Յինդրժիխ Ստանեկ (չեխ․՝ Jindřich Staněk, ապրիլի 27, 1996(1996-04-27)[1][2][3][…], Ստրակոնիցե[4]), չեխ ֆուտբոլիստ, «Սլավիա Պրահա» ակումբի և Չեխիայի հավաքականի դարպասապահ։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Յինդրժիխ Ստանեկ
Քաղաքացիությունը  Չեխիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 27, 1996(1996-04-27)[1][2][3][…] (28 տարեկան)
Ծննդավայր Ստրակոնիցե[4]
Քաշ 84 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Ակումբային կարիերա

խմբագրել

Ստանեկն իր կարիերան սկսել է Պրահայի «Սպարտայում»՝ խաղալով երիտասարդական թիմում։ 2014 թվականի հունվարի 31-ին տեղափոխվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի «Էվերթոն» ակումբ՝ ակումբի հետ կնքելով 2,5 տարվա պայմանագիր[5]։ 2015 թվականի սեպտեմբերի 29-ին վարձավճարով հանդես է եկել «Հայդ Յունայթեդում»[6], որի կազմում անցկացրել է 5 հանդիպում։ 2016 թվականի հունիսին, ընդամենը երկու հանդիպում անցկացնելով «Էվերթոնի» պահեստայինների նստարանին, չկարողացավ ամրապնդվել թիմում և 2016 թվականի սեպտեմբերին վերադարձավ Չեխիա՝ Չեսկե-Բուդեևիցեից տեղափոխվելով «Դինամո»: 2017 թվականին կես տարի վարձավճարով անցկացրել է երրորդ դիվիզիոնի «Տրշեբիչ» ակումբում։ 2020 թվականի հունվարին վարձավճարով տեղափոխվել է Պլզենի «Վիկտորիա»[7]։ Ավելի ուշ ակումբի հետ կնքել է երկուսուկես տարվա պայմանագիր[8]։

Կարիերան հավաքականում

խմբագրել

Հանդես է եկել Չեխիայի մինչև 16, 17, 18, 19, 20 և 21 տարեկանների հավաքականներում[9]։

2021 թվականի սեպտեմբերի 5-ին իր նորամուտը նշել է Չեխիայի գլխավոր հավաքականի կազմում Աշխարհի առաջնության ընտրական փուլի Բելգիայի հավաքականի դեմ խաղում՝ խաղի 14-րդ րոպեին փոխարինելով վնասվածք ստացած Տոմաշ Վացլիկին[10]։

Հավաքականում ելույթների վիճակագրությունը

խմբագրել

2024 թվականի հունիսի 27-ի դրությամբ

Հանդիպումներ Չեխիայի հավաքականի կազմում
Ամսաթիվ Մրցակից Հաշիվ Գոլեր Մրցույթ
1 2021 թվականի սեպտեմբերի 5   Բելգիա 0:3 -2 ԱԱ-2022-ի ընտրական հանդիպում
2 2021 թվականի սեպտեմբերի 8   Ուկրաինա 1:1 -1 Ընկերական հանդիպում
3 2022 թվականի մարտի 29   Ուելս 1:1 -1 Ընկերական հանդիպում
4 2022 թվականի հունիսի 9   Պորտուգալիա 0:2 -2 Ազգերի լիգա 2022/23
5 2022 թվականի սեպտեմբերի 27   Շվեյցարիա 1:2 - Ազգերի լիգա 2022/23
6 2023 թվականի սեպտեմբերի 10   Հունաստան 1:1 -1 Ընկերական հանդիպում
7 2023 թվականի նոյեմբերի 17   Լեհաստան 1:1 -1 ԵԱ-2024-ի ընտրական հանդիպում
8 2023 թվականի նոյեմբերի 20   Մոլդովա 3:0 - ԵԱ-2024-ի ընտրական հանդիպում
9 2024 թվականի մարտի 22   Նորվեգիա 2:1 -1 Ընկերական հանդիպում
10 2024 թվականի հունիսի 10   Մակեդոնիա 2:1 -1 Ընկերական հանդիպում
11 2024 թվականի հունիսի 18   Պորտուգալիա 1:2 -2 ԵԱ-2024։ Խմբային փուլ
12 2024 թվականի հունիսի 22   Վրաստան 1:1 -1 ԵԱ-2024։ Խմբային փուլ
13 2024 թվականի հունիսի 26   Թուրքիա 1:2 -1 ԵԱ-2024։ Խմբային փուլ

Ձեռքբերումներ

խմբագրել

  Վիկտորիա Պլզեն

  • Չեխիայի չեմպիոն՝ 2021/22

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 4,2 regional database of the Pilsen City Library (չեխերեն)
  5. «Transfer Deadline Day: Everton sign goalkeeper Jindrich Stanek» (անգլերեն). bbc.com. Արխիվացված է օրիգինալից 2021-04-21-ին. Վերցված է 2021-06-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Hyde United snap up Everton goalkeeper Jindrich Stanek» (անգլերեն). tribalfootball.com. Արխիվացված է օրիգինալից 2021-06-24-ին. Վերցված է 2021-06-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Plzeň si pořídila odchovance Sparty, do brány bere Staňka» (չեխերեն). idnes.cz. Արխիվացված է օրիգինալից 2021-06-24-ին. Վերցված է 2021-06-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Gólman Staněk: Doufám, že Viktorce v budoucnu pomůžu» (չեխերեն). denik.cz. Արխիվացված է օրիգինալից 2021-06-24-ին. Վերցված է 2021-06-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Jindřich Staněk» (չեխերեն). fotbal.cz. Արխիվացված է օրիգինալից 2021-06-24-ին. Վերցված է 2021-06-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Belgium v Czech Republic» (անգլերեն). UEFA.com. 2021-03-24. Արխիվացված է օրիգինալից 2021-09-06-ին. Վերցված է 2021-09-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել