան ծնվել է 1887 թվականի դեկտեմբերի 17-ին չեխական Հրուսիցե քաղաքում։
Մանուկ հասակում Յոզեֆի աչքը վնասվել է հոր դանակից, ինչից հետո նա ամբողջ կյանքում մնացել է մի աչքով կույր։ Այս արատը և պատկերի խորությունն ընկալելու անկարողությունը բնորոշել են նրա գրաֆիկական ոճը[7]։ 1905 թվականից սովորել է Պրահայի Գեղարվեստաարդյունաբերական դպրոցում։
ՍտեղծագործություններԽմբագրել
Լադայի գեղարվեստական ոճին բնորոշ են գրաֆիկական լակոնիկությունը և արտահայտչականությունը, որին նա հասել է ճշգրիտ պարզեցված գծերի օգնությամբ։ Միջազգային ճանաչում նկարչին բերել է Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» ստեղծագործության տուշով կատարված նկարազարդումների շարքը (1924)։
Նշանակալի այլ ստեղծագործություններից են «Չեխական բնանկարով եռապատկեր» (1935, Ազգային պատկերասրահ, Պրահա), «Չարաճճի հեքիաթների» ջրաներկային նկարազարդումները (1946) և սեփական` «Մանկության հիշողություններ» գրքի նկարազարդումները (1953)։
1947 թվականին Լադային շնորհվել է Չեխոսլովակիայի հանրապետության ժողովրդական նկարչի կոչում։ Բացի բազմաթիվ նկարազարդումներից, նկարիչը ստեղծել է բազմաթիվ վառ ծաղրանկարներ և նկարներ մուլտֆիլմերի համար։
Նա հեղինակ է նաև հրուսիցյան կատվի և նրա ընկերների մասին «Միկեշ» մանկական հեքիաթի։ Այն գրել և նկարազարդել է Լադան։ 1992 թվականին հրատարակվել է այդ հեքիաթի ռուսերեն թարգմանությունը[8]։
ԸնտանիքԽմբագրել
Լադայի դուստրը` Ալյոնա Լադովան (1925-1992), նկարչուհի էր, գրքերի նկարազարդող, բեմանկարիչ և գրող։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 5,9 Czech National Authority Database
- ↑ «HORIZONS System»։ Վերցված է 2018 Հուլիս 18
- ↑ «Йозеф Лада в Большой энциклопедии карикатуры»։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին։ Վերցված է 2018 թ․ հուլիսի 18
- ↑ Йозеф Лада Микеш. — Ленинград: Лениздат, 1992. — 320 с. — ISBN 5-289-01378-4.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 468)։ |